Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ԳՐԵԹԵ ՄՈՌԱՑՎԱԾ Է»

16/02/2018
- 16 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ղարաբաղյան շարժումը 30 տարեկան է

Սկիզբը` նախորդ համարում եւ վերջ

– Այնուամենայնիվ` գանք մեր օրեր, ասենք` նախագահի թեկնածու առաջադրելու կերպին: Ընտրությունների ինստիտուտ ունենք, խորհրդարանական կառավարման համակարգ ենք որդեգրել, բայց, միեւնույն է, մի նեղ շրջանակ մեկ էլ անսպասելի բերում է մի մարդու (անկախ նրանից, որ Արմեն Սարգսյանն, իրոք, դրական կերպար է), նույն կերպ մի քսան տարի առաջ Ռոբերտ Քոչարյանին էին բերում, իսկ ընտրական համակարգերը մնում են գեղեցիկ դիզայն միայն, չաշխատող ձեւավորում: Ընդ որում` դա բոլոր ներկայացուցչական մակարդակներում է էդպես, երբ թղթերի վրա գրված սիրուն կանոններից եւ ներկայացուցչական անվանվող գեղեցիկ փաթեթավորումից անկախ, ամեն ինչ որոշվում է նեղ շրջանակի միջոցով, անգամ իբր անկախ կառույց ժուռնալիստների միությունում վերեւից են մարդ նշանակում եւ իբր ընտրության տեսք հաղորդում կատարվողին: Այսինքն` չնայած խորհրդարանական կարգ ասվածին, որն իբր հանրության ավելի լայն մասնակցություն է ենթադրում գործընթացներին, էլի մեկ-երկու մարդու նեղ շրջանակն է անսպասելի կերպով ու փաստացի անձեր նշանակում այս կամ այն պաշտոնին:

– Երկու տարբեր հարց եք բարձրացնում` իրար միահյուսած: Առաջինը ընտրությունների գաղափարը Հայաստանում աշխատում է, թե՞ ոչ: Ասացի` 1996 եւ դրան նախորդած թվերին այնպիսի հարվածներ ստացավ ընտրությունների գաղափարը, որ մինչեւ հիմա ուշքի չի գալիս: Եւ դա շարունակություն ունեցավ: Չնայած` պետք է ասեմ, որ այս ընտրություններին երեկ բլոկից երկուսը մաքրվեցին: Քվեատուփերի մեջ լրացուցիչ քվեաթերթիկ գցելը ոնց որ թե այս անգամ չկար, ձայները հաշվելու գործընթացը, որ առաջ կեղծիքների բուն էր, դա էլ էր մաքուր, բայց մնացել էր փող բաժանելը: Այս վերջինի առումով պետք է ջանալ, որ ապագայում անպայման փոխվի ընտրությունների ռեյտինգային բաղադրիչը, որ դա էլ վերանա: Ինչ վերաբերում է նշանակումներին` աշխարհի բոլոր երկրներում այն կուսակցույունը, որը հաղթում է (մի կողմ թողնենք, թե ոնց է հաղթում), պառլամենտում ունենում է մեծամասնություն, նշանակում է վարչապետ, եւ եթե պառլամենտն է ընտրում երկրի նախագահին խորհրդարանական հանրապետություններում , իշխող կուսակցությունն այդտեղ նույնպես ունենում է առավելություններ: Իսկ եթե մի կուսակցություն առավելություն ունի` դա օգտագործում է:

– Բայց կուսակցության ներսում թեկնածուի մասին մինչեւ վերջ էլ չգիտեին, անգամ մամուլի արտահոսքերից էին իմացել` մինչեւ պաշտոնապես նրա մասին քննարկումներ սկսելը..

– Սեւ արկղը, թե Հանրապետական կուսակցության ներսում որոշումները ոնց են ընդունվում` մեր գործը չի: Իրենց կուսակցությունն է` մեծամասնություն է, իրենք են որոշում: Բա ոնց լիներ: Կարող էր օրենք լինել, որ նախագահին ընտրում է ոչ թե պառլամենտը, այլ խորհրդարան` գումարած մի ինչ-որ մարմին: Տարբեր մոդելներ կան: Մեր դեպքում էլ հիմա նախագահի ընտրության ժամանակ քվեարկության մեծ շեմ է պետք, որը առաջարկող մեծամասնությունը միայնակ չի կարող ապահովել: Խորհրդարանական հանրապետությունը ինձ համար միշտ ընդունելի մոդել է եղել: Երբ ես վարչապետ էի, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գերագույն խորհրդի նախագահ` մենք խորհրդարանական հանրապետություն էինք, բայց կառավարման համակարգի մեջ թերություններ կային, որ հանգեցնում էին իմ ու Տեր-Պետրոսյանի միջեւ հակասությունների` եւ ուրեմն պետք էր ընտրել` կա՛մ նախագահականի, կա՛մ խորհրդարանական համակարգի պետք էր անցնել: Այն ժամանակ ժամանակավորապես նախագահական համակարգի անցանք, որ անցումն ապահովենք: Բայց խորհրդարանական կարգը համապատասխանում է իմ ունեցած պատկերացումներին երկրի կառավարման առումով, դե հիմա ա՛յդ է գործելու:

Մի խոսքով` նախագահի թեկնածությունն առաջադրված է, ճանաչում եմ նրան, թեեւ շատ մտերիմ չեմ, դրական եմ տեսնում, բայց ինչ կլինի հետո` դա կյանքը ցույց կտա:

– Վարչապետի թեկնածու, միաժամանակ, մեծամասնությունը կարծես տեսնում է Սերժ Սարգսյանին…

– Մեծամասնությունը դեռ ոչ մի բան չի ասել: Ինչի մենք ենթադրություններ անենք, մնացել է մի ամիս` կիմանանք, ինչ մի պրոբլեմ է, որ սարքել եք անընդհատՙ Կիկոսի պատմությունը: Հայերով անընդհատ ենթադրություններ ենք անում, հետո քննարկում:

– Սակայն ի՞նչ իմաստ ունի պահել ինտրիգը, երբ խորհրդարանական կարգով իշխող մեծամասնությունը հենց սկզբնապես պետք է չթաքցնի իր վարչապետացուին:

– Ես կարծում եմ` բնական է ինտրիգը պահելը, օրենքին էլ չի հակասում: Վերջիվերջո պիտի ամեն ինչին մոտենանք ոչ թե գեղական ձեւով, այլ օրենքներով: Ուզում ենք, չէ՞, որ օրենքները կատարվեն, հենց օրենքը կատարում են` սկսում ենք քննադատել: Պրագմատիկ տեսանկյունից կառավարման աշխատանքների վրա ուժեղ կազդեր, եթե շատ շուտ որոշվեր, որ վարչապետը չի մնում: Բայց մեր պրոբլեմները դրանք չեն ախր:

– Դե գանք պրոբլեմներին…

– Առաջինը` երկրի ներսում խարխլված վստահությունն ապագայի նկատմամբ: Վերջիվերջո մենք պետք է խոսենք պաշտպանության, տնտեսության, կրթության եւ գիտության զարգացման մասին: Դա հնարավոր է այն երկրում լուծել, որտեղ մարդիկ հանդարտ են, երկրում հավասարակշռված վիճակ է, եւ վստահություն կա ապագայի նկատմամբ: Դա խարխլվել է: Դա 1996 թվի նախագահական ընտրությունների՞ն է խարխլվել, հինգ տարի առա՞ջ է խարխլվել, տասն տարի առա՞ջ է խարխլվել` չգիտեմ, բայց դա զգացվում է: Թերություն է վստահության պակասը երկրի ներսում: Միգուցե նոր նախագահի միջոցով հնարավոր կլինի վստահությունն ավելի մեծացնել` համենայնդեպս իր ֆունկցիան պիտի լինի հենց դա` վստահությունը հնարավորինս մեծացնելը: Կարեւորագույն հարցերը, որ պետք է լուծել, իհարկե, կրթությունը, գիտության, տնտեսության զարգացումն է, հատկապես գյուղատնտեսության` ոչ թե որպես ապրանք արտադրելու տեսանկյունից, այլ նաեւ գյուղերը պահելու` որպես մեր անվտանգության բաղադրիչ: Ես հատուկ չեմ խոսում անվտանգության եւ Ղարաբաղի հարցի մասին, որովհետեւ այդ հարցում բոլորը մոտավորապես նույն մոտեցումով են ջանում:

Շատ մեծ նշանակություն ունի համաշխարհային համահայկական կառույցների ստեղծումը, որովհետեւ հայերի մեծ մասը գտնվում է դրսում: Մի նոր ժամանակաշրջան է սկսվել, որը հնարավորություն է տալիս, որ սփռված ժողովուրդները, դա միայն հայերին չի վերաբերում, միասնական մասնակցեն երկրի ամրապնդման, ազգային մրցակցության մեջ եւ բազմաթիվ այլ հարցերում: Այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատել, այս կարգի խնդիրները պետք է լուծել:

Երկրի ներսում անելիքի առումով` մենք միշտ խոսում ենք արդարության մասին, ու ժողովուրդը, բնական է, արդարության է սպասում: Բայց ինձ ավելի հուզում է օրինականությունը: Արդարության հիմքի վրա պիտի ընդունվեն օրենքներ, հետո այդ օրենքները պիտի կատարվեն: Օրենքների կատարումն ավելի եմ կարեւորում, քան թե աբստրակտ խոսակցություններն արդարության մասին: Ես չէի ասի, որ բոլոր օրենքները կատարվում են, բայց, այնուամենայնիվ, այդ տեսակետից ես տեսնում եմ փոփոխություն` օրենքները կատարելու ուղղությամբ: Մենք, ինչպես մոռանում ենք շարժումը, այնպես էլ մեկ-մեկ մոռանում ենք, թե ինչ «բեզպրեդելներով» ենք անցել կառավարման համակարգերում, երբ ամեն մեկն ինչ ուզեր` կարող էր անել առանց օրենքների հետ հաշվի նստելու: Հիմա օրենքներն ավելի շատ ու հստակորեն են կատարվում` մի քանի պատճառով. նախ ժողովուրդն է հասունացել եւ մտածում է օրենքի կատեգորիաներով, մանավանդ երիտասարդություն ունենք, որն աշխարհի հետ առնչվում է: Երկրորդ` որքան մենք խորանում ենք արեւմուտքի, Եվրոմիության հետ մեր համագործակցության մեջ` այնքան իրենց մոդելներն ազդեցություն են ունենում, եւ օրենքների կատարման վերահսկողությունը մեծանում է, ու դա շատ օգտակար է մեզ համար: Երրորդն էլ` կախված է անձերից, ովքեր իշխանության մեջ են:

– Գոհ եք, հա՞, նշանակումներից, պրոֆեսիոնալ կադրերի ընտրությունից կամ ներուժի օգտագործման մակարդակից:

– Գիտեք ինչ` ես տեսնում էի մարդկանց, որոնցից որ պետք էր ազատվել: Ես տեսնում եմ, որ այդ մարդիկ կամաց-կամաց համակարգից դուրս են գալիս: Ինչ վերաբերում է մյուս կադրերին` ամեն մարդ իր կարծիքն ունի: Երկրում որ մարդկանց հարցնեք, թե նախարարներին արժե՞ փոխել-ուրիշներին նշանակել, կասեն` այո, ու կսկսեն թեկանծություններ առաջադրել: Օրենքով առաջադրողը Հանրապետական կուսակցությունն է. մի բան կարող եմ ասել, որ տարեցտարի ավելի կիրթ, զարգացած մարդկանց թիվը կառավարությունում մեծանում է:

– Իսկ ինչո՞ւ է կրթված մարդկանց մեծ թիվ արտագաղթողների մեջ:

– Արտագաղթի մեջ գլխավոր գործոնը սոցիալական հարցն է` չեն կարողանում դիմանալ-գնում են, դա արդարացված է: Մի հատվածի մեջ կորած է վստահությունն ապագայի նկատմամբ, ու դա էլ բերում է նրան, որ երկիրը նրանց համար հայրենիք չի լինում: Մի մասն էլ ուղղակի իրենց երեխաներին բանակից փախցնելու համար է գնում, մի ուրիշ մաս Հայաստանում թալանում է, հետո այդ գումարներով փախչում-գնում: Հայրենասիրության պակասը Հայաստանում շատ մեծ է: Փողոցում նայեք` խանութների վրա ինչ լեզվով է գրած: Աշխարհի բոլոր երկրներում իրենց լեզվով գրում են, գումարած ասենք` անգլերեն: Մեր մոտ նույնիսկ դա է խախտված: Այսինքն միայն իշխանությունների մեղքը չի: Հասարակությունն ինքը առողջ վիճակում չի: Մի հատ հետազոտություն արեք` գնացեք Լոս Անջելես տեսեք` երջանի՞կ են գնացածները, թե ոչ:

Ես ունեմ երեք աղջիկ, երեքն էլ ամուսնացած են, երեքի ֆինանսատնտեսական վիճակն էլ բավականին ծանր է, բայց մեր ընտանիքում երբեք միտք չի առաջացել, որ երեխաներից մեկնումեկը թողնի-գնա արտերկիր: Այնքան են կապված այս հողի-ջրի հետ, որ նույնիսկ ծանր վիճակում, երբ փող չի լինում, այդպիսի միտք չի առաջանում:

– Գնացողների զգալի մասի մոտ, մի կասկածեք, հայրենիքի զգացողությունը բացակա չէ:

– Հայրենասիրության տարբեր դրսեւորումներ կան` մի մասի մոտ բաժակաճառի հայրենասիրություն, կան այնպիսիք, որ դրսում իրենց գործով են զբաղված, բայց պատերազմ որ լինում է` գալիս-մասնակցում են, եւ այլն: Նայեք` Իսպանիայում կամ Հունաստանում` շատ ծանր տնտեսական պայմաններ են, երիտասարդների երեսուն-հիսուն տոկոսն աշխատանք չունի` թողնում- գնում ե՞ն: Հա, մի հինգ տոկոս գնում են, բայց ոչ երեսուն-հիսուն տոկոսը: Ես գտնում եմ, որ եթե հասարակությունը ամեն ինչը գցի իշխանության վրա (երբեմն` արդարացիորեն), ապա ոչ մի հարցի լուծման չի հասնի: Մտավորականությամբ, լրագրողներով, ողջ հասարակությամբ պիտի զբաղվել, պիտի ասել` իշխանությունն այս ու այսպես է անում, բայց պետք է անել այսպես: Գնացողների կեսի շարժառիթները գտնում եմ ոչ արդարացված:

– Ղարաբաղյան հարցն այս պահին կարծես նոր հանգրվանում է` նոր նրբերանգներ են հայտնվել գործընթացում: Եթե հետ նայենք` ինչն ենք ճիշտ արել, ինչը` ոչ այնքան այս երեսուն տարում մի հարցում, որի համար դուք պայքարի ելաք:

– Աշխարհում իրավիճակն անընդհատ փոխվում է: Կա մի սպառնալիք` դա կա եւ հիմա, եւ կար հինգ տարի առաջ, եւ ավելի վաղ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի: Այդ սպառնալիքը երբեք չի անհետանում, որովհետեւ քաղաքական բանակցությունների միջոցով այդ երկիրը չի կարող հասնել իր նպատակին` Արցախը վերադարձնելու Ադրբեջանի կազմի մեջ, դա բացառվում է: Դա չի կարող լինել, ոչ Նահանգների, ոչ Ռուսաստանի եւ ոչ էլ մի այլ երկրի ճնշումով: Նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետությունն էլ ուզենա` Արցախը չի մտնի Ադրբեջանի կազմի մեջ: Քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը հենց դա է ուզում, իրեն մնում է պատերազմը: Այնպես որ` մենք մշտապես կանգնած ենք պատերազմի սպառնալիքի շեմին: Հայաստանի իշխանությունների առաքելությունն այն պիտի լինի, որ անընդհատ հետաձգեն, մաշեցնեն այդ վիճակը:

– Ալիեւի արտահերթ առաջադրումը միգուցե կապ ունի խնդրի հետ` Ադրբեջանից հայտարարություն հնչեց, թե ղարաբաղյան բանակցությունները կշարունակվեն Հայաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի ընտրությունից հետո:

– Դժվարանում եմ մեկնաբանել` ինչո՞ւ է ուզում շուտ առաջադրվել Ալիեւը, միգուցե ժամանակ է շահում, միգուցե կապված էլ լինի Արցախի հարցի հետ, ամեն ինչ էլ փոխկապակցված է: Արցախի հարցում մեծ նորություններ հիմա չկան, կան նորություններ համաշխարհային քաղաքականության մեջ, որոնք այսպես, թե այնպես ազդեցություն ունեն Արցախի հարցի վրա, բայց առաջիկայում փոփոխություն հարցի մեջ ես չեմ տեսնում:

– Ո՞ր շեշտադրումով պետք է ամփոփենք մեր զրույցը:

– Ես մեր ժողովրդին կցանկանամ, որ լինի մի քիչ վճռականՙ լինի իր կարիքներն իշխանությունների առաջ ներկայացնելիս, երկրին այնքան նվիրված լինի, որ նույնիսկ ծանր պայմաններում չթողնի-հեռանա եւ հավատա, որ այս երկիրը հնարավոր է դարձնել զարգացած, բարգավաճող:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ-ԻՆ,

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՕՍՄԱՆՅԱՆ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՆՊԱՏԱԿՆԵՐ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՕՍՄԱՆՅԱՆ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՆՊԱՏԱԿՆԵՐ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական