Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՇՏ ԲԱՑ ԲԵՐԱՆԸ

21/09/2018
- 21 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Yerevan Today կայքի խմբագրությունում իրենց ու ոստիկանության 6-րդ վարչության իրականացրած խուզարկությունը նպատակ չի ունեցել խոչընդոտել լրագրողական գործունեությունը: Այսինքն, երբ գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանի համակարգիչը տարել են զննության, ոչ թե ցանկացել են, որ Սեւակ Հակոբյանն այլեւս չգրի կամ երկար ժամանակ չգրի, այլ կասկածում են, որ Սեւակի համակարգչում այնպիսի բաներ կան, որոնց միջոցով կարելի է պարզել, թե ով ու ինչու է գաղտնալսել ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին:

Սակայն քննչական կոմիտեն հավանաբար այնքան էլ համոզիչ չէ իր պարզաբանման մեջ, քանի որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է Yerevan Today-ում տեղի ունեցածըՙ այն համարելովՙ միջամտություն ազատ խոսքի միջավայր եւ շեշտում, որ խուզարկությամբ խախտվում է մամուլիՙ սեփական աղբյուրները չհրապարակելու իրավունքը: Ամենայն հավանականությամբՙ հաջորդ տարի Հայաստանը կհայտնվի մամուլի ազատության ոչ ազատ երկրների ցանկում, ամեն դեպքում այդ ցուցակը կազմողները ուշադրություն են դարձնում ոչ թե երկրների քննչական կոմիտեների, այլ լրագրողական միջազգային կազմակերպությունների հայտարարություններին:

Այս համատեքստում շատ ուշագրավ է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը: Yerevan Today-ում խուզարկության նախորդ օրը Երեւանի հարազատ Երրորդ մասում նա հայտարարեց, որ Հայաստանում մամուլն աննախադեպ ազատ է: Ըստ վարչապետի, մինչեւ հիմա բոլոր հեռուստաընկերությունները հրահանգավորվում էին Բաղրամյան 26-ից, իսկ հիմա… նույնիսկ «Հայկական ժամանակը» չի հրահանգավորվում, չնայած պաշտոնական լուրերն ավելի շուտ է հաղորդում, քան դրանք պաշտոնապես կհայտարարվեն: Բայց, օրինակ Հանրային հեռուստաընկերության հետ վարչապետի թիմը գործակցում է: Փաշինյանն ասել է, քանի որ Հանրայինը պետք է պետական քաղաքականությունը ներկայացնի ու սնվում է բյուջեից, ապա այդ գործակցությունը բնական է: Ցավոք վարչապետը չի պարզաբանել, թե ինչո՞ւ առաջ, երբ Հանրայինը էլի սնվում էր բյուջեից ու ներկայացնում պետական քաղաքականություն, ինքը քննադատում էր այդ հեռուստաընկերությանը…

Ի դեպ, քննադատելու մասին. վարչապետն ասում է, որ կարելի է: Ավելի կոնկրետՙ Փաշինյանն ասել էՙ Ժողովուրդ, մի փակեք բերանները, թողեք քննադատեն: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե Փաշինյանի ասածից հետո մեկը որեւէ լրագրողի հայհոյի, անպատվի, փորձի վերջինիս բերանը փակել, ուրեմն հակահեղափոխական է: Իսկ հակահեղափոխական լինելը հայհոյանք է մեր օրերում, ավելի թունդ, քան գրում են այդ թվում կանայքՙ իրենց սիրելի վարչապետին քննադատող հոդվածների տակ:

Ամեն դեպքում, Հայաստանի հպարտ լրատվամիջոցներ ու լրագրողներ ջա՛ն, դուխով, ինչպես ասում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանըՙ մամուլի գլխավոր առաքելությունը քննադատելն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԻՑ ԴՈՒԽՈՎԸ ՉԿԱ

Հաջորդ գրառումը

ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎ. «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՆ, ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԱԼԻՔ ԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԽԱԹԱՐԵԼ»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎ. «ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՆ, ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԱԼԻՔ ԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԽԱԹԱՐԵԼ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական