Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

15 ՄԻԼԻՈՆԻ ԱՆՈՒՆԻՑ

14/07/2018
- 14 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Զգայացունց բացահայտումների ներկա մթնոլորտում հաճախ չենք նկատում հասարակական հոգեբանության մեջ տեղի ունեցող խորքային փոփոխությունները, որոնք արժանի են համապարփակ ու շերտային գիտական լուրջ ուսումնասիրությունների, եթե, անշուշտ, չենք ցանկանում վերադառնալ մոտիկ անցյալի սխալների կրկնությանը: Նման ուսումնասիրություններ- վիճակագրական տվյալների համեմատական քննություն, հասարակական կարծիքի ուսումնասիրությունՙ հարցախույզների եւ այլ միջոցներով- առաջին հերթին պետք է ձեռնարկի նոր կառավարությունը, ապաՙ քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, հատկապես այս օրերին, երբ խորհրդարանական ու կառավարական մակարդակով քննարկվում է առաջիկա ընտրություններին ընդառաջ օրենսդրական փոփոխությունների հարցը, որը, ընդամենը սկիզբն է լինելու, ներառյալ ընտրությունն ինքնին, լայնածավալ այն փոփոխությունների, որոնք պետք է ուղենշվեն վերոհիշյալ ուսումնասիրությունների թելադրանքով:

Մինչ այդ, նույնիսկ ներկայիս, քաղաքական հեղաշրջմանը (չեմ սիրում հեղափոխություն բառը) հաջորդող բուռն իրադարձությունների շարունակման պայմաններում ստացվող տպավորությունները մատնանշում են արդեն, որ մեր պետության հետագա կառավարումը, հայկական էթնոսիՙ ողջ հայության ինքնակազմակերպումը կարիք ունեն բոլորովին նոր մոտեցումների, որոնք համահունչ պետք է լինեն ազգի ու պետության զարգացման մեր ձգտումներին, կարիքներին ու հնարավորություններին:

Առ այդՙ առաջին հերթին հարկավոր է մեր ժողովրդի հայաստանաբնակ թե տարաբնակ հատվածներիՙ ամենալայն զանգվածների ներգրավումը ազգային-քաղաքական որոշումների կայացման գործում, դրանց կենսագործման գործընթացներում: Վերջին բացահայտումները, ցուցադրվող նեխած բարքերը եթե ոմանց բուռնՙ սերիալական հետաքրքրասիրությունը գրգռեցին, ապա ուրիշ շատ-շատերի մոտ առաջացրեցին հուսախաբության եւ նույնիսկ հուսահատության պահեր, որոնք եթե հայաստանաբնակ բազմափորձ ու «բազմափորձանք» մեր ժողովրդին առաջնորդում են դեպի քաղաքացիական անտարբերություն, ապա արտերկրներում բնակվողների համար կծառայեն ազգային պատկանելիության խիստ բարակած թելը կտրելու մկրատ որպես: Համաժողովրդական հեղաշրջման խանդավառությունը, հատկապես երիտասարդության մոտ, չի կարող երկար կյանք ունենալ: Ճառերը, խոստումները, PR մեթոդները առ ոչինչ կարելի է համարել, եթե հենված չեն համոզիչ, տեսանելի ու շոշափելի արդյունքների վրա: Բառի իսկական առումով, սփյուռքահայությանը տրավմա են պատճառել ե՛ւ «մանվելգրիգորյանական» համատարած համախտանիշի բացահայտումը, ե՛ւ Հայ եկեղեցու հեղինակազրկմանը միտված աղանդավորական վերջին գործողությունները, ե՛ւ, վերջապես, «Հայաստան» հիմնադրամի համահայկականությանը հասցված վնասը: Դրանք ոչ թե ազգային հպարտություն, որը այնքան կարեւոր է նոր սերունդների համար դեռեւս Վ. Թեքեյանի ժամանակներից, այլ ամոթ ՙ որ մեր երկիրն ու ժողովուրդը հանդուրժել են նման տականքություններ…

Դարմանումը ստեղծված ախտածին վիճակի, վստահության սերմանումըՙ ներսում թե դրսում, տեղի կունենան այն ժամանակ, երբ համընդհանուր պատասխանատվությունը հանձնվի, ի դեմս իսկապես ընտրյալ ներկայացուցիչների, ողջ ժողովրդին:

Կուսակցությունը, որին պատկանում եմ նաեւ ես, այս օրերին, առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ, օրենսդրական փոփոխությունների ամբողջական փաթեթ է պատրաստում, որը ՌԱԿ-ը հանրությանը կներկայացնի առաջիկա շաբաթ, եւ որը ընդգրկում է նաեւ արտասահմանում մշտական բնակություն ունեցող ՀՀ քաղաքացիների ու երկքաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու իրավունքի հետ կապված փոփոխությունների խնդիրը: Այդ փոփոխությունների բուն նպատակն էՙ որքան կարելի է լայն հնարավորություն տալ պատմական ու տնտեսական պայմանների բերումով արտերկրներում ապրող մեր քաղաքացիներին ու երկքաղաքացիներինՙ ընդգրկվելու Հայոց պետության քաղաքական կյանքումՙ ընդամենը մեկ սահմանափակմամբՙ նրանք պետք է ընտրություններին մասնակցեն բացառապես Հայաստանի սահմաններում, ինչը կլինի նաեւ պետբյուջեն համալրելու լրացուցիչ առիթ: Իսկ ինչ վերաբերում է նման քաղաքացիների ընտրվելու իրավունքին, որը գործող օրենքով բացառվում է իսպառ եւ որը կազմում է մեր Սահմանադրության ամոթն ու խարանը (արդարեւ, նույնիսկ Հայաստանում բնակվող երկքաղաքացիները թեեւ ունեն ընտրելու, բայց չունեն ընտրվելու իրավունք), որը պետք է սրբագրվի անհապաղ:

Մյուս կողմից, սփյուռքում ունենք շատերի վստահությունը վայելող անփոխարինելի մասնագետներ, որոնց հմտությունն ու կապերը չենք կարող օգտագործել պետական բարձր պաշտոններումՙ գործող օրենքների սահմանափակումների պատճառով, որոնց հիմքը եղել է սովետական ժամանակներից եկող անվստահությունը: Մինչդեռ մի ժողովրդի համար, որի չորս-հինգերորդը գտնվում է դրսում, անհարիր են նման սահմանափակումները: Կրկնում եմՙ մի ժողովրդի համար, որի թվաքանակը ոչ թե 3, այլ ավելի քան 15 միլիոն է: Մեր պետական ներկայացուցիչները այսուհետեւ իրավունք պետք է ունենան բարեկամների թե թշնամիների հետ խոսելու այդ 15 միլիոնի անունից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԴՈՎԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Հաջորդ գրառումը

42 ԱՍՏԻՃԱՆ` ԸՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՕՐԵԱԿԱՆԻ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

42 ԱՍՏԻՃԱՆ` ԸՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՕՐԵԱԿԱՆԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և...

ԿարդալDetails

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական