Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՄ ՄԻ ՀԵԳՆԵՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿԱՄ ԽՆԴՐԵՔ ՊԱՐՈՆ ՕՐԲԱՆԻՆ

20/04/2018
- 20 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ուղիղ 2 տարի առաջ, մայիսին, Ֆրանսիայում համազգային գործադուլ էր: Ճիշտ է Ֆրանսիայում հաճախ են նման գործադուլներ լինում, բայց 2016-ի մայիսյանը ուշագրավ էր, թեկուզ միայն իր մասշտաբով եւ հարեւանՙ Բելգիայի աշխատավորներին եւս ընդգրկելու առումով: Ոտքի էին ելել ֆրանսիացի (հետո նաեւ բելգիացի) օդաչուները, երկաթուղու աշխատողները, ուսուցիչները, վարորդները, նույնիսկ ոստիկաններն ու բանտապահները: Գիտե՞ք ինչու: Կառավարությունն ընդամենը որոշել էր, որ պետք է կրճատվի բյուջետային աշխատողների թիվը, իսկ ով չի կրճատվի, ապա ստիպված կլինի բավարարվել ավելի փոքր աշխատավարձով: Չդիմանալով այս հարվածինՙ մարդիկ գործադուլ հայտարարեցին: Տվյալ պարագայում դա նշանակում էր, որ Ֆրանսիայում ոստիկաններ չէին աշխատում, տաքսիներ չկային, երկաթուղին կանգնած էր եւ ինքնաթիռներ չէին թռչում, ավելինՙ աշակերտները դպրոց չէին գնում, քանի որ ուսուցիչ չկար: Պատկերացրեցի՞ք: Հիմա մեկ այլ բան պատկերացնենք, այն որ այդ օրերին որեւէ ֆրանսիացու մտքով չանցավ հայտարարել, թե ուսուցիչն ո՞վ է, որ իր երեխայիՙ կրթվելու իրավունքը սահմանափակի, կամ վարորդն ո՞վ է, որ իրեն սիրելի սրճարանը չտանիՙ վայելելու մեկ գավաթ կարմիր գինին, կամ օդաչուն ո՞վ է, որ կասեցնի իր թռիչքը դեպի Մալթա, որտեղ ծովի ափին նրան սպասում են, կամ երկաթուղու աշխատողն ո՞վ է, որ իրեն Մարսել չտանիՙ վայելելու Օլիմպիկ-ՊՍԺ ֆուտբոլային հանդիպումը: Որեւէ ֆրանսիացի այդ օրերին եւ առհասարակ, երբ Ֆրանսիան բողոքում է, չբողոքեց, որ իր իրավունքները սահմանափակել են, քանի որ փողոցներն ու ճանապարհները (այդ թվումՙ օդային), դպրոցները փակ են:

Ուրիշ օրինակ: Այս օրերին Հունգարիայում բողոքի մեծ ակցիաներ են: Մարդիկ փողոց են դուրս եկելՙ ընդդեմ վարչապետ Վիկտոր Օրբանի, որին շատ լավ ճանաչում են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում: Բանն այն է, որ Օրբանի կառավարությունը մեղադրվում է կոռուպցիայի համար, ընդ որում վարչապետը հանցագործության համար կասկածվող որեւէ մեկին չի պատժում եւ անձամբՙ չի պատժվում: Հիմա հունգարացիները Բուդապեշտի փողոցներն են փակել եւ, գիտե՞ք, որեւէ հունգարացու մտքով անգամ չի անցնում հայտարարելՙ սրանք ո՞վ են, որ իմ ճանապարհը փակեն: Գրեթե նույնը կատարվում է Բարսելոնայում. կատալոնացիները փողոցները փակել ենՙ պահանջելով ազատ արձակել ազատության նվիրյալ իրենց առաջնորդներին, որոնց ձերբակալել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետոՙ մեղադրելով Սահմանադրության խախտմանՙ անջատողականության համար: Եւ կրկին, որեւէ կատալոնացի չի էլ մտածում բողոքել, որ Բարսելոնան կաթվածահար է եղել ու իրՙ ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակել են ինչ-որ ցուցարարներ: Ընդ որում, ե՛ւ Ֆրանսիայումՙ երկու տարի առաջ, ե՛ւ Բուդապեշտում ու Բարսելոնայումՙ հիմա, ավելի շատ մարդիկ աշխատում են, քան բողոքում, հետեւաբար մեծամասնությունը երբեք չի բողոքել, որ փոքրամասնությունն իր ճանապարհները փակել է կամ փակում է…

Հայաստանում բողոքում են. Նիկոլն ո՞վ է, որ իմ ճանապարհը փակի, ես երեխայիս դպրոց եմ տանում, ծնողիսՙ հիվանդանոց, իսկ ճանապարհները փակ են, ի՞նչ իրավունքով… Գիտե՞ք, Հայաստանում հազարավոր մարդիկ բողոքում են, այս պահին կարեւոր չէ, թե ինչի համար, կարեւոր չէ անգամ ովքեր են նրանք, կարեւորն այն է, որ նրանք այնքան ուժեղ են, որ կարողանում են ճանապարհներ փակել ու այնպես անել, որ մետրոյի Բաղրամյան կայարանը հինգ օր շարունակ «տեխնիկական խնդիրներ» ունենա ու չգործի: Ես չեմ ասում, որ նրանք հանուն մեզ են բողոքում կամ առավելեւսՙ մեր փոխարեն, բայց նրանք ունեն բողոքելու իրավունք, ու եթե ոստիկանությունը գտնում է, որ փողոց փակելը քրեական հանցագործություն չէ, ապա դուք ո՞վ եք, որ պահանջեք պատժել ցուցարարներին:

Ի դեպ, ե՛ւ Ֆրանսիայումՙ երկու տարի առաջ, ե՛ւ Հունգարիայում ու Կատալոնիայումՙ այս օրերին, ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ արձակել է արցունքաբեր գազ: Ենթադրում եմ, որ կոնկրետ Բուդապեշտում վարչապետ Օրբանը կարող է դիմել իր վաղեմի ընկեր Ռամիլ Սաֆարովինՙ կացինը մի քանի օրով իրեն հանձնելու համար: Մոռացա ասելՙ Ադրբեջանում եւս ցույցեր էինՙ ընդդեմ ընտրություններում Ալիեւի հերթական հաղթանակի: Այնտեղ ցուցարարները փողոցներ չէին փակել. ոստիկանությունը չէր թույլատրել, բացի այդ Բաքվում հակաիշխանական ցույցերը թույլ են, թիթեռի կյանք ունեցող…

Բայց մենք իհարկե Ադրբեջան չենք, ոչ էլ Ֆրանսիա, կամ Հունգարիա ու Կատալոնիա: Մեզ մոտ հազարավոր մարդիկ փողոցներ են փակում եւ ոստիկանությունը նրանց ուղղությամբ արցունքաբեր գազ չի կիրառում: Դուք այս երկուսից ո՞րն եք ուզում, որ այդպես չլինի, եթե ուզում եք, որ Հայաստանում մարդիկ չկարողանան փողոցներ փակել, ուրեմն մի հեգնեք Ադրբեջանին, իսկ եթե ուզում եք, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ կիրառի կամ բռնի ուժ, ապա կարելի է խնդրել պարոն Օրբանին, որ վերականագնի հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները. մենք լրիվ հասկանում ենք եւ ընդունում ենք դաժանությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ ՉՈՒՆԻ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԻՆ ՄԱՐԴԿԱՆՑՈՎՙ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԻՆ ՄԱՐԴԿԱՆՑՈՎՙ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նաթան Սրբազանը հարցաքննվել է

22/10/2025

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին երեկ երեկոյան ժամը ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել ու...

ԿարդալDetails

Պետրոսը կրկին ստում է. գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է. Արմեն Աշոտյան

22/10/2025

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին. Վարդան Ոսկանյան

22/10/2025

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

22/10/2025

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական