Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈՒՄԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

09/02/2018
- 09 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Այս մասին են կանխատեսումներ անում գրեթե բոլոր ազդեցիկ ամերիկյան մեդիամիջոցները: Առայժմ գործի է դրված փոխադարձ հանդիմանությունների եւ մեղադրանքների դիվանագիտական հրետանին: Ներքաղաքական հակասություններից եւ ամեն «արդուկի միացումից» ռուս «բո-բո»-ների մասին լսող շարքային ամերիկացու համար թուրք-ամերիկյան հարաբերությունների այս աննախադեպ լարվածությունը կդառնա որոնվող թեմա, երբ Սիրիայում սկսվի թուրքական բանակի հետ ռեալ առճակատումը:

Երկուշաբթի օրը Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի Մերձավոր Արեւելքի ծրագրերի տնօրենը հայտարարել է, որ «վտանգավոր պահ է» այժմ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների համար: Եթե YPG-ն (Քրդական ժողովրդական պաշտպանության ուժեր) դուրս չգա Մանբիջից, ապա մենք կգնանք Եփրատից արեւելք», – հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, ավելացնելով, որ ԱՄՆ զորքերը կարող են թիրախ դառնալ թուրքական բանակի համար, եթե նրանք հայտնվեն YPG «համազգեստով», տեղեկացնում է «Washington Times»-ը փետրվարի 5-ի իր համարում:

Իր հերթին, ամերիկյան կողմը Պենտագոնի բարձրաստիճան գեներալների միջոցով քանիցս հստակ հայտնել է ԱՄՆ դիրքորոշումը ի պատասխան ամերիկյան ուժերի դուրս գալու Էրդողանի պահանջին, որ «Իրենք չեն նախատեսում Մանբիջից դուրս գալ»: Ավելին, Պենտագոնի պաշտոնյաները բնորոշում են Անկարայի ներխուժումը Աֆրին որպես խոչընդոտող քայլ «ԻՊ»-ի դեմ շարունակվող պայքարում: «Ակնհայտ է, որ թուրքերի կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի շեղվեն Եփրատի հովտում ընթացող «ԻՊ»-ի դեմ մեր գործողությունները», ասել է Պենտագոնում լրագրողներին գեներալ Քեննեթ Մակենզին :

Հունվարի 20-ին, Էրդողանիՙ «Ալլահը մեզ օգնական» կոչով դեպի Սիրիա շարժվող թուրքական բանակի առաջին օրերի «բրավադոն» երկու շաբաթ անց արդեն հայտնվեց տեղապտույտի մեջ, հանդիպելով հայրենյաց պայքարի ելած քրդական ուժերի համառ դիմադրությանը: Պետք է նշել հատկապես թուրքական բանակի համար ահ ու սարսափ դարձած քուրդ դիպուկահար կանանց մարտական սխրանքները, որոնք հակառակորդի երեք տանկ են ոչնչացրել: էրդողանի գերխնդիրը Մանբիջում տեղակայված ամերիկյան 3 հազարի հասնող հատուկ ջոկատային ստորաբաժանումների ներկայությունն է, եւ «ԻՊ»-ի դեմ պայքարելու համար նրա զինած ու վարժեցրած քրդական ջոկատների չեզոքացումը, ինչն առ այսօր ոչ մի կերպ չի հաջողվում: «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ տարիներ տեւած պայքարում քրդերը ձեռք են բերել ռազմարվեստի փորձություն, ինչը նաեւ բարձր են գնահատում ամերիկյան փորձագետները: Այս օրերին Մանբիջում գտնվող ամերիկացի գեներալ Փոլ Ֆանկը լրագրողներին հավաստել է ամերիկայն կողմի հաստատակամությունըՙ չլքելու Մանբիջը, հայտնում է «Associated Press»-ը: «Ես վստահ եմ քրդական ուժերի վրա, նրանք ջիհադիստներից մաքրեցին «ԻՊ»-ի մայրաքաղաք Ռաքքան, երբ ոչ մեկն ի զորու չէր դա անել, ես կարծում եմ, նրանք արժանի են սեղանի շուրջ տեղ ունենալուն», ասել է գեներալը:

Եթե դիվանագիտությունը ի զորու չլինի մեղմել Սիրիայում թուրք-ամերիկյան հնարավոր առճակատումը, այն կվերածվի սիրիական կոնֆլիկտում ներքաշված այլ երկրների գործողություների ակտիվացմանը: Իսրայելն արդեն գնդակոծում է Դամասկոսի ուղղությամբ եւ սպառնում է մտնել Գազայի շրջան: Իրանը պահանջում է Թուրքիայից դադարեցնել ռազմական գործողությունները Աֆրինում: Ասադին սատարող Ռուսաստանը խճճվել է իր վարած պրոթուրքական քաղաքականության մեջ: Բազմաչարչար սիրիական հողը դեռ հանգիստ չի գտնելու իր երկիրը բզկտող գերտերությունների հակամետ նկրտումներից, որի հետեւանքը հասարակ մարդկանց ողբերգությունն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՔԵՆԱՅՈՎՙ ՄԱՐՍ

Հաջորդ գրառումը

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՙ ՆԱԵՎ ՀԵՏՄԱՀՈՒ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԸ

Համանման Հոդվածներ

12 սեպտեմբերի, 2025

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Նոր տիպի կառավարողներ են պետք

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

12/09/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՙ ՆԱԵՎ ՀԵՏՄԱՀՈՒ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գեղարքունիքը, որտեղ Փաշինյանը հեծանվավազքի էր մասնակցում, 3 տարի առաջ ունեցել է բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ դաժանորեն սպանված կին զինծառայողներ

14/09/2025

«Խաղաղության պատրանք՝ հեծանիվ վարելով» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ...

ԿարդալDetails

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական