Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՉ ՇԱՐՔԱՅԻՆ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ

22/12/2017
- 22 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ երիտասարդ Դավիթ Պետրոսյանը օրերս Ֆեյսբուքի իր էջում հայտարարությամբ հանդես եկավ: Դավիթը նշեց, որ իրենք դադարեցնում են իշխանությունների հետ բանակից տարկետման հարցով բանակցությունները, քննարկումները, քանի որ իրենք, չնայած կառուցողական դիրքորոշում էին ցուցաբերել ու համաձայնել էին այդ բանակցություններին, բայց դրանք որեւէ արդյունք չեն տվել: Դավիթը նաեւ շեշտել է, որ իրենք ապարդյուն բանակցություններ վարելու անհրաժեշտությունը չեն տեսնում, դրա ժամանակը չունեն (չնայած շատ երիտասարդ են) ու դադարեցնում են բանակցություններն ու վերադառնում են իրենց պայքարի այն կետին, որից սկսել էին: Իսկ սկսել էին, հիշեցնեմՙ հացադուլից. ամեն դեպքում Դավիթն ու իր որոշ ընկերները իշխանությունների հետ բանակցությունների գնացինՙ հացադուլ հայտարարած: Հետեւաբար, եթե մենք Դավիթին ճիշտ ենք հասկանում, ինչը բավականին բարդ է, ապա Դավիթը նկատի ունի, որ իրենք կրկին հացադուլ են հայտարարում:

Իշխանություններըՙ ի դեմս ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանի , հայտարարել են, որ երիտասարդների այս պահվածքն արդեն կապրիզի է նմանվում եւ շեշտել են, որ երիտասարդներից կառուցողական առաջարկների են սպասել ու դեռ որոշ ժամանակ էլ կսպասեն, դրա ե՛ւ անհրաժեշտությունն են տեսնում, քանի որ այդ տղաները մեր տղաներն են, ե՛ւ ժամանակը ունեն, չնայած իշխանություն են ու ապարդյուն բանակցությունների ժամանակը չպետք է որ ունենան:

Իրականում երիտասարդներն առաջարկներ արել են, դրանցից մեկը հետեւյալն է: Հանուն գիտության զարգացման համար պայքարողներն առաջարկել են, որպեսզի բուհում սովորող ուսանողները պահպանեն տարկետման իրավունքը, բայց մասամբ: Առաջարկել են նաեւ ձեւը. ուսանողները դասերից չեն կտրվում, իսկ այ արձակուրդներին գնում են ծառայության, այսինքն ամեն տարի մի քանի ամիս ծառայում են, իսկ տարվա հիմնական մասըՙ սովորում: Պատկերացրեցի՞ք: Դե այսինքն հենց ամառը գալիս է, Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիրները ծովի փոխարեն մեկնում են ծառայության, բայց քանի որ գիտությունն ու ցուրտը անհամատեղելի են, հենց ցրտերը սկսվում են, նրանք վերադառնում ենՙ գիտության տաք գիրկը: Այսպես, տարվա մեջ մի քանի արեւոտ ամիս ծառայելով նրանք չեն մոռանա ոչ Պյութագորասի թեորեմը, ոչ Նյուտոնի օրենքը, ոչ Լերմոնտովի փիլիսոփայական խոհը, ոչ կարատեի հնարքները, ոչ էլ տանգոյի պարաքայլերը եւ կամ պարկապզուկ նվագելը, ինչը նրանց սպառնում է երկու տարվա ծառայությամբ: Մի խոսքով երիտասարդներն առաջարկում են ստեղծել սեզոնային բանակ , կամ բանակ-գյուղի տատիկի տուն ինստիտուտ: Հավանաբար, երբ սեպտեմբերի մեկին վերադառնան, բուհում շարադրություն էլ կգրենՙ Ինչպե՞ս անցկացրեցի ամառային արձակուրդսՙ կասեցնելով թշնամու դիվերսիոն ներթափանցման փորձը խորագրով: Հաղթողներն էլ երեւի Հանուն գիտության զարգացման նախաձեռնության ու Սորոսի հիմնադրամի կողմից կստանան խրախուսական նվերներ, կոնկրետ ի՞նչ, դժվար է ասել, քանի որ Սորոսի երեւակայության սահմանները անհնարին է որոշել:

Իմիջիայլոց, Սորոսի մասին: Նախքան իր վերոհիշյալ գրառումը կատարելը Դավիթ Պետրոսյանը Լեհաստանում էր: Այդ երկրում նույն Սորոսը համաժողով էր հրավիրել: Իհարկե Դավիթը չի գրել, որ ինքը մասնակցել է այդ համաժողովին, բայց հրապարակել է լուսանկարներՙ համաժողովից, որտեղ ինքն էլ կա…Վերադառնալով Երեւանՙ Դավիթը իր Ֆեյսբուքի էջում գրում է այն հայտարարությունը, որի մասին արդեն խոսեցինք:

Չէ, շատ հնարավոր է, որ Դավիթը Լեհաստանում ամենեւին էլ չի մասնակցել Սորոսի համաժողովին, այլ պարզապես անցնելիս է եղել փողոցով, տեսել է մի տեղ մարդիկ հավաքված են, քանի որ ակտիվ ու հետաքրքրասեր տղա է, որոշել էՙ տեսնի, թե ինչ են անում, մտել է, մի քանի անգամ լուսանկարվել էՙ առանց իմանալու, թե ովքեր են եւ ինչ գործով, ու հրապարակել է այդ լուսանկարները, լրիվ մաքուր նկատառումներով, ճիշտ այնպես, ինչպես պայքարում է հանուն գիտության զարգացման:

Ամեն դեպքումՙ Դավիթը մերն է, գիտությունն ու բանակն էլ, բայց այ Սորոսը… ծագումով հրեա է, տարբեր կանանցից ունի հինգ երեխա ու մի առիթով ասել էՙ Ես հարուստ եմ այն պատճառով, քանի որ գիտեմ, թե երբ եմ սխալվում : ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը հոկտեմբերին նրան որակել է «ահաբեկիչ»: Տեսնես այդ մասին ի՞նչ կարծիք ունի մեր Դավիթը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՊԸ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՄԱԿ-Ը, ՎԱԼՈԴ ՊԱՊԸ, ՉՀԱՇՎԱԾՙ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱԿ-Ը, ՎԱԼՈԴ ՊԱՊԸ, ՉՀԱՇՎԱԾՙ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական