Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՊՀ-ՈՒՄ 2018-19 ՈՒՍ. ՏԱՐԻՆ ԿԴԻՄԱՎՈՐԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ…

16/08/2018
- 16 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Այս տարվա ապրիլ ամսին սկիզբ առած եւ մայիսին հանգուցալուծում ստացած իշխանափոխության (վերջին դեպքերից հետո վերստին հրաժարվում եմ կատարվածը հեղափոխություն որակել) պահանջից հետո, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բոլորի ուշադրությունը միանգամից սեւեռվեց Երեւանի պետական (այսուհետՙ ԵՊՀ) համալսարանի վրա, որը, Սերժի թվին ամենաքաղաքականացված ԲՈՒՀ-ն էր, բայց հիմա, քանի որ արդեն Նիկոլի թիվն էՙ ապաքաղաքականացվել է (կարող եք ծիծաղել), այսինքնՙ «Նոր Հայաստան, Նոր ԵՊՀ»: Մենք հավատացել ենք ու հավատալու ենք նման միֆերին, քանի որ միֆաստեղծ ու միֆասեր, միֆակիր ազգ ենք, վկաՙ մեր ժողովրդական բանահյուսությունը:

Ահա, այս ու այսանման միֆերով տարված` չենք էլ նկատում, որ ապաքաղաքականացված (այստեղ կրկին կարող է լինել ձեր ծիծաղը) համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը ժողովրդի միասնական քայլով մերժված Սերժ Ազատի Սարգսյանն է: Ավելին, Սերժ Սարգսյանին այստեղ էլ են չեն լքում նրա մշտնջենական ուղեկիցներըՙ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ ու Սփյուռք-Հայաստան կապի «տունը» շքանշանած Հրանուշ Հակոբյանի վերջապահությամբ: Եթե իրոք իրավիճակ է փոխվել, այդ դեպքում ինչո՞ւ է հանրապետության մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը մի մարդ, ով իրավիճակի փոփոխման դրդապատճառի գլխավոր բաղադրիչն է:

Շաբաթներ տեւած ուսանողական պայքարի ժամանակ, չնայածՙ ուսանողական պայքարի սկզբունքն այնքան էլ ճիշտ չէր, ոչ մի կերպ հնարավոր չեղավ ցրման տանել համալսարանի հոգաբարձուների խորհուրդը: Հիմա ինչպե՞ս հասկանանք այս ամենը, ԵՊՀ-ն հայկական Կատալոնիա՞ն է, թե՞ Վատիկանը, այս ի՞նչ ինքնիշխանական գործունեություն է, ինչի՞ հոգաբարձուների նախագահն է Սերժ Սարգսյաննՙ իր շքախմբով, այն համալսարանի՞, որի գրեթե բոլոր ուսանողները «մերժի՛ր Սերժին» էին վանկարկում, հայհոյում նրա անունն ու ոտնատակ անում լուսանկարը… ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մեկ ամսվա ընթացքում ամենաքիչը երկու բյուր անգամ արտաբերել է «Քայլ արա՛, մերժիր Սերժին» նախադասությունը, բայց այսօր լինելով նախարար, իր ենթակայության տակ գտնվող կառույցում Սերժ Սարգսյանը կրկին նախկին Սերժ Սարգսյանն է. հարց էՙ ո՞վ է ում մերժում: Այսինքնՙ Արայիկ Հարությունյանը քայլեց-քայլեց, բայց չկարողացա՞վ մերժել, թե՞ Սերժ Սարգսյանին անհնար է մերժել, ինչպեսՙ Քոչարյանին կալանքի տակ պահել: Մեկ-երկու ամիս առաջ կարծեմ ուրիշ բան էր ասվում: Թվում էՙ առաջ քաշվածը մանր ու երկրորդական հարց է, բայց յուրաքանչյուր մեծ բան փոքր մասնիկներից է կազմված:

Եվ ամենակարեւորըՙ եթե ապրիլին «մերժիր Սերժին» վանկարկող ուսանողը սեպտեմբերին դասի է գնալու մի համալսարան, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը մերժյալ Սերժ Սարգսյանն է, ապա, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, այստեղ թյուրըմբռնում կա:

Պատասխանատուներին կոչ եմ անում մի կողմ գցել թյուրը եւ ըմբռնել պահի խորքայնությունը:

Հ.Գ. Հպարտ եմՙ ԵՊՀ-ի ուսանողը լինելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՆԱՄԱՏԱ՞Ր, ԹԵ՞ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ

Հաջորդ գրառումը

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել...

ԿարդալDetails

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական