Հինգշաբթիՙ ապրիլի 12-ին, ԵԱՀԿ- ի ասուլիսն ադրբեջանցի լրագրողներն ընդհատել են այն բանից հետո, երբ դիտորդները հայտարարել են, թե նախագահական ընտրություններն անցկացվել են «անբավարար մրցակցության պայմաններում, իրավունքների եւ ազատությունների սահմանափակմամբ»: Վիճաբանությունից հետո ասուլիսը վերսկսվել է, դիտորդները պարզաբանել են իրենց գնահատականները, ինչին ավելի ուշ արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարությունըՙ եվրոպական հիշյալ կառույցի եզրակացությունները համարելով ոչ ազնիվ եւ օբյեկտիվ (unfair and not objective):