Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱԾ ԱԿՆԱՌՈՒ ՀԱՅՈՐԴԻՆՙ ՋՈՐՋ ԴՅՈՔՄԵՃՅԱՆ

22/06/2018
- 22 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Առաջիկա օրերին լրանում է Կալիֆոռնիայի նախկին կառավարիչ Ջորջ Դյոքմեճյանի մահվան քառասունքը: Երկու ժամկետով (1983-ի հունվարից մինչեւ 1991-ի հունվարը) այդ պաշտոնը զբաղեցրած հայորդին, որ Ամերիկայի հանրապետական կուսակցությանն էր անդամագրված, հարգված եւ սիրված էր հատկապես այն պատճառով, որ վեր կանգնելով կուսակցական պատկանելիությունից նա հմտորեն կարողանում էր համագործակցել, հավասարակշռված ձեւով, ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցության անդամների հետ: Կառավարման իր շրջանը «Նյու Յորք Թայմսի» եւ ամերիկյան զանգվածային լրատվության այլ աղբյուրների կողմից գնահատվում է որպես նպատակուղղված ֆինանսական միջոցների, արագ տնտեսական զարգացման եւ մասնավորապես կրթության ոլորտում բարձր ցուցանիշների արձանագրություններով: 1985-ին Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը բանաձեւ ընդունեց ուսումնական ծրագրերում ընդգրկելու մարդու իրավունքների եւ ցեղասպանության հարցերը: Այն օրենքի ուժ ստացավ նույն տարվա սեպտեմբերի 28-ին Դյոքմեճյանի հրամանագրով:

Լոնգ Բիչի եւ շրջակա Հարավային Կալիֆոռնիայի համայնքները Սենատում 12 տարի (1967-1979) ներկայացնելուց հետո, նա գլխավոր դատախազ էր նշանակվել, այդ պաշտոնում ծառայելով մինչեւ 1983 թիվը: Մեծ էր նրա դերը հանցագործությունների կանխարգելման գործում:

Ծնվել էր Մենանգում (Նյու Յորք) 1900-ականներին Արեւելյան Թուրքիայից (Արեւմտահայաստան) ԱՄՆ ներգաղթած հայերի ընտանիքում: Հայրը լուսանկարիչ եւ արեւելյան գորգերի վաճառող է եղել, մայրըՙ գործարանի բանվորուհի: Ինքըՙ Ջորջը իրավաբանության գծով գիտական աստիճան էր ստացել Քուինզի (Նյու Յորք) Սենտ Ջոն համալսարանի իրավաբանության ֆակուլտետից:

Արժանացել էր բազմաթիվ պատվավոր կոչումների: Այցելու դասախոս էր Հարվարդ համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման ինստիտուտում, եւ Կալիֆոռնիայի պետհամալսարանի հոգաբարձուների վարչության անդամ: Նրա անունով է կոչվել 2013-ին Լոնգ Բիչի նորակառույց դատարանի շենքը: Իսկ 1987-ին, երբ Ամերիկայի Հայկական համագումարը ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ Դյոքմեճյանի, իրենց ներկայությամբ միջոցառումը պատվել են մեծ թվով պետական, քաղաքական մարմինների ներկայացուցիչներ, որոնց թվում այդ ժամանակվա փոխնախագահ Ջորջ Բուշ ավագը, սենատոր Բոբ Դոուլը, սենատոր Էդուարդ Քենեդին, Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջորջ Քեվերյանը, դիվանագետ Բարրի Զորթյանը, նախագահական ճառերի հեղինակ Քեն Խաչիկյանը, եւ ուրիշներ: Նախագահ Ռոնալդ Ռեյգանը հատուկ ուղերձով ողջունելով կառավարիչ Դյոքմեճյանին, նշել էր. «Ջորջը պետությանը, ազգին եւ համայնքին մեծ պատասխանատվությամբ է ծառայել եւ իրոք արժանի է նման ընդունելության»:

Իսկ թաղման արարողության ժամանակ հնչած իր խոսքում ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը ասել էր, որ «Հանուն իր երկրի եւ համայնքի արդյունավետ գործող առաջնորդների փայլուն օրինակ է Ջորջը: Այսօր նա միանում է արտակարգ ամերիկահայ մյուս հասարակական գործիչների փաղանգին, որոնց թվում են Քըրք Քըրքորյանն ու ՀԲԸՄ-ի նախկին նախագահ Ալեք Մանուկյանը: Նրանք անջնջելի ժառանգություն են թողել սովորեցնելով երկրին, համայնքին վերադարձնել իրենց հաջողությունների մի մասը եւ դրանով հույս ներշնչել ապագայի նկատմամբ»:

Բենոն Սեւանից հետո, Դյոքմեճյանը ԱՄՆ-ում ամենաբարձր պաշտոն զբաղեցրած անձնավորությունն էր: Նրա պայծառ հիշատակը վառ կմնա ընդմիշտ:

Նկար 1. Ջորջ եւ Գլորիա Դյոքմեջյանները ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի եւ Նենսի Ռեյգանի հետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԿԵՂԵՑԻ, ԹԱՏՐՈՆ ԵՎ ՈՒՐԻՇ ԲԱՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԵՍԻՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԵՍԻՆՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական