Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

01/06/2018
- 01 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան կարեւորվում

Գոյություն ունի միայն երեք երթուղի, որոնցով հնարավոր է Ասիայից Եվրոպա տեղափոխել էներգակիրներ եւ այլ ապրանքներ: Դրանք անցնում են Իրանով, Ռուսաստանով եւ Ադրբեջանով: Քանի որ Ռուսաստանի եւ Իրանի հետ Արեւմուտքի հարաբերությունները շատ վատ են, հարյուր միլիարդավոր դոլարանոց առեւտրի համար միակ ճանապարհը մնում է Ադրբեջանը, գրում է The Foreign Policy հրատարակությունը:

Վաշինգտոնը միայն կշահի, եթե Եվրոպան կարողանա նվազեցնել իր կախվածությունը ռուսական նավթից ու գազից: Դա հատկապես կարեւոր էՙ նկատի ունենալով «Հյուսիսային հոսք – 2» գազամուղը, որը Ռուսաստանից պետք է հասնի Գերմանիա: Այդ նախագիծը մեծացնում է ԵՄ էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Ներկայումս ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը կազմում է 40%: Ռուսաստանից դեպի Եվրոպա տարեկան արտահանվում է ընդհանուր առմամբ 200 մլրդ խմ գազ: Դրա ներմուծումը կապված է Եվրոպայում արտադրության կրճատման եւ պահանջարկի աճի հետ:

Ռուսաստանը կարողանում է էներգետիկ միջոցներն օգտագործել նախահարձակման նպատակով, այնպես որ Ադրբեջանից, Ղազախստանից եւ Թուրքմենստանից գնվող բնական գազի յուրաքանչյուր խորանարդ մետրը եւ նավթի ամեն մի բարելը նվազեցնում է Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից: Ներկայումս տարածաշրջանում կան Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող երեք խոշոր նավթամուղ ու գազամուղՙ Ադրբեջանում սկսվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը անցնում է Թուրքիայի տարածքով եւ ապա Միջերկրական ծովով, Բաքու-Սուփսա խողովակաշարը կասպիական նավթը Վրաստանով հասցնում է Սեւ ծով եւ ապա արտաքին աշխարհ, Հարավկովկասյան գազամուղը անցնում է Թուրքիայի տարածքով եւ շուտով պետք է միանա Հարավային գազային միջանցքին, որպեսզի գազը հասցնի Իտալիա ու եվրոպական այլ երկրներ:

Հարավային գազային միջանցքի շինարարության ավարտի ենթադրյալ ժամկետը 2018 թվականն է: Այդ խողովակաշարը Կասպիական տարաշրջանից կարեւոր էներգակիրներ կհասցնի Ադրբեջանի տարածքովՙ Գյանջա (Գանձակ) քաղաքով: Այդ մատակարարումները դրական ազդեցություն կգործեն Հարավարեւելյան Եվրոպայի վրա, որը ներկայումս գրեթե 100 տոկոսով կախման մեջ է ռուսական գազից: Եվրոպայում երկարությամբ երկրորդ ավտոմայրուղի E60-ը, որը սկսվում է Ֆրանսիայի արեւմուտում գտնվող Բրեստ քաղաքից, դեպի արեւելք է գնում Գյանջա քաղաքովՙ հասնելով Կիրգիզիայի եւ Չինաստանի սահմանային Իրկեշտամ քաղաք:

Աֆղանստանում շարունակվող ռազմական գործողությունները նույնպես ցույց տվեցին, թե որքան կարեւոր է Գյանջայի շրջանը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի մատակարարման համար: Աֆղանստանի պատերազմի ամենաթեժ պահին ԱՄՆ-ի ռազմական ոչ մահաբեր մատակարարումների մեկ երրորդը, ներառյալ հագուստ, սնունդ, վառելիք, փոխադրվել է Գյանջայի շրջանովՙ ցամաքային կամ օդային ճանապարհով:

Նախագահ Դոնալդ Թրամփի աֆղանական քաղաքականության կարեւոր տարրը ճնշումն է Պակիստանի վրա, որպեսզի այդ երկիրը դադարեցնի օգնությունը Աֆղանստանի թալիբներին եւ նրանց հետ կապված խմբերին: Նկատի ունենալով Իսլամաբադի հանդեպ մոտեցումը, կարելի է ենթադրել, որ Աֆղանստանում ամերիկյան զորքերի աջակցման նպատակով օգտագործվող ցամաքային եւ օդային ուղիները կարող են լիովին շրջափակվել:

Աֆղանստանը 2011 թվականին արդեն ութ ամսով շրջափակել էր հաղորդակցություններն այն բանից հետո, երբ ամերիկացիները Աֆղանստանի սահմանամերձ շրջանում սխալմամբ ոչնչացրել էին պակիստանցի 28 զինծառայողների: Գյանջայի շրջանի հաղորդակցական հնարավորությունների օգտագործումը Վաշինգտոնին թույլ կտա նվազեցնել կախումը Ռուսաստանից եւ Իսլամաբադից:

Ենթադրվում է, որ Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի Արեւմուտքին թույլ չտա օգտագործելու Գյանջայի շրջանը: Այդ նպատակով կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Կասպից ծովից դեպի արեւմուտք էներգակիրների ճանապարհն անցնում է հակամարտության գոտուց ոչ հեռու: Մոսկվային հայտնի է, որ յուրաքանչյուր խոշոր բռնկում կարող է սպառնալ խողովակաշարերի անվտանգությանը: Ինչպես գրում է «Ռեգնում» գործակալությունը, նկատի ունենալով Հայաստանի վրա Մոսկվայի ազդեցությունը, շատ ժամանակ չի պահանջվի հակամարտող կողմերի միջեւ նոր բախում հրահրելու համար:

Հայաստանի վրա Արեւմուտքի ազդեցության լծակները խիստ սահմանափակ են: Իշխանությունն իր ձեռքին պահելու Սերժ Սարգսյանի փորձերը այս տարվա ապրիլին առաջացրին զանգվածային հուզումներ, որոնց արդյունքում վարչապետ դարձավ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Այդուհանդերձ, Հայաստանի տնտեսությունը եւ անվտանգությունը դեռեւս մնում են Ռուսաստանի ազդեցության տակ:

Փաշինյանը հաստատել է Երեւանի հավատարմությունը Մոսկվայի հետ ամուր դաշինքին: Թեեւ Ռուսաստանը զենք է վաճառում ԼՂ հակամարտության երկու կողմերին, Մոսկվայի համակրանքը Երեւանի կողմն է, կարծում է ռուս փորձագետ Ալեքսանդր Բելովը , ուստի չպետք է ակնկալել Հայաստանի կտրուկ տեղաշարժ Արեւմուտքի կողմը:

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերտը օրերս հայտարարեց, որ իր երկիրը սկսում է պետությունների լայն կոալիցիա ստեղծել ընդդեմ Իրանի: Կոալիցիայում պետք է ընդգրկվեն ԱՄՆ-ի դաշնակիցները, հավանաբարՙ Իսրայելը, Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի նավթային այլ տերություններ: Սակայն ամերիկացիներին դա ակնհայտորեն չի բավարարի: Հարկ կլինի ընդհանուր դրոշի ներքո համախմբել նաեւ Անդրկովկասի հանրապետություններին, որտեղից, Նաուերտի խոսքերով, հնարավոր կլինի վերաձեւել Իրանի քաղաքականությունը:

Այստեղից էլՙ ամերիկացիների հետաքրքրության աճը տարածաշրջանի երկրների նկատմամբ: Ադրբեջանի Հանրապետության ստեղծման 100-ամյակի առթիվ նախագահ Դոնալդ Թրամփը ողջույնի հեռագիր է հղել իր պաշտոնակից Իլհամ Ալիեւին : Հեռագրում նա հայտարարել է. «Առաջիկա ամիսները հնարավորություններ կստեղծեն ԼՂ հակամարտության կարգավորման համար, ինչը ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների բարելավման առիթ կդառնա»: Բաքվեցի փորձագգետ Էլհան Շահինօղլին վերոհիշյալ ուղերձը համեմատում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության օրվա առթիվ ավելի վաղ Ալիեւին Թրամփի հղած ուղերձի հետ, որտեղ միայն մեկ նախադասություն կար Արցախի Հանրապետության մասինՙ «ԱՄՆ-ը վճռականորեն պաշտպանում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը»:

Բաքվի վարչակազմի որոշ ներկայացուցիչների կարծիքով, ԱՄՆ-ը հույսեր է կապում Հայաստանում իշխանության գլուխ անցած նոր վարչակազմի հետ, որին նախագահ Թրամփը թերեւս կկարողանա բանակացությունների դրդել ադրբեջանական կողմի հետ: ԱՄՆ-ը մտադիր է Արցախի հարցում առաջարկել ինչ-որ սեփական նախագիծ եւ դրանով իսկ նվազեցնել տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներիՙ Ֆրանսիայի ու Ռուսաստանի ազդեցությունը:

«Ռեգնում» գործակալության տվյալներով, Վաշինգտոնը կփորձի Բաքվին եւ Երեւանին առաջարկել հակամարտության էության վերաիմաստավորում, ինչը կհամապատասխանի ամերիկացիների աշխարհաքաղաքական շահերին եւ կնպաստի Ռուսաստանը շրջանցելով Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների տեղափոխմանը: Դրա նպատակն է Մոսկվային զրկել տարածաշրջանի վրա ներգործելու լծակներից:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը վերջերս իր տանը հյուրընկալելով Գեորգի Կվիրիկաշվիլուն հայտարարեց, որ Թբիլիսիին հատուկ դեր է հատկացված տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ: Իսկ Իրանի միջուկային բազմակողմ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ տարածաշրջանում մեծանում է Ադրբեջանի գլոբալ դերը: Այնպես որ Թբիլիսին եւ Բաքուն դաշինքի մեջ միավորելը Վաշինգտոնի համար առանձնակի դժվարություն չի ներկայացնում:

Սակայն ներկայումս ուրիշ խնդիր է առաջադրվում, այն էՙ Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության ոլորտից: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Մոսկվան ընդունի Վաշինգտոնի առաջարկած եւ Երեւանի ու Բաքվի հավանությանն արժանացած ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիրը:

Այժմ ակնհայտ է դառնում, որ տվյալ ծրագիրը ենթադրում է Իրանի համատեքստում միավորել Մերձավոր Արեւելքն ու Անդրկովկասը: Այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչպես է իրականացվելու սցենարը: Այսպիսով, Անդրկովկասում ԱՄՆ-ի կեցվածքը կպայմանավորվի ամբողջ Մերձավոր Արեւելքում նրա քաղաքականությամբ: Այլ հարց է, թե ԱՄՆ-ը կհամարձակվի՞ արդյոք պատերազմ սանձազերծել Իրանի դեմ: 2000-ականներին մշակվել էին Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների տարբեր սցենարներ, բայց դրանց իրականացման համար պատրվակ էր հարկավոր:

Թեհրանի կողմից միջուկային բազմակողմ համաձայնագրի պայմանների անվերապահ կատարումը առայժմ որեւէ պատրվակ չի ընձեռում պատերազմի հրձիգներին: Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնը կփորձի լարվածության մեջ պահել ամբողջ Մերձավոր Արեւելքը եւ տարածաշրջանին բնորոշ անկայունությունը փոխանցել Իրանին, որպեսզի, ինչպես ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն «Ամերիկայի ձայնի» պարսկական ծառայությանը, ստեղծի պայմաններ, երբ Իրանի ղեկավարները կգործեն որպես «պետությանը պատշաճ կառավարություն»: Սակայն չի բացառվում Իրանի դեմ երկրորդ ճակատի բացումը Անդրկովկասում:

Չնայած տարաձայնություններին, Ադրբեջանի հետ Արեւմուտքի հարաբերությունները 1990-ականներից ի վեր բարելավվել են էներգետիկայի եւ հակաահաբեկչական պայքարի ոլորտներում: Խնդրահարույց հարցերից մեկը մարդու իրավունքներն են: Արեւմուտքը մտահոգված է Ադրբեջանում մի շարք լրագրողների աղմկալի ձերբակալությունների կապակցությամբ: Այդուհանդերձ, Վաշինգտոնը չի կարող միակողմանի քաղաքականություն վարել Բաքվի նկատմամբ, ինչը կթուլացներ ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում:

Թրամփի վարչակազմի ազգային անվտանգության ռազմավարությունը պահանջում է հարաբերությունների զարգացում կայուն դաշնակիցների հետ: Դա հատկապես կարեւոր է Հարավային Կովկասում: Տարածաշրջանի լարվածության թուլացումը կարող է նպաստել կենսականորեն կարեւոր հաղորդակցությունների, էներգետիկ եւ առեւտրական միջանցնքների անվտանգության ապահովմանը: Այսօր ամեն մի խոշոր ռազմավարություն պետք է հաշվի առնի Գյանջայի փոքրիկ շրջանի կարեւորությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՇՏԱՐԱԿԻ ՋՐԱՂԱՑԸ

Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԱԴԱՐՁ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ 400-ԱՄՅԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԱԴԱՐՁ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ 400-ԱՄՅԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական