Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՂՐԻՄՈՒՄ

27/04/2018
- 27 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Ֆրանսիական թերթը Մոսկվայի համար Սիրիայի կարեւորության մասին

Օրերս Յալթայի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվել է Սիրիայի տնտեսության վերականգնմանը նվիրված ռուս-սիրիական կոնֆերանս: Ներդրումներ են նախատեսվում այն երկրներից, որոնք սիրիացիների հետ կողք-կողքի պայքարել են ահաբեկչության դեմ, հայտարարել է Սիրիայի տնտեսության նախարար Սամեր Ալ-Խալիլը : Նրա խոսքերով, երկրի վերականգնմանը չպետք է մասնակցեն նրանք, ովքեր մասնակցել են Սիրիայի ժողովրդի դեմ կամակերպված արյունահեղությանը եւ այժմ էլ շարունակում են դա:

Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներով, Սիրիայի տնտեսության վերականգնման համար պահանջվում է առնվազն 200 մլրդ դոլար: Նախագահ Բաշար Ասադը վերականգնման ծախսերը գնահատում է 400 մլրդ դոլար: Նրա կարծիքով, այդ աշխատանքները կտեւեն 10-15 տարի: Վերականգնման գործընթացի առաջին շարքերում Ռուսաստանն է: Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ կոնֆերանսի ընթացքում ստորագրվել են 62 մլրդ ռուբլի ընդհանուր արժողությամբ ներդրումային համաձայնագրեր: Խոսքը միայն ռուսական ներդրումների մասին չէ: Սիրիացի գործարարները իրենց հերթին պատրաստ են ներդրումներ կատարել Ղրիմի տնտեսության մեջ: Խոսքը մասնավորապես հյուրանոցի կառուցման մասին է:

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Գերդտը Յալթայի համաժողովում ընդգծել է, որ իր երկիրը չի մասնակցում սիրիական հակամարտությանը, բայց դրա տնտեսությունը անմիջականորեն կապված է կարգավորման հետ: «Գերմանիայում ներկայումս կա 2 մլն սիրիացի փախստական»: Պատգամավորի խոսքերով, իր երկիրը արդեն ավելի քան 100 մլն դոլար է ծախսել այդ մարդկանց պատշաճ կերպով ընդունելու համար: Գերմանիան պատրաստ է օժանդակել այն սիրիացիներին, որոնք կուզենան հայրենիք վերադառնալՙ վերակառուցմանը նպաստելու համար: Մասնավորապես նախատեսվում է ստեղծել համատեղ գերմանա-սիրիական ձեռնարկներ: Երկուսուկես հազար սիրիացիներ արդեն դրանց մասնակցելու պատրաստակամություն են հայտնել: Պատգամավորն առաջարկել է համանման կոնֆերանս անցկացնել նաեւ Գերմանիայում:

Ղրիմում ռուս-սիրիական կոնֆերանսի անցկացումը բացատրվում է նրանով, որ թերակղզին, որպես ՌԴ սուբյեկտ, ամենից մոտ է գտնվում Սիրիային: Թերակղզին կարող է տրանսպորտային կարեւոր հաղորդակցությունների մեկնարկ ծառայել եւ ռուս-սիրիական համագործակցության կամուրջ դառնալ: Այս տարի Ղրիմում կկառուցվի ավտոմոբիլային կամուրջ, եկող տարիՙ երկաթուղային, իսկ հեռանկարում նախատեսվում է բացել հաղորդակցություն Սիրիայի խոշորագույն նավահանգիստ Լաթաքիայի եւ ՌԴ սեւծովյան նավահանգիստների միջեւ:

ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Օլգա Կովիդիտին կարծում է, որ սիրիացի ապագա կառավարիչները պետք է կրթություն ստանա Ռուսաստանում, այլ ոչ թե ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում: Սիրիացի պատանիները Ռուսաստանում կրթություն կստանան ոչ միայն զինվորական, այլեւ քաղաքացիական մասնագիտությունների գծով, գրում է Международная жизнь հրատարակչությունը:

Միջազգային տնտեսական համաժողովում Ռուսաստանի հետ կապերի ընդլայնման օգտին հանդես է եկել Բունդեսթագի պատգամավոր Մարկուս Ֆրոնայերը : Փոխադարձ պատժամիջոցների հետեւանքով Գերմանիայի կրած վնասը նա գնահատել է 100 մլրդ դոլար: Պատժամիջոցների վերացում առաջարկելովՙ նա ընդգծել է, որ Արեւմուտքի կառավարությունները Սիրիայի հարցը եւ Սկրիպալների թունավորման դեպքը օգտագործում են Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելու նպատակով: Եկկողմ հարաբերությունների բարելավումը միայն կնպաստի երկու երկրների շահերին, նշել է պատգամավորը:

Արժե նշել, որ Սիրիայում պատերազմ սկսվելուց յոթ տարի անց Մոսկվան շարունակում է պաշտպանել Բաշար Ասադի վարչակարգը: Le Journal Du Dimanche ֆրանսիական թերթի լրագրողուհի Զոյա Լաստենեն դա բացատրում է հետեւյալ կերպ:

1. Ռուսաստանն իրեն համարում է Արեւելքի քրիստոնյաների պաշտպան: Պատմաբան Պիշոնը իր «Սիրիա. ո՞րն է Ռուսաստանի խաղադրույքը» գրքում գրում է, որ Կրեմլը եւ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին Սիրիայում իրենց դերը տեսնում են արաբական աշխարհում քրիստոնյա փոքրամասնությանը պաշտպանելու մեջ:

2. Սիրիայում Ռուսաստանի տնտեսական շահերն ունեն կարեւոր, բայց ոչ վճռական նշանակություն: Սիրիական Թարթուս նավահանգիստը Միջերկրական ծովում նավարկող ռուսական ռազմանավերի միակ ռազմակայանն է եւ միակ ելքը դեպի «տաք ծովեր»: Լաթաքիայում գտնվող ավիաբազան Ռուսաստանի երկրորդ հենակետն է տարածաշրջանում, նշում է թերթը: Բաշար Ասադի վարչակարգը ռուսական զենքի համար գնորդ է: Սա կարեւոր խաղադրույք է, բայց ամենագլխավորը չէ, ընդգծում է Ֆրեդերիկ Պիշոնը :

3. Հաջորդ պատճառը Սիրիայի անկայունության հնարավոր տարածումն է Ռուսաստանի հարեւան շրջաններում: Ռուսաստանը շատ դատողությւններ է անում բուֆերային գոտիների տերմիններով, պարզաբանում է Ռազմավարական հետազոտությունների փարիզյան հիմնադրամի փորձագետ Իզաբել Ֆակոնը Le Journal Du Dimanche-ին տված հարցազրույցում: Ռուսաստանը փորձում է վերահսկողության տակ պահել հարեւան երկրները ի դեպս անկայունության ծագման:

Հետխորհրդային տարածքում արմատական իսլամի տարածմանը խոչընդոտելու վերաբերյալ Մոսկվայի հռչակած կարգախոսը լոկ պատրվակ է, չխոսելով արդեն Ռուսաստանում կամ նախկիին խորհրդային այլ հանրապետություններում գործող ջիհադիստական խմբավորումների մասին: Այդ պատճառով Վլադիմիր Պուտինը «արաբական գարնան» ալիքներն ընկալեց որպես իր երկրի դեմ ուղղված սպառնալիք:

4. Ի հեճուկս ամերիկացիների աշխարհակալական նկրտումների, Ռուսաստանն ուզում է լինել ավելին, քան տարածաշրջանային տերությունն է: Սիրիայում Ռուսաստանի միջամտության մեջ Իզաբել Ֆակոնը տեսնում է Բարաք Օբամայի խոսքերի ուղղակի հետեւանքը: Օբաման 2014 թ. Ռուսաստանն անվանել էր տարածաշրջանային տերություն: «Ռուսաստանն ուզեց ԱՄՆ-ին ցույց տալ, որ ինքը տարածաշրջանային տերություն չէ եւ կարողանում է միջամտել, երբ դիպչում են իր շահերին»:

Պուտինյան Ռուսաստանը նաեւ ձգտում է իրեն վերադարձնել այն տեղը, որն ինքը աշխարհակարգում զբաղեցնում էր նախքան Խորհրդային Միության փլուզումը: Կրեմլը փորձում է թուլացնել ամերիկացիների շոշափելի ազդեցությունը, որպեսզի ակտիվորեն զարգացնի բազմաբեւեռ աշխարհը: Այս կապակցությամբ երկիրը գործընկերների կարիք ունի: Վերջիններիս նա փնտրում է Սիրիայի, Իրանի, Չինաստանի եւ այլ երկրների հետ իր հարաբերություններում, գտնում է Լաստենեն:

Սիրիայում միջամտելու միջոցովՙ Մոսկվան նաեւ ձգտում էր Արեւմուտքի երկրներին դրդել իր հետ երկխոսության, կարծում է Իզաբել Ֆակոնը: Փորձագետի կարծիքով, տեղի է ունեցել հիասթափություն «միջակա առավելությունների հարցում»: «Խոսքը հակառուսական պատժամիջոցների մասին է, որոնք, բնավ չվերացվեցին, եւ Արեւմուտքի երկրները չեն մոռացել Ուկրաինայի դեպքերի մասին»:

5. Ռուսաստանը վախենում է իր ազդեցության ոլորտում վարչակարգի փոփոխությունից: Ամեն գնով հարկավոր է խուսափել վարչակարգի կտրուկ փոփոխությունից: Ըստ պատմաբան Ֆրեդերիկ Պիշոնի, այդ հարցն իրենից ներկայացնում է Սիրիայի հակամարտության նախընտրելի փաստարկը: Դա հաստատում է Իզաբել Ֆակոնը. «Ռուսաստանի կարծիքովՙ Արեւմուտքի երկրները վերստին ձեռնարկում են վարչակարգի փոփոխման գործողություններ: Մոսկվան գտնում է, որ վերջին տարիներին ինքը տեսել է մի ամբողջ շարք գունավոր հեղափոխություններՙ Վրաստան, Ուկրաինա, Կիրգիզիա, Լիբիա, Իրաք եւ Լիբանան»: Արեւմուտքի ակնհայտ ազդեցությամբ պայմանավորված նման իրադարձությունները այդ բոլոր երկրներին հեռացրեցին Ռուսաստանի ազդեցության գոտուց:

6. Ռուսները մերժում են պաշտպանության նպատակով միջամտելու Արեւմուտքի պնդումները: Ազդեցությունը կորցնելու վախից բացի, Սիրիայում առկա է արժեքների հակամարտություն: Ռուսաստանը խիստ կասկածամտորեն է վերաբերվում պաշտպանությանն ուղղված պատասխանատվության սահմաններին, որոնք դրվում են Արեւմուտքի միջամտության արդարացումների հիմքում: Նրա կարծիքով, օգտագործվող չափանիշները չափազանց անհուսալի են:

Ռուսաստանը հիասթափված է Լիբիայի պատերազմի նախադեպից, նշում Լաստենեն: Կրեմլը Մուամմար Քադդաֆիի սպանության փաստի մեջ տեսնում է ՄԱԿ-ի բանաձեւերի խախտում եւ այդ ժամանակվանից ի վեր վետո է դնում Սիրիայում ՄԱԿ-ի անունից Սիրիայում առաջարկվող ամեն տեսակ գործողությունների վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԻԿՈԼ ՓԱՇԱ՞

Հաջորդ գրառումը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆՙ ԼԱՒ ԱՊԱԳԱ ԿԵՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆՙ ԼԱՒ ԱՊԱԳԱ ԿԵՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։ Սցենար առաջին Կա Նիկոլ՝ իր...

ԿարդալDetails

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական