Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱԲ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ

18/05/2018
- 18 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը նոր բախումների պատճառ

Հակամարտությունը արաբ-իսրայելական է կոչվում անարդարացի կերպով: Բանն այն է, որ Իսրայելը կռվում է ոչ բոլոր արաբների դեմ: Որոշ արաբների, օրինակ, սաուդցիների հետ, նա վաղուց գաղտնի կերպով համագործակցում է: Բացի դրանից, արաբներն էլ տարբեր են. ոմանք ավելի շատ կռվում են միմյանց, քան Իսրայելի դեմ: Երրորդ, այսօր Իսրայելի գլխավոր հակառակորդը համարվում է Իրանը, որը բնավ արաբական երկիր չէ: Հարկավոր է վերհիշել նախապատմությունը. միայն այդ ձեւով հնարավոր կլինի ըմբռնել հակամարտության էությունը:

Իսրայելը պարզապես պետություն չէ, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիան կամ Ռուսաստանը: Առաջին հերթին դա պետություն էՙ հիմնված հուդայականության, այսինքն հրեաների բուն դավանանքի վրա: Մյուս կրոնների ներկայացուցիչներին այնտեղ թույլատրվում է երկրորդական դեր զբաղեցնել եւ ունենալ սահմանափակ քաղաքական իրավունքներ: Օրինակ, պետության ղեկավարը պետք է լինի անպայման հրեա: Պետության հարցում նույնպիսի մոտեցում ունի նաեւ իսլամը, այստեղից էլ ծագում են բոլոր բարդությունները:

Մերձավոր Արեւելքում ներկայումս կա չորս մեծ հակամարտություն: Ամբողջ տարածքը փորձում են իրար մեջ կիսել իրենց օսմանների ժառանգորդ համարող թուրքերը, շատ հին կայսերական արմատներ ունեցող պարսիկները եւ տվյալ տարածքը իրենցը համարող արաբները: Առանձին խնդիր է շիա եւ սուննի մահմեդականների ներքին հակամարտությունը: Խնդիրը բարդանում է նրանով, որ իսլամի հետեւորդների համար պետական սահմանանները երկրորդական նշանակություն ունեն: Այնպես որ, Սաուդյան Արաբիայի սահմանները չի կարելի համարել մեկընդմիշտ գծված: Չորրորդ հարթությունը կապված է հավատի ինստիտուտի եւ ընդհանուր առմամբ պետության գաղափարի տարանջատման հետ: Եվրոպան պատմության այդ փուլն անցել է ավելի քան հազար տարի առաջ, մինչդեռ Մերձավոր Արեւելքը մինչեւ օրս այն չի հաղթահարել:

Ամբողջ արածաշրջանում առանձնանում է Իսրայելը իր յուրահատուկ դավանանքով: Անհնար է անտեսել ՄԱԿ-ի 1947 թվականի բանաձեւը: Որեւէ մեկի կողմը բռնելը կնշանակեր 8,5 միլիոն իսրայելցիների կամ 5 մլն պաղեստինցիների ցեղասպանության հնարավորության ընդունում:

Անհեռանկար է նաեւ բոլոր կողմերին 1947 թ. սահմաններին վերադարձնելը: Պատճառները հետեւյալն են. առաջինն այն է, որ բանաձեւով Իսրայելի գոյությունն ընդունած երկրները չէին մտածել նրա պաշտպանության եղանակների մասին: Պատերազմի ծագման դեպքում Իսրայելի տարածքը կդառնար ծովեզրով ձգվող հիսուն կիլոմետր լայնությամբ եւ ամեն պահի հատման վտանգի ենթակա միջանցք:

Երկրորդ, պաղեստինցիները բանաձեւի մասին հիշում են լոկ հպանցիկ կերպով եւ պատրաստ են ամեն պահի չեղյալ հայտարարել Իսրայելի գոյությունը:

Երրորդ, պաղեստինյան պետության ստեղծումն առանց արտաքին միջամտության այսօր կասկածելի է թվում: Անցած ժամանակամիջոցում պաղեստինցիները ստացել են Բելգիայի ՀՆԱ-ին համարժեք արտաքին օգնություն, բայց այդպես էլ չեն կազմավորել պետական կառույցներ:

Ամբողջ ասվածը բացատրում է Մերձավոր Արեւելքի նկատմամբ Մոսկվայի դրսեւորած հստակ ու վճռական քաղաքականությունը, օրինակ Սիրիայում նախագահ Ասադի պաշտպանությունը ընդդեմ իսլամիստ արմատականների եւ արաբ-իսրայելական հակամարտության մեջ որեւէ մեկի կողմը չբռնելը: Ոմանց թվում է, թե Մոսկվան դավաճանում է իր դաշնակիցներին: Բայց Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի նպատակը տարածաշրջանի կայուն ու համապարփակ խաղաղության հաստատումն է, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

1967 եւ 1973 թվականների պատերազմները ցույց տվեցին, որ 280 հազար զինվորը բավական էր, որպեսզի Իսրայելը ամրապնդի իր դիրքերը եւ նոր տարածքներ գրավի: Բայց դա բավարար չէ 78 միլիոնանոց Իրանի օկուպացման համար:

Բացի դրանից, ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, Իսրայելի եւ Իրանի անմիջական պատերազմն այսօր քիչ հավանական է ընդհանուր սահմանի բացակայության պատճառով: Միայն օդային հարվածներով անհնար է հաղթել պատերազմում, քանի որ Իրանը չունի աքիլլեսյան գարշապար, ինչպես Սիրիան եւ Լիբանանը: Օդուժը կարող է հարվածել մեկ ուղղությամբ, ինչը կդյուրացնի իրանցիների հակաօդային պաշտպանության գործը: Ուրիշ բան է Սիրիան, որը հետզհետե վերածվում է իրանա-իսրայելական բախումների ռազմաճակատի, որտեղ իսրայելական թիրախանավերը պարբերաբար հարվածներ են հասցնում իրանամետ ուժերին:

Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի համար նախընտրելի է չեզոքությությունը եւ քաղաքացիական պատերազմի ավարտին նպաստելը: Ակնհայտ է, որ այնտեղ չկան աշխարհիկ պետությունների բախումներ: Ավելին, շփման կետեր ուներ աշխարհաքաղաքական այնպիսի ախոյաններ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը:

Բոլոր խնդիրները, ներառյալ ԻՊ-ն, ծագում են թուլացած պետություններում եւ անհետանում դրանց ամրապնդման դեպքում: Բավական է վերհիշել թեկուզ Եգիպտոսի օրինակը: Ուժեղ, աշխարհիկ եւ միասնական Սիրիայի վերականգնումը խաղաղություն կհաստատի ոչ միայն այդ երկրում, այլեւ ամբողջ տարածաշրջանում: Ըստ մեկնաբան Ալեքսանդր Զապոլսկիսի , սա է մերձավորարեւելյան հակամարտության լուծումը: Միայն դրանից հետո կարելի է անդրադառնալ պաղեստինա-իսրայելական հակամարտության հաղթահարման խնդրին:

Ներկայումս Իսրայելը Իրանի հանդեպ իր նախահարձակ գործողություններն արդարացնում է թշամական շրջապատի գոյությամբ: Իրանը եւ նրա կամակատար «Հզբոլլահ» շարժումը հաճախ են խոսում Իսրայելը ոչնչացնելու մտադրության մասին:

Իսրայելցիները սահմանել են «կարմիր գծեր», որոնք հակառակորդը չպետք է հատի: Դրանց թվում է Սիրիայի տարածքից Իսրայելի գնդակոծությունը, լիբանանյան «Հզբոլլահին» արդիական սպառազինությունների մատակարարումը, իրանական ռազմակայանների կառուցումը, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կառուցումը: Սիրիայի տարածքին հասցվող հարվածներն առավել ուժգին դարձան 2017 թվականին: Իսկ ներկայումս Սիրիային հասցվող այդ հարվածները դժվար է համարել պարզապես պատասխաններ Իրանին: Խոսքը Սիրիայում իրանցիների ռազմական օբյեկտների թիրախավորման մասին է:

Ամերիկյան The Wall Street Journal թերթը կարծում է, որ Սիրիայում իսրայելցիների եւ իրանցիների անմիջական ռազմական հակամարտությունն արդեն իսկ սկվել է: Այժմ մնում է պարզել, թե այդ բախումները դուրս կգա՞ն արդյոք Սիրիայի տարածքիցՙ բորբոքելով տարածաշրջանային պատերազմ:

Միջազգային ճգնաժամային խմբի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի ղեկավար Յոստ Հիլթերմանը կարծում է, որ Ռուսաստանն իդեալական երկիր է Սիրիայում Իսրայելի եւ Իրանի պատերազմ թույլ չտալու առումով: Ի տարբերություն Վաշինգտոնի, Մոսկվան աշխատանքային ամուր կապեր ունի տարածաշրջանի գրեթե բոլոր կենտրոնների հետ, ներառյալ Թել-Ավիվը, Թեհրանը, Դամասկոսը, Անկարան, «Հզբոլլահը»: Ռուսաստանին դա ձեռնտու կլինի թեկուզ իր տարածաշրջանային ձեռքբերումների պահպանման տեսակետից: Իրոք, առկա է փոխըմբռնում ինչպես մի կողմից Մոսկվայի եւ Թել-Ավիվի, եւ մյուս կողմից Մոսկվայի եւ Թեհրանի ղեկավարների միջեւ:

Արժե անդրադառնել նաեւ հետեւյալ կարեւոր զարգացումներին:

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարվա դեկտեմբերին Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք եւ որոշեց ամերիկյան դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Դեսպանատան բացման արարողությունը իրականացավ ս.թ. մայիսի 14-ին, որը Իսրայելի պետության ստեղծման յոթանասուներորդ տարեդարձի օրն է: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան, որը Իսրայել էր ժամանել 800 հոգանոց պատվիրակության հետ: Ինքը, Թրամփը, արարողությանը հետեւում էր հեռակա կարգով:

Դեսպանատան բացման նախօրեին արդեն սկսել էին պաղեստինցիների բողոքի զանգվածային ելույթներ: Պաղեստինցիները մայիսի 15-ը համարում են Աղետի օր, քանի որ 1948 թ. մայիսին Իսրայելի պետության ստեղծումը ուղեկցվեց պաղեստինցիների զանգվածային տեղահանությամբ: (Նաեւՙ Դեր Յասինի արաբ բնակչության ցեղասպանությամբ:-Ծ.Խ.): Բացի դրանից, պաղեստինցները Արեւելյան Երուսաղեմը համարում են ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաք: Իսրայելցի ուժայինները կրակ բացեցին պաղեստինցի ցուցարարների վրա: Euronews հեռուստաալիքի տվյալներովՙ կան տասնյակ սպանվածներ եւ հազարավոր վիրավորներ: (Մայիսի 15-ի առավոտյան պաշտոնական տվյալներով զոհերի թիվը հասել էր 59-ի:-Ծ.Խ.):

Ըստ The New York Times թերթի, ԱՄՆ դեսպանատան տեղափոխությունը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր եղել, եւ այդ քայլը, ըստ Թրամփի, պետք է վերջ դներ տասնամյակներ շարունակող արտաքին քաղաքական գծին եւ իրականացներ այն, ինչ չէին համարձակվել անել ԱՄՆ-ի մյուս նախագահները: Սակայն արյունալի բախումների տեսարանները լոկ հերքեցին արտաքին քաղաքականության մեջ Թրամփի խոստացած շրջադարձը:

Իսրայելի բռնարարքները լայնորեն դատապարտվեցին միջազգային մակարդակով: Թուրքիան իր դեսպաններին հետ կանչեց Թել-Ավիվից եւ Վաշինգտոնից, Հարավաֆրիկյան Հանրապետությունը դեսպանին հետ կանչեց Իսրայելից: Ֆրանսիան Իսրայելին զսպվածոիւթյան կոչ արեց:

Հաղորդվում է, որ Թրամփի խորհրդականները մոտ են պաղեստինա-իսրայելական հաշտության ծրագրի վերջնամշակմանը, բայց շաբաթներ շարունակ ծանրութեթեւ են արել, թե ինչպես կարելի է այն ներկայացնել լավագույն ձեւով: Ամերիկացի խորհրդականների խնդիրների բարդությունը զգացվում է հեռարձակված շշմեցուցիչ տեսարաններից, որոնցում կան ոգեւորությամբ ծափահարող իսրայելցիներ եւ ամերիկացիներ, իսկ մյուս կողմից պաղեստինցի ցուցարարների վրա կրակող եւ արտասվաբեր գազի նռնակներ նետող իսրայելցի զինվորներ:

Թրամփի ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Կուշները , որին հանձնարարված է պաղեստինա-իսրայելական հակամարտության հարթումը, մայիսի 14-ին հայտարարեց, որ դեսպանատան տեղափոխումը ոչ թե հրաժարում է հաշտության գործընթացից, այլ դրա իրականացման նախապայման է: Նա միայն հպանցիկ կերպով խոսեց բախումների մասին:

Սակայն վերլուծաբաններից շատերը կարծում են, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դեվիդ Ֆրիդմանի եւ առաջատար բանակցող Ջեյսոն Գրինբալտի հետ համատեղ Կուշների մշակած ծրագիրը այժմ իրականացման ավելի քիչ հնարավորություններ ունի, քան անցյալում: Նախագահների նախկին խորրդական Ահարոն Դեվիդ Միլլերի խոսքերով, եթե անցյալում մերձավորարեւելյան հակամարտության կարգավորումը թվում էր անիրագործելի առաքելություն, ապա երկուշաբթի օրը այն դարձավ գերանիրագործելի, քանի որ նրանք Երուսաղեմը դարձրին օրակարգ:

Մինչդեռ ԱՄՆ վարչակազմի կողմնակիցները պնդում են, թե Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը եւ դեսպանատունն այնտեղ տեղափոխելը կարող են, ըստ էության, դրականորեն ազդել հաշտության գործընթացի վրաՙ պաղեստինցիներին ստիպելով վերադառնալ բանակցություների սեղանի մոտ: Heritage Foundation-ի ավագ գիտաշխատող Ջիմ Ֆիլիպսի կարծիքով, դա վաղուց անհրաժեշտություն էր դարձել, քանի որ Իսրայելը միակ երկիրն է, որին չի թույլատրվում մայրաքաղաք ընտրել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՆԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել...

ԿարդալDetails

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական