Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ը ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈՐ ՍՑԵՆԱՐ

04/05/2018
- 04 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Իսրայելական օդուժի եւս մեկ հարձակում Սիրիայի վրա

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ապրիլի 25-ին ԱՄՆ-ում իր պաշտոնակից Ջեյմս Մեթիսի հետ քննարկել է ամերիկա-իսրայելական ռազմական համագործակցության, Սիրիայի հակամարտության եւ Իրանի հետ կապված հարցեր: Լիբերմանը հանդիպում է ունեցել նաեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնի հետՙ քննարկելով երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության, Մերձավոր Արեւելքում Իրանի ծավալողականության հետ կապված հարցերՙ կարեւորելով Սիրիայի իրադրությունը:

Այսինքն, հակաիրանական կոալիցիայի գծով մերձավորագույն դաշնակիցները սկսել են Մերձավոր Արեւելքում համատեղ գործողությունների փոխհամաձայնեցման գործընթաց: Եվ քանի որ նախատեսվում է ապագայում Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերում, ապա արդեն կարելի է մոդելավորել Իրանի հավանական ներքաշումը տարածաշրջանում ռազմական գործողությունների մեջ, ինչը հնարավոր կդարձնի ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա:

Եմենում հուսիտական շարժման առաջնորդներից մեկի սպանությունը, ինչպես նաեւ Պակիստանյից Իրան զինված ելուզակախմբի թափանցման փորձը ցույց են տալիս, որ հակաիրանական հարձակումը կարող է զանգվածային բնույթ ստանալ: Չի բացառվում, որ ամերիկացիները Իրանի վրա հարձակման փորձեր ձեռնարկեն հարեւան երկրներից եւ նույնիսկ ԱՊՀ տարածքից:

Համենայն դեպս այն լուրերը, թե Ղազախստանը մտադիր է ամերիկացիներին տրամադրել իր կասպյան երկու նավահանգիստների ջրատարածքը, ինչպես նաեւ վերջերս պատահած միջադեպը, երբ Թուրքմենիան սպանեց իրանցի երկու ձկնորսների, լավատեսություն չեն ներշնչում: Բուն Իրանում Ադրբեջանը վաղուց ընկալվում է որպես ԱՄՆ-ի եւ Իսրայելի հենակետ: Թեհրանում ավելի լավ կարծիք չունեն նաեւ Վրաստանի մասին, որտեղ Սաակաշվիլու օրոք համաձայնել էին կատարել ամերիկացիների աշխարհաքաղաքական պատվերները:

Այս առումով սկսում է ուրվագծվել մի հետաքրքրական պատկեր: Արդեն սկսված է արաբական կոալիցիոն կորպուսի կազմավորումը, համենայն դեպսՙ Սիրիայի համար: Ըստ որում, ԱՄՆ-ը եւ Իսրայելը իրենց արաբ խամաճիկներին ակնհայտորեն շտապեցնում են: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, կարելի է ենթադրել, որ արաբական օկուպացիոն կորպուսի հարձակման դեպքում Թուրքիան թիկունքից հարվածելու առիթը բաց չի թողնի, ըստ որումՙ ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Իրանին:

Սակարկությունը տեղի է ունենում մասնավորապես Քաթարի վրա ճնշում գործադրելու միջոցով, քանի որ այդ երկիրը ժամանակին ֆինանսավորել է Սիրիա ուղարկվող ահաբեկչական խմբերի: Սաուդյան Արաբիայի ԱԳՆ մամլո ծառայության հայտարարության համաձայն, Քաթարը պետք է վճարի Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության դիմացՙ նախքան Քաթարի տարածքում գտնվող ամերիկյան ռազմակայանի միջոցով այդ երկրի պաշտպանությունից ԱՄՆ նախագահի հրաժարումը:

Արաբական օկուպացիոն կորպուսի ենթադրյալ կազմավորման դեպքում Սիրիայում դեսանտ իջեցնելը անհնար կլինի, Իրաքի տարածքի օգտագործումըՙ նույնպես: Ներխուժման հնարավոր ուղիներն են 1. Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հովանավորության տակ գտնվող ապառազմականացման գոտիները, ինչպես նաեւ օկուպացված Աֆրինի շրջանը, որտեղից կարելի է հասնել Հյուսիսային Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմակայաններ, 2. Երկրորդ ուղին անցումն է Հորդանան, այնտեղից էլՙ Սիրիայի հարավում գտնվող անգլո-ամերիկա-հորդանանյան ռազմակայաններ: Սակայն սուննի արաբները ուր էլ ներխուժեն, Սիրիայում նրանք ծանր պարտություն կկրեն որեւիցե հակառակորդի դեմ կռվելու դեպքում: Հյուսիսում դրանք շիաներն են, ալավիները եւ դրուզնեը, ինչպես նաեւ քրիստոնյա աշխարհազորը, չխոսելով արդեն սիրիական կանոնավոր բանակի մասին:

Ըստ էության տեղի կունենա այն, ինչի մասին Իսրայելում երազում են Սիրիայի ճգնաժամի հենց սկզբից. խոսքը շիաների, սուննիների եւ վահհաբականների հակամարտության մասին է: Բայց անկախ արաբական օկուպացիոն կոալիցիայի հարձակումից, կմիջամտի Իսրայելը, որը վաղուց խոսում է սիրիական Կունեյտրա եւ Սուվեյդա նահանգների օկուպացման մասին: Սիրիական բանակի եւ իրանական ուժերի պատասխանները ԱՄՆ-ի համար պատրվակ կդառնան Իրանի վրա հարձակվելու համար: Դա կարդարացվի նրանով, որ արդեն սկսել են սպանել իսրայելցիներին եւ հարձակվել Իսրայելի օկուպացված Գոլանի բարձունքների վրա:

Պատկերն ամբողջական չի լինի, եթե չնշենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը ծրագրում են հարվածել եթե ոչ Սիրիայում գտվող ռուսաստանցի զինվորականներին, ապա գոնե Ռուսաստանին ստիպել հեռանալ Սիրիայից կամ սահմանափակել այնտեղ իր զինվորականների գործունեությունը: Ապրիլին Խմեյմիմի ռուսական ռազմակայանը չեզոքացրեց մարտալիցքեր պարունակող անօդաչու սարքեր, իսկ Սիրիային հ-300 հակաօդային համակարգեր մատակարարելու Մոսկվայի որոշմանը ի պատասխանՙ Իսրայելը հայտարարեց, թե ինքը կոչնչացնի դրանք:

Ապրիլի լույս 30-ի գիշերը իսրայելական օդուժը մի շարք ռմբահարվածներ եւ հրթիռահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքինՙ թիրախ դարձնելով Համայի եւ Հալեպի մերձակա տարածքները: Ամերիկյան New York Times թերթը հաղորդեց, որ օդուժի հարվածներից սպանվել է առնվազն 16 մարդ, այդ թվում իրանցի 11 զինվորական խորհրդատուներ: Սիրիական ընդդիմությունը հաղորդեց նույնիսկ 38 սպանվածների եւ 57 վիրավորների մասին: Սակայն իրանական Tasnim պետական լրատվական գործակալությունը հերքեց իրանցի զինվորականների սպանվելու լուրը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարեց, որ թշնամական ուժերը անուղղակի ագրեսիայից անցել են ուղղակի հարձակումների: Ասադի խոսքերովՙ յուրաքանչյուր ուխտադրուժ հարված հաջորդում է Սիրիայի հակամարտությանն առնչվող դիվանագիտական հաջող քայլերին:

Մասնավորապես, Համային եւ Հալեպին հարվածներ հասցվեցին այն բանից հետո, երբ սիրիական բանակն ազատագրեց Դամասկոսից ոչ հեռու գտնվող պաղեստինցիների Ալ-Յարմուկ ճամբարը: Վերջին երեք տարիներին ճամբարը «Իսլամական պետության» գրոհայինների ձեռքին էր, որոնք պարբերաբար հարվածներ էին հասցնում Դամասկոսի բնակելի թաղամասերին:

Հատկանշական է, որ սիրիական օբյեկտներին վերոնշյալ հարվածը հասցվեց այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ եւ հեռախոսազրույց ունեցավ նախագահ Թրամփի հետ: Հանդիպումից հետո Պոմպեոն լրագրողներին հայտարարեց, որ ԱՄՆ-ը մտահոգված է տարածաշրջանում Իրանի ազդեցության ուժեղացումից եւ Իսրայելին սպառնացող վտանգներից:

Սա նշանակում է, որ Թրամփի օրոք առավել իսրայելամետ դարձած ամերիկյան վերնախավը հավանություն է տվել Սիրիայի դեմ ուղղված իսրայելական օդուժի ձեռնարկած գրոհին: Սիրիական երկու ռազմակայաններին հասցված հարվածը միայն մոտեցնում է հերթական արաբա-իսրայելական պատերազմը, որի արդյունքը կարող է լինել միանգամայն անկանխատեսելի:

Անկանխատեսելիությունն է՛լ ավելի է մեծանում նրանով, որ մինչեւ մայիսի 12-ը նախագահ Դոնալդ Թրամփը պետք է վերջնական որոշում ընդունի Իրանի միջուկային հետազոտությունների հետ կապված վեցակողմ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ: Գազայի հատվածում այս օրերին շարունակում են պաղեստինցիների հակաիսրայելական ելույթները:

Իրանը, իր հերթին, պատրաստ է Իսրայելից վրեժ լուծել Սիրիայում Ձ4 ռազմակայանի վրա նրա կատարած հարձակման համար, որի հետեւանքով սպանվեց իրանցի յոթ զինծառայող: Նաթանյահուն Իրանին մեղադրում է ստախոսության եւ այն բանի մեջ, որ այնտեղ շարունակում են միջուկային զենքի ստեղծման աշխատանքները: Նաթանյահուի հայտարարություններից հետո նրա հետ հեռախոսազրույց ունենցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելին նախազգուշացրել է, որ պետք չէ դիմել չմտածված գործողություների:

Իսրայելի արդարադատության նախարար Աելեդ Շաքեդը հայտարարել է, թե Իրանը Սիրիան հենակետ է դարձնումՙ այնտեղից Իսրայելին սպառնալու համար: «Իրանը Իրաքով եւ Սիրիայով շիաների տարածք է ստեղծում մինչեւ Լիբանան, եւ Իսրայելը անտարբեր չի դիտի, թե Իրանն ինչպես է գրավում Սիրիան: Միջազգային ընկերակցությունը նույնպես պետք է դիմակայի դրան»:

Շաքեդն առաջարկել է լրացումներ կատարել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող վեցակողմ համաձայնագրումՙ նկատի ունենալով Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցության ուժեղացումը եւ այդ երկրի համագործակցությունը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ: Հակառակ դեպքում Իսրայելը կկանգնի Թրամփի կողքին, ով ուզում է լուծարել համաձայնագիրը:

Սիրիայի դեմ ծրագրված ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումը այդ երկրի հակամարտության դիվանագիտական կարգավորման հնարավորություններ, փաստորեն, չի թողնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ. ՉԱՇԽԱՏՈՂ ԵՐԿՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Հաջորդ գրառումը

ՄԻՋԿՈՐԵԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄԻՋԿՈՐԵԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական