Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱԶԳ»Ի ԽՄԲԱԳՐԻ ԴԵՄ ԲԱՑՎԱԾ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԲՈՂՈՔՈՂ ԿՈՂՄԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

13/04/2018
- 13 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2017թ.-ի հունիսի 27-ին քաղաքացի Սեւակ Հաճի-Հակոբյանը դատական հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանՙ ընդդեմ «Ազգ» օրաթերթ ՍՊԸ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանիՙ վիրավորանքը եւ զրպարտությունը հրապարակայնորեն հերքելու, ներողություն խնդրելու եւ փոխհատուցում տրամադրելու պահանջով: Հայցի առիթը մայիսի 25-ին «Azg.am» կայքում հրապարակված «Փորի հատվածի ճարպը եւ սոված ստամոքսը» վերտառությամբ հոդվածն է, որտեղ նշվել էր, որ Ս. Հաճի-Հակոբյանը «վավերական խարդախ» է:

Հունիսի 29-ին հայցն ընդունվել է վարույթ: Նախնական դատական նիստ է նշանակվել հոկտեմբերի 11-ին:

Երեկՙ ապրիլի 12-ին, դատավոր Գայանե Մազմանյանի նախագահությամբ տեղի ունեցավ նշված գործով դատական երկրորդ նիստը, որի ընթացքում պատասխանող կողմի շահերը ներկայացնող փաստաբանըՙ Հայկ Պողոսյանը , նոր փաստթղթեր ներկայացրեց դատարանին, ըստ որոնցՙ Սեւակ Հաճի-Հակոբյանը Լիբանանի Հանրապետությունում մի քանի անգամ դատապարտվել է բանկային չեկերի կեղծման համար, որոնք վավերացվել են Լիբանանի պետական մարմինների կնիքներով եւ Լիբանանում ՀՀ հյուպատոսության հաստատագրով:

Ըստ այդ փաստաթղթերի, Լիբանանի քրեական օրենսգրքի 666-րդ հոդվածով սահմանված հանցակազմով Սեւակ Հաճի-Հակոբյանը 3 անգամ դատապարտված է եղել տարբեր տարիների կատարված վճիռների համաձայն եւ բանտում տարբեր ժամկետներով կրել իր պատիժը:

Ինչպես նշեց «Ազգ»-ի խմբագիր Հակոբ Ավետիքյանի շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Պողոսյանը , վերոնշյալ դատավճիռները թարգմանվել են եւ հաստատվել Լիբանանում ՀՀ հյուպատոսության կողմից:

Հայցվոր կողմըՙ Սեւակ Հաճի-Հակոբյանի ներկայացուցիչը, պետք է ապացուցի հայցապահանջի հիմքում դրված պահանջները, պատասխանողը պետք է դատարանում ապացուցի առարկությունների հիմքում դրված բոլոր փաստարկները:

Սեւակ Հաճի-Հակոբյանի ներկայացուցիչ փաստաբանըՙ Արամ Խաչատրյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց հետաձգել դատական նիստը, որպեսզի ուսումնասիրի եւ համապատասխան դիրքորոշում հայտնի նրան ներկայացված առարկության տեքստի եւ նոր ապացույցների վերաբերյալ: Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը, եւ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 14-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՌԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական