Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ՄՏՆԵԼ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ԴԱՇՏ

04/05/2018
- 04 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Առայժմ դժվար է եզրակացնել, թե ի՞նչը մղեց ՀՀԿ-ին ընդամենը կես օրում փոխելու իր անտեղիտալի կեցվածքը եւ հայտարարելու, թե առաջիկա մայիսի 8-ին Հայաստանը կունենա ոչ ՀՀԿ-ական նոր վարչապետ. կարեւոր մայրաքաղաքներից ստացված շտապեցնող թելադրանքնե՞րը, մարտի 2-ին երկրի գրեթե ամբողջովին անդամալուծված վիճա՞կը, թե՞ սեփական շարքերը կուռ պահելու մտահոգությունը: Թերեւս այդ բոլորըՙ համատեղ: Ներկա պահին կարեւորը այն է, որ մեր երկիրը կարող է դուրս գալ փակուղային վիճակից եւ ի վերջո օժտվել նոր, համաձայնեցված կառավարությամբ: Ավելինՙ մուտք գործել քաղաքական նորՙ իսկական պառլամենտարիզմի դարաշրջան, եթե…

Վերեւում գործածեցի «համաձայնեցված» բառը, ոչ պատահաբար: Դա տարբեր է «համաձայնականից», եւ բոլորովին տարբերՙ «ազգային համաձայնականից»: Դա այն է, ինչը արդեն մեկ դարուց ավել կիրառվում է եվրոպական շատ երկրներում եւ կոչվում է «փոքրամասնական կառավարություն»: Այսինքն մի կառավարություն, որի վարչապետը, տվյալ խորհրդարանում մեծամասնություն չունենալով հանդերձ ընտրվում է անհրաժեշտ մեծամասնության ձայներով, սակայն չի հանդիսանում մեծամասնության ընտրած վարչապետը, սակայն իր գործունեության ընթացքում տվյալ երկիրը կառավարում է մյուս կուսակցությունների հետ փոխադարձ համաձայնությունների եւ քաղաքական սակարկությունների պայմաններում, մինչեւ… հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրություններ:

Որպես կանոնՙ նման կառավարությունները համարվում են տկար կամ կախյալ: Սակայն տկարությունը պատճառ չի դարձել, որ, օրինակ, նման մոդելը չկիրառվի պառլամենտական կառավարման ամենադասական երկրումՙ Մեծ Բրիտանիայում, նույնիսկ երկրի համար ճակատագրական պահերին, ինչպեսՙ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին կամ Ուինստոն Չերչիլի վարչապետության ժամանակաշրջանում:

Սակայն փոքրամասնական կառավարությունների դասական օրինակը մեզ տալիս է Դանիան, որտեղ նման կառավարությունները, առնվազն վերջին 40-50 տարիներին, ավելի հաճախ են ստեղծվել, գործել եւ գործում, քան մեծամասնականները: Եվ հաջողությա՛մբ, որի բանալին, ինչպես ասվեց վերեւում, վարչապետի եւ իր թիմակիցների ճկունությունն է, փոխզիջումնային գործելակերպը, այլ խոսքովՙ իսկական պառլամենտարիզմը:

Անշուշտ, փոքրամասնական կամ կախյալ կառավարությունները հենց հավեսի համար չեն ստեղծվում: Այլՙ փակուղային իրավիճակի հետեւանքով կամ արդյունքում, հենց այնպիսի իրավիճակում, ինչպիսին առկա է մեր երկրում, ուր հասարակության ամենալայն շերտերը մերժում են խորհրդարանում հանգիստ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի եւ վերջինիս սկզբնապես առաջադրած, ընտրած եւ այնուհետեւ հրաժարական տված վարչապետի միահեծան, գրեթե միապետական կառավարումը, իսկ այնուհետեւՙ նույնինքն ՀՀԿ-ի գերիշխանությունը: Ռամկավարական-դեմոկրատական երկրներում նման փակուղային վիճակից դուրս պրծնելու ձեւերից մեկը կլիներ հանրաքվեի կամ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Դժբախտաբար մեր պարագայում այդ երկու ելքերն էլ դժվար իրագործելի են. հանրաքվեն մեր Սահմանադրության պայմաններում գործնականում անիրագործելի է, իսկ արտահերթ ընտրությունները- ահա՛ գլխավոր խոչընդոտը- շատ դժվար է լինելու հրել ՀՀԿ-ի կոկորդից ցած, քանի որ իբրեւ իշխանություն նրան մնացել է այդ վերջին պատառըՙ խորհրդարանական մեծամասնությունը, որն անշուշտ ժամանակավոր է ըստ ամենայնի:

Անշուշտ կա նաեւ մեկ այլ ելքՙ բռնի հեղաշրջումը, որը մեր օրակարգից կտրականապես դուրս է, դուրս էլ պետք է մնա:

Հետեւաբար միակ ելքը, անկախ «Ելքի» ու նրա լիդերի նախընտրություններից, ժամանակավոր փոքրամասնական կառավարության կազմումն է, հասկանալով հանդերձ այն ահռելի դժվարությունները, որոնք դեմ են առնելու դրա կայացմանը եւ ընթացքինՙ սկսած կառավարության կազմության, յուրաքանչյուր օրինագծի ընդունման, նույնիսկ լավագույն նախաձեռնության հաստատման գործում, գումարածՙ համապատասխան եւ անհրաժեշտ ավանդույթների բացակայությունը ե՛ւ մեր հասարակության, ե՛ւ իշխանական-քաղաքական օղակներում, եւ ոչ միայն:

Դժվար է լինելու, շատ դժվար: Պահանջվում է ճկունություն, ոչ սկզբունքային հարցերումՙ զիջողականություն, ներքաղաքական սակարկություններ, ռեւանշիզմի դեմ պայքարելու կարողություն, թվացյալ յուրայինների դաշունահարումներից խուսափում: Դժվարՙ բայց վարձահատույց:

Որովհետեւ այդ կերպ Հայաստանը կարող է թեւակոխել իսկական պառլամենտարիզմի ժամանակաշրջան. դա կլինի պատմական նշանակալից նվաճում մեր երկրի ու ժողովրդի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՔԱՅԼ

Հաջորդ գրառումը

ԻՇԻՆԳԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԼԱՐՈՒՄԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԻՇԻՆԳԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԼԱՐՈՒՄԸ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դաֆթյան

12/05/2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դաֆթյանը գրում է. 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել...

ԿարդալDetails

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական