Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՇԱՅԵԼ ԶԻԻԲԵՐՏ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ… ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ»

06/07/2018
- 06 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բեռլին

ԳԴՀ արտգործնախարարության Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Միշայել Զիիբերտը երկու անգամ եղել է Հայաստանումՙ 1995-ին եւ 2017-ին: Անցյալ տարի դիտորդական խմբի կազմում մեր երկիր այցելած պաշտոնյան լավագույնս կարող է գնահատել Հայաստանի 2018-ի մարտ-մայիսին կատարած քայլը: Ուստի մայիսի 28-ին, Բեռլինում Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ՀՀ դեսպանության պաշտոնական ընդունելության ժամանակ նրան հարց ուղղելու հպանցիկ առիթը բաց չթողեցինք: Մեր մտքում ուրվագծվում էր այն փաստը, որ նույն օրը երեկոյան ԳԴՀ մայրաքաղաքի մեկ ուրիշ վայրում Ադրբեջանի դեսպանությունն էլ իր 100-ամյակն էր նշելու, եւ բարձրաստիճան այրերի հրավիրյալ կազմը շնորհավորելու էր նաեւ մեր դրացի հանրապետության ներկայացուցիչներին: Ղարաբաղի թեման ընդունելության ո՛ր մասում ինչպե՛ս էին շեշտելու ադրբեջանցիները, կռահելը դժվար չէր: Մեր զրուցակցին չէինք կարող «հիասթափեցնել»ՙ Ղարաբաղյան հարցին ինչպե՞ս չանդրադառնանք, ինչպե՞ս մոռացության մատնենք, որ ժողովրդավարության խարիսխը վաղուց Ղարաբաղում է: Միշայել Զիիբերտը բոլոր հարցերի պատասխանները շրջանակում էր բարեկիրթ ժպիտով, ինձանից նկատելի բարձրահասակ պաշտոնյան մի քիչ կռանում էր, որ մեր աչքերի հարաբերությունը վեր ու վար չլինիՙ մեր երկրի խաղաղ իշխանափոխությունն արտոնում կամՙ պարտադրում է այդ հավասարությունը:

– Ինչպիսի՞ Հայաստան ունենք այսօր:

– Անցյալ տարի ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում Երեւանում էի, շրջակա բնակավայրերում եւ երկրի հարավում: Իսկ առաջին անգամ անձնական այցով 1995-ի ձմռանն էի Հայաստանի հյուսիսումՙ փոքրիկ գյուղերում եւ քաղաքներում եմ եղել: Դժվար ժամանակ էր: Երկու Հայաստան եմ տեսելՙ համեմատելով կարող եմ ասելՙ շատ բան է արվել: Հայաստանը տնտեսապես հսկայական զարգացում է ապրել, մշակութային արմատները պահպանել է եւ միաժամանակ, ի հեճուկս աշխարհաքաղաքական դժվար իրադրության, տարբեր բնագավառներում ձգտել է կապեր հաստատել: Դրանք շատ տպավորիչ եմ համարում: Իսկ հատկապես վերջին շաբաթների իրադարձությունները, կարծում եմ, աշխարհով մեկ մեծ հարգանքի արժանացան, քանի որ հայերը հաջողեցին ժողովրդի խաղաղ շարժումը սահմանադրության շրջանակներում առաջ տանել, իսկ բոլոր կողմերը խիստ մտածված, խաղաղ վարքագիծ ցուցաբերեցին, ցուցարարներից մինչեւ նախկին կառավարության անդամներ, ինչպես նաեւ նոր սկզբնավորված կառավարությունը: Սա արդեն շատ տպավորիչ է:

– Մեր ժողովրդավարության մակարդակն այլես ուրիշ է: Սա դերակատար կլինի՞, Արեւմուտքիՙ Լեռնային Ղարաբաղի հարցի հանդեպ տեսակետի փոփոխություն հնարավո՞ր է ակնկալել:

– Արեւմուտքը, կարծում եմ, այդ հակամարտության հանդեպ իր տեսակետը չի փոխելու եւ չպետք է փոխի: Կարծում եմ բոլոր կողմերն են ցանկանում, որ այս հակամարտությունը խաղաղ հանգուցալուծվի: Տարիներ ի վեր (բանակցային-Ան. Հ.) սեղանին են դրվել բովանդակային փոքրիկ շինաքարերը, որ արդեն մի քիչ էլ փոշոտվել են: (Բանակցային գործընթացը-Ան.Հ.) առաջ տանելու կոչված է ինստիտուցիոնալ մի կազմակերպությունՙ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ինչն է, որ հիմա անհրաժեշտ էՙ այն, ինչ նախկինում էլ անհրաժեշտ էրՙ երկու կողմի քաղաքական կամքը:

– Երկու կողմ ասելովՙ ո՞ւմ նկատի ունեք:

– Հայաստանն ու Ադրբեջանը:

– Իսկ Լեռնային Ղարաբա՞ղը:

– Դրսից դիտարկելովՙ ԼՂ ավելի շուտ այս հակամարտության օբյեկտն է:

– Սուբյեկտ չէ՞, կազմակերպեց հանրաքվե, իրեն անկախ հռչակեց:

– Ինչը որեւէ երկիր չի ճանաչել: Նույնիսկՙ Հայաստանը: Մենք չենք ճանաչելու այն, միջազգային իրավունքի տեսակետից մեզ համար Ղարաբաղը կա եւ կմնա Ադրբեջանի մաս:

– Ադրբեջանը հեռու է ժողովրդավարությունից:

– Այդ մեկը կապ չունի մյուսի հետ: Միջազգային իրավունքը խախտվում է, երբ մի երկիր գրավում է մյուսի տարածքը: Այս հակամարտությունը կարող է լուծվել, երբ երեք հանգամանք է հաշվի առնվումՙ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հակամարտության խաղաղ լուծումը: Եթե երկու կողմերն այս երեք հանգամանքը կամենան հաշվի առնել, հակամարտությունը կլուծվի, միջազգային հանրությունն էլ կսատարի:

– Ղարաբաղը խաղաղ հանգուցալուծման կողմնակից է, Ադրբեջանն է դեմ դրան:

– Նույնը ադրբեջանցին կամ ադրբեջանուհին կասի, խնդիրն էլ հենց դա է:

– Պարո՛ն Զիիբերտ, Դուք մեխանիզմներ ունեք անշուշտ ստուգելու, թե ո՛ր կողմն է խաղաղությունը խախտում: Հայ ժողովուրդը միշտ խաղաղ լուծման կողմնակից է եղել:

– Դժբախտաբար երկու կողմից էլ չենք տեսնում քաղաքական լուծման պատրաստակամություն , յուրաքանչյուրը մնում է իր դիրքորոշմանը հավատարիմ: Սա պիտի փոխվի, եթե ինչ-որ ժամանակ հակամարտությունը լուծում պիտի գտնի: Տարածաշրջանի բոլոր երկրները, հատկապես Հայաստանը, սոցիալապես, տնտեսապես սեփական հնարավորությունների սահմաններից ավելի ցածր պայմաններում են ապրում, եթե հակամարտությունը լուծվի, տարածաշրջանի բոլոր երկրները զարգացման ավելի բարենպաստ միջավայր կունենան: Մաղթում ենք, որ դա լինի: Հույս ունենք, որ նոր կառավարությունը հետագայում էլ բռնած լավ ուղին կշարունակի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ` ԱԱԾ-Ն ՈՒ ԸՕ-Ն

Հաջորդ գրառումը

ՀԱԼԷՊ, ԴԱՐՁԵԱ՛Լ ԵՒ ՄԻ՛ՇՏ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱԼԷՊ, ԴԱՐՁԵԱ՛Լ ԵՒ ՄԻ՛ՇՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական