Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ZDF-Ի ՎԵՐՆԱԳԻՐԸ ՓՈԽՎԵՑՙ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է ԻՐ ԱՊԱԳԱՆ

20/04/2018
- 20 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա

Եթե հիմաՙ ուրբաթ օրվանից սկսյալ ներկայացնեմ գերմանական լրատվամիջոցներիՙ երեւանյան օրերի քրոնիկոնին անդրադարձը, միայն վերնագրերն ու աղբյուրները նշեմ, էջը հաստատ չի բավարարի: Իրադարձային, գործողության մասին հաղորդող վերնագրերի հետ ամենակրկնվողն այն է, որ Հայաստանի նոր վարչապետն իրականում հին էՙ նախկին նախագահը, այս փաստից բխեցնելով այն, որ ըստ էության խորհրդարանական կառավարման հանգամանք որդեգրած Հայաստանում ոչինչ չի փոխվի: Սարգսյաններ ենՙ Սերժ Սարգսյանՙ նախկին վարչապետ, նախագահ, ապաՙ նորից վարչապետ, Արմեն Սարգսյանՙ վարչապետ, նախագահ, թերթերից մեկը նույնիսկ լուսանկարն էր խառնել, բայց ի տարբերություն հարեւան Ադրբեջանի ընտրությունների մասին պատմող վերջին հրապարակումների, գերմանացի մեր գործընկերները Հայաստանի Սարգսյանների պարագայում հատուկ ընդգծում ենՙ նույն ընտանիքից չեն: Տարվա մեջ մի քանի անգամ Հայաստան մեկնող գերմանացի ծանոթներիցս մեկը երեկ լրացրեց նույնանուն պաշտոնավարողների ցանկը սակայնՙ «Վիգեն Սարգսյան, Տիգրան Սարգսյան, ավելին չեմ հիշում, ներող եղիր»:Հայաստանյան լրատվամիջոցներն արտասահմանյան ԶԼՄ-իՙ մեր երկրում կատարվող իրադարձությունների մասին հրապարակումներին անդրադառնալով, որպես գերմանական աղբյուր մեջբերում են առավելապես, կամՙ միայն «Դոյչե վելլեն»: Հիշյալն անկասկած խոշոր լրատվամիջոց է, բայց նրա ունկնդիրը Գերմանիայում չէ: Գերմանացիներն առավելաբար վստահում են իրենց նախընտրած, ավանդույթ ձեւավորած մեդիաներինՙ ռադիո, հեռուստատեսություն, տպագիր, առցանց, մանավանդ արտերկրից լուրեր ստանալու հարցում: Իսկ դրանքՙ իմ դիտարկմամբ, երբեք այսքան աշխույժ, այսքան հետեւողական, այսքան գերուշադիր չեն եղել մեր երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ: Ո՛չ 2008- ի մարտի 1- ին, ո՛չ «Էլեկտրիկ Երեւանի», ոչ՛ էլ «Սասնա ծռերի» անհնազանդության օրերին: Ուրբաթ օրվանից գերմանական մեդիանՙ լուրջ ու տեղական նշանակության հարթակներ գրում, հաղորդում են երեւանյան փոթորկվող ընդդիմադիր ալիքի մասին, հրապարակում հրաշալի լուսանկարներ, որ հաճախ առավել խոսուն ու ազդեցիկ են, քան շարադրանքը, առանց թուլացնելու հետաքրքրությունը Հայաստանում կատարվող իրադարձությունների հանդեպ: Պատճա՞ռը… Մարտի 25- ին գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքը ZDF-ն անդրադարձավ Հայաստանին: «Աղքատություն եւ կոռուպցիա. Հայաստանը կորցնում է իր ապագան» մեծածավալ նյութը գլխավորապես պատմում էր երիտասարդությանՙ Հայաստանը սիրելու, բայց հարկադրաբար նրանից հեռանալու, արտերկրում աշխատանք փնտրելու, ապա վերադառնալու երազին: Ու դրան զուգահեռ պատմում աղքատ երկրի խորհրդարանում աթոռ գտած օլիգարխների մասին:Գերմանացի հարեւանս առավոտյան ափսոսանք հայտնեց, որ կրթյալ այդ երիտասարդները երկրում բարեփոխումներ անելու փոխարեն նաեւ Գերմանիա են գալիս: Օրինակ էլ բերեցՙ մի քանի օր շարունակ ԳԴՀ տարբեր քաղաքներում արհմիությունների հորդորին անսալով, աշխատավարձը բարձրացնելու պահանջով ոչ գնացք էր աշխատում, ոչ օդանավ, ոչ էլ ավտոբուս: Արդյունքը եղավ այն, որ ներքին գործերի նորանշանակ նախարարը հանդիպեց արհմիությունների ղեկավարության հետ, ու վերջիններս հաղթեցին: Նույն հարեւանս մի քանի օր առաջՙ հեռուստատեսության առաջին ալիքովՙ ARD-ի երեկոյան լրատվական գլխավոր թողարկումը դիտելով, առավոտյան առցանց հետեւել էր ժամ առ ժամ զարգացող լրատվությանը, իսկ ինձ հանդիպելով ասացՙ «փաստորեն ձեր երիտասարդությունը շատ է սիրում երկիրը, պայքարում է: Խոնարհումս»:Մեր զրույցից ուրիշ մի հատված էլ մեջբերեմ: ՀՀ խորհրդարանական վերջին ընտրությունների մասին գերմանական մամուլը գրել էր, թե մարդիկ իրենց քվեն վաճառում են: «Ձայների աճուրդ» էի վերնագրել այդ լուսաբանումներիՙ «Ազգ»- ում ամփոփ ներկայացրածս հոդվածը: Հարեւանս դա էլ մտապահել էր ու ասացՙ այդ երիտասարդները արժանապատիվ ապրելու տարբերակն են ընտրելՙ «ոչ ձայն կվաճառեն, ոչ էլՙ մանավանդ երկիրը: Նրանք այսօրվա ժողովրդավար Հայաստանի հիմքն են ամրացնում, վաղվա ձեր խորհրդարանն ուժեղ է լինելու»:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՐՅԱ՛Ն ՄԵՋ Է». ԼԵՎՈՆ ԵՎ ՆԱԴՅԱ ՔԵԲԱԲՋՅԱՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅԵՐ*

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅԵՐ*

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի. ժողովուրդը 2026 թվականին ում կուզի՝ կընտրի. Ռուբինյան

21/10/2025

Ինչու պետք է ինձ անհանգստացնի ինչ-որ մեկի հանրահավաքը։ Ինձ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են հանրահավաք անել,...

ԿարդալDetails

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական