Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ԹՈՒՐՔԻԱ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՔԱՅԼԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

30/03/2018
- 30 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Արդի աշխարհում ի՞նչ է վճռում Թուրքիան

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Վառնայում անցկացված Եվրոմիություն-Թուրքիա գագաթաժողովը կատարել է իր խնդիրըՙ հաստատելով, որ Թուրքիան փակել է իր սահմանը դեպի ԵՄ ձգտող գաղթականների համար: Միեւնույն ժամանակ, Անկարայի եւ Բրյուսելի միջեւ գոյություն ունեցող առավել սուր խնդիրները մնացել են չլուծված:

Գագաթաժողովից առաջ Բուլղարիան խոստացել էր երաշխավորել Եվրոմիության արտաքին սահմանի անվտանգությունը եւ կատարեց այդ խնդիրը: Գագաթաժողովի արդյունքների հիման վրա Բուլղարիայի վարչապետը հայտարարեց, որ գաղթականների հետ կապված համաձայնագիրը կշարունակի գործել:

Եվրոմիությունը Թուրքիային լիակատար աջակցություն հայտնեց գաղթականների հոսքի կասեցման հարցում: Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը իր հերթին հայտարարեց, որ տվյալ հարցի քննարկումը կշարունակվի հունիսին կայանալիք հերթական հանդիպման ժամանակ:

Ըստ որում, գագաթաժողովի մասնակիցները Թուրքիայի հետ փոխզիջման չհասան Կիպրոսի եւ Սիրիայի առնչությամբ: Դոնալդ Տուսկի խոսքերովՙ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության հարցում առաջընթացը հնարավոր է միայն հիշյալ խնդիրների լուծման պայմաններում: Միեւնույն ժամանակ Տուսկն արտահայտվեց Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակելու օգտինՙ ընդսմին ընդգծելով, որ Անկարան մնում է Բրյուսելի կարեւոր գործընկերը: Տուսկը ընդգծեց, որ գագաթաժողովում ԵՄ-ը մտահոգություն է արտահայտել Աֆրինի իրադրության, ինչպես նաեւ մի կողմից Թուրքիայի եւ մյուս կողմից Կիպրոսի, Հունաստանի ու Իտալիայի միջեւ Կիպրոսին մերձակա ծանծաղուտում գազի արդյունահանման շուրջ ծագած վեճերի կապակցությամբ: Մտահոգություն է արտահայտվել նաեւ Թուրքիայի կողմից երկու հույն սահմանապահների կալանավորման առնչությամբ:

Հունվարին թուրքական ռազմանավերը շրջափակել էին իտալական Eni ընկերությանը պատկանող գազահորատման Saipem 12000 հարթակը, որը պետք է հետախուզական աշխատանքներ իրականացներ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում: Ավելի վաղ, Նիկոսիան իտալական ընկերությանը տրամադրել էր ածխաջրածինների հետախուզման ու մշակման արտոնագիր: Թուրքական կողմը մտահոգություն էր արտահայտել Կիպրոսում իտալական էներգետիկ ընկերության գործունեության առնչությամբՙ գտնելով, որ այդ աշխատանքները հակասում են Անկարայի շահերին:

Փետրվարի 5-ին Իտալիա այցելելուց հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանը թուրք լրագրողներին հայտարարել էր, որ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի եւ վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպման ժամանակ ինքը բարձրացրել է Eni ընկերության հարցը եւ նախազգուշացրել, որ Թուրքիան այդ շրջանում գազի արդյունահանումը վտանգ է համարում ինքնահռչակ Հյուսիային Կիպրոսի Թուրքական Հանրապետության համար, եւ գտնում է, որ իտալական ընկերության ընտրությունը սխալմունք է: Տվյալ իրավիճակը մարտի 22-23-ը քննարկվեց Բրյուսելում: Հանդիպման մասնակից ԵՄ պետություները աջակցություն հայտնեցին Աթենքին եւ Նիկոսիային:

Վառնայի գագաթաժողովի ավարտից հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ իր երկիրը Եվրոմիությունից օգնության հերթական փաթեթն է սպասում, քանի որ Անկարան առայժմ միայն 1,8 մլրդ եվրո է ստացել գաղթի վերահսկման համար Եվրոմիության խոստացած 3 մլրդ եվրոյից: Ներկայումս Թուրքիայում գրեթե 4 մլն սիրիացի գաղթականներ կան: Ստացվող գումարը պետք է նպաստի գաղթականների վիճակի բարելավմանը:

Էրդողանը Եվրոմիությանը նաեւ կոչ արեց արագացնել իր երկրի քաղաքացիներին ԵՄ անայցագիր մուտքի իրավունք տրամադրելու աշխատանքները, «քանի դեռ Թուրքիայի քաղաքացիները չեն կորցրել հավատը ԵՄ հանդեպ»:

Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը արգասավոր բնութագրեց գագաթաժողովի աշխատանքը: «Մենք ուզում ենք, որ Թուրքիան լինի ԵՄ ռազմավարական գործընկերը: Մենք պետք է շարունակենք անկեղծ երկխոսությունը: Կարծում եմՙ Եվրոմիությունը եւ Թուրքիան մեծ սխալ են թույլ տալիս, երբ խոսում են ոչ թե ընդհանրությունների, այլ տարբերությունների մասին: Մենք շատ ընդհանուր շահեր ունենք մեր թուրք բարեկամների հետ», ընդգծեց Յունկերը:

Նա շեշտեց գաղթականների հետ կապված համաձայնության կատարման փաստը եւ Թուրքիային շնորհակալություն հայտնեց, որ սեփական տարածքում ապաստան է տվել մոտ 3,5 մլն մարդու: «Դա ցույց է տալիս, որ Թուրքիան կարող է համերաշխվել Եվրոմիության հետ: Հենց դրա համար մենք երախտապարտ ենք նրան», ասաց Յունկերը: Նա խոստացավ, որ Եվրոմիությունը կկատարի գաղթականների օգնությանն ուղղված գումարի հատկացման բոլոր պարտավորությունները:

Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ իր երկիրը փոխզիջման չի դիմի Բրյուսելի կողմից ահաբեկիչների աջակցման հարցում: Նույնպիսի անզիջում ռազմատենչություն նա դրսեւորում է Սիրիայում ԱՄՆ-ի դիրքորոշման հանդեպ: Ստամբուլում կառավարող Արդարարության եւ զարգացման կուսակցության հանրահավաքի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Աֆրինի գրավումից հետո թուրքական զորքը կշարունակի հարձակումը սիրիական Մանբիջ քաղաքի ուղղությամբ, որտեղ, հիշեցնենք, ամերիկյան ռազմահենակետ գոյություն ունի:

Վառնա մեկնելուց առաջ նա պատրաստվել էր եվրոպացիներին ցույց տալ, թե նրանք ապաստան են տրամադրում ահաբեկիչներին, որպիսիք են քրդական կազմակերպությունները եւ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները: Այդ մասին հաղորդեց բուլղարական bTV ազգային հեռուստաալիքըՙ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներ: Տրապիզոնում իր կուսակցության համագումարում Էրդողանը խոստացել էր անզիջում լինելՙ նշելով, որ ինքը տեսանյութեր ունի ամեն ինչի մասին:

Ըստ քաղաքագետ Լեոնիդ Կրուտակովի ՙ Правде.Ру կայքին տված հարցազրույցի, Էրդողանը որպես Աստանայի գործընթացի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի եւ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի ղեկավար, հավակնում է «կարկանդակի իր բաժինը կորզել Սիրիայից»: Կայքի փորձագետի կարծիքով, Մերձավոր Արեւելքը թեւակոխել է վերաբաժանման նոր փուլ, եւ ուժեղ խաղացողներից յուրաքանչյուը կհայտարարի սեփական իրավունքների մասին: Քաղաքագետը հռետորական հարց է տալիս, որ եթե ԱՄՆ-ին կարելի է խախտել, միջազգային իրավունքի նորմերը, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի Թուրքիային:

Ինչ վերաբերում է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին, եվրոպացիների պահանջները զայրացնում են թուրքերին, որոնք իրենց հերթին ներկայացնում են հակընդդեմ պահանջներ: Ներկայումս Եվրոմիության եւ Թուրքիայի բոլոր համաձայնությունները ժամանակավոր են: Երկու կողմերը ձեւացնում են, թե իրենք համաձայնության են գալիս:

Ըստ քաղաքագետի, Թուրքիան ու ԵՄ-ը լուծում են տարածաշրջանային խնդիրներ, նրանք չեն դիմի գլոբալ համաձայնությունների: Նոր աշխարհակարգի հարցը պետք է լուծեն ուժեղ տերություններըՙ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը: Անցյալում դա տեղի էր ունենում աշխարհամարտից հետո, բայց ներկայումս գոյություն ունի միջուկային զսպման գործոն: Ամենքը կբանակցեն եւ համաձայնության կգան այն ժամանակ, երբ Արեւմուտքը գիտակցի, որ հիբրիդային պատերազմը իրեն ավելի շատ վնաս է պատճառում, քան օգուտ բերում: Այդ ժամանակ կլուծվի թե՛ Սիրիայի, թե՛ Ուկրաինայի, եւ թե՛ ԿԺԴՀ-ի հարցը, եզրակացնում է Լեոնիդ Կրուտակովը:

Աֆրինի դեպքերի կապակցությամբ Թուրքիային քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը : «Անվտանգության ոլորտի շահերը չեն կարող արդարացնել Թուրքիայի գործողություներն Աֆրինում: Բյուրավոր խաղաղ բնակիչներ ենթարկվեցին հալածանքների, սպանվեցին կամ ստիպված դիմեցին փախուստի: Մենք ամենայն վճռականությամբ դատապարտում ենք դա», ասել է նա: Ցավոք, ո՛չ Եվրոմիությունը, ո՛չ էլ միջազգային մյուս խոշոր խաղացողները չդատապարտեցին Թուրքիայի գործողությունները:

Էրդողանի արարքներին օժանդակում է Ռուսաստանը: Դա հասկանալի է. Թուրքիան որպես խաղազինվոր է հանդես գալիս Ռուսաստանի մեծ խաղի մեջ: Մոսկվան շահարկում է թուրքերի հպարտությունը եւ Օսմանյան կայսրության երբեմնի փառքը վերականգնելու Էրդողանի հավակնությունները: Եթե Թուրքիան շարունակի իր ուղին, նա կարող է բախվել Մանբիջում քրդական կազմավորումներին աջակցող ԱՄՆ-ի հետ: Քրդերն ամերիկացիների հետ մարտնչել են «Իսլամական պետության» դեմ: Քրդերին Թուրքիային հայեցողությանը հանձնելու դեպքում ԱՄՆ-ը կդառնար դավաճան եւ մի նոր թշնամի կունենար տարածաշրջանում, որտեղ առանց այդ էլ քիչ բարեկամներ ունի:

Ըստ երեւույթին, Ռուսաստանը հույս ունի, որ քրդերի եւ ամերիկացիների հետ կապված հակամարտության դեպքում Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից եւ ընդհուպ կհայտնվի Մոսկվայի ազդեցության տակ: Վաշինգտոնը Անկարային պահելու համար կարող է օգտագործել նրա կախվածությունը Արեւմուտքի ֆինանսական օգնությունից (2014 2020թթ. միայն ԵՄ-ից Թուրքիան պետք է ստանա 5,4 մլրդ դոլար):

Ըստ ռուս վերլուծաբան Մաքսիմ Իսաեւի , իբր ահաբեկչությունից պաշտպանվելու նպատակով Սիրիա ներխուժած Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը եւ բավարար հիմք չունի օտար պետության տարածքում ուժ կիրառելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ԳԻՐՔ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ԳԻՐՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական