Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՐՈՍ-Ա-ՑԱՎ

22/06/2018
- 22 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Օրեր առաջ անազատությունից դուրս եկած գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի կարծիքով, օրեր առաջ անազատության մեջ հայտնված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ոչ թե գեներալ է, այլ կոլխոզի նախագահ: Սամվել Բաբայանն ու Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս են, երկուսն էլ: Երկուսից էլ, իրենց ասելով, թշնամին վախից փախել է մինչեւ Բաքու, երկուսն էլ, միշտ ասել են, որ պետք է հասնենք Բաքու` առնվազն թեյ խմելու, երկուսի համար էլ հանրահռչակության եւ բարեկեցության աղբյուրը պատերազմն է, երկուսն էլ չեն փայլում, օրինակ ընթերցանության կամ դասական երաժշտության հանդեպ սիրով, չնայած Բաբայանը կարողացել է ավարտել Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, իսկ 1956-ին ծնված Գրիգորյանը, առանց դպրոցն ավարտելու, 1993-ին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, որը հավանաբար չի ավարտել, քանի որ ավարտելու տարեթիվը չկա, ոչ էլ ֆակուլտետը, ապա 1998-ին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, իսկ դրանից երկու տարի առաջ էլ` 1996-ին, ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները: Ե՛ւ Գրիգորյանը, ե՛ւ Բաբայանը ունեցել են կամ ունեն քաղաքական նկրտումներ, երկուսին էլ ձերբակալել է ԱԱԾ-ն, երկուսն էլ չեն ընդունել իրենց հանդեպ հարուցված մեղադրանքը: Բայց ամենակարեւորը` երկուսն էլ հերոս են:

Հիմա, խնդիրն այն է, որ այս երկուսից մեկը իսկական գեներալ ու հերոս է, մյուսը կոլխոզի նախագահ (ի դեպ, որն էլ կարող է լինել հերոս): Դատելով հանգամանքից, թե ԱԱԾ-ն ինչեր է գտել Մանվել Գրիգորյանի ամառանոցում, ապա ԵԿՄ տարբեր գրասենյակներում, ապաՙ Գրիգորյանի Արցախի տանը, եւ ինչեր չի գտել նույն ԱԱԾ-ն Բաբայանի տանը, ապա պարզ է, թե այս երկուսից ով է կոլխոզի նախագահը: Բայց քանի որ Բաբայանը դատապարտվել է Արցախի նախագահի դեմ մահափորձ իրականացնելու համար, իսկ նույնիսկ չճանաչված հանրապետությունների դեմ մահափորձ իրականացնողները վտանգում են տվյալ պետությունների ազգային անվտանգությունը, ինչն անելու իրավունք հատկապես գեներալները չունեն, ապա Բաբայանի առումով եւս չենք կարող վստահաբար ասել, որ գեներալը նա է, մանավանդ, որ Իգլայի գործով «նոր Հայաստանի» անկախ դատարանը նրան ամենեւին էլ չարդարացրեց, այլ միայն պատիժը մեղմացրեց եւ խափանման միջոցը փոխեց : Ստացվում է, որ ոչ Գրիգորյանը, ոչ Բաբայանը գեներալներ ու հերոսներ չեն, ուսադիրներ ունեն, շքանշաններն ունեն, բայց չեն, չպետք է լինեն, քանի որ երկուսն էլ վտանգել են ազգային անվտանգությունը:

Եւ ուրեմն, ժամանակը չէ՞ արդյոք հասկանալու, որ մեզ հերոսներ ամենեւին էլ պետք չեն եւ կամ հերոսի կոչում կարելի է շնորհել բացառապես հետմահու: Եթե այդպես լիներ, ապա, օրինակ Շուշան Պետրոսյանը` ի դեմս Մանվել Գրիգորյանի, հերոս չէր կորցնի, կամ Արմեն Աշոտյանն անձնական ողբերգություն չէր ապրի: Ո՞վ է ասել, որոշել, որ այս երկուսն ու մյուս բոլորը հերոսներ են, ինչի՞ համար, որ Արցախում կռվե՞լ են, իսկ ով Արցախում չի կռվել` այդ տարիներին ապրածներիցս, այն պարագայում, երբ յուրաքանչյուրիս ընտանիքից պատերազմին մասնակից կար ու ամենքիս տանը սրտատրոփ սպասում նրան: Անշուշտ, պատերազմին մասնակցել էլ կա, մասնակցել էլ: Օրինակՙ կարելի է գլուխը կախ հրամաններ կատարել ու զոհվել, բայց չհիշվել, կամ գլուխը բարձր բենզին գողանալ ու չզոհվել, բայց հիշվել ու հերոսանալ: Առհասարակ պատերազմում հաղթած ժողովուրդը առանձին հերոսների կարիք ունի՞, գուցե պետք է ողջ ժողովրդի՞ն հերոսի կոչում տալ ու չսխալվել եւ չհիասթափվե՞լ` առանձին սրիկաների կամ տականքների մարդակերությանը հետո ականատեսը լինելով: Լավ, հաղթած ժողովրդին հերոսն ինչո՞ւ է պետք, որ սեփական արյունաքամ հաղթանակը փաթաթի կոնկրետ ուսերի ու ճկռի՞ խաղաղության տարիներին նրանց հերոսության տակից դուրս գալու ապարդյուն փորձեր ձեռնարկելով: Որ հայտնվի անձեռնմխելիների մի բանակ, որտեղ առանց պատերազմի չեն կարող, քանի որ միայն պատերազմի՞ն են պարտական իրենց ամեն ինչի համար ու խաղաղ քաղաքներում կրակոցներ հնչեն, մարդիկ սպանվեն միայն այն բանի համար, որ կասկածել են հերոսների անառկելիությա՞նը: Լավ, մի՞թե այսքան հին, խեթերից ու ասորիներից մինչեւ կոսովար ու արեւելյան թիմորցի տեսած այս ժողովուրդը պե՞տք է տառապի հերոսացավով, պե՞տք է չկարողանա գոյություն ունենալ առանց հերոսների, պետք է բնական մղումները մշտապես շփոթի հերոսական պոռթկումների հետ, գենետիկորեն, պապից` թոռ:

Ի դեպ, գենետիկայի մասին. եթե Հայոց ցեղասպանության բոլոր անմեղ նահատակները սուրբ են, ապա արցախյան պատերազմի բոլոր մասնակիցները հերոս են: Մենք չգիտենք, թե ինչպե՞ս է յուրաքանչյուրը սպանվել մեկ դար առաջ: Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպե՞ս է յուրաքանչյուրը զոհվել գրեթե 30 տարի առաջ: Դրա համար էլ այսքան շատ սրբեր ունենք եւ հերոսներ, դրա համար էլ այսքան շատ հիասթափվում ենք, մարդուց էլ, Աստծուց էլ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՌՈՒՑԵՆՔ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԹՔԱԾ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԿՈՇՏ ԱՐՀԵՍՏԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՔԱԾ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԿՈՇՏ ԱՐՀԵՍՏԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական