Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖԼԻՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ Է ՄԵԿՆԱԲԱՆՎՈՒՄ

08/12/2017
- 08 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Նախագահ Թրամփի նախընտրական շտաբի եւ ռուսական կառավարության ենթադրյալ կապերի գործով հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերը օրերս որոշել է հարվածել «ռուսական գործի» առաջին զոհին: Պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամ էր, իսկ նրա ընտրությունից հետո դարձավ ազգային անվտանգության գծով նախագահի օգնականը: Ֆլինի նշանակումից քիչ ժամանակ անց ԶԼՄ-ներին հայտնի դարձավ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ նրա կապերի մասին: Ինչպես պարզվեց, գեներալը դրանց մասին չէր պատմել փոխնախագահին: Ռուս ցանցահենների հետ կապված մեղադրանքներից հետո նախագահ Թրամփը ստիպված եղավ պաշտոնազրկել իր խորհրդականինՙ նրան փոխարինելով մեկ ուրիշ պաշտոնաթող գեներալովՙ Մակմաստերով:

Խայտառակված Ֆլինը հեռացավ քաղաքական ասպարեզից եւ որոշ ժամանակ դուրս էր մնում հանրության տեսադաշտից: Իսկ այժմ հատուկ քննիչ Մյուլլերի թիմը Ֆլինին մեղադրում է ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու մեջ, ըստ որումՙ դարձյալ դեսպան Կիսլյակի հետ նրա շփումների առնչությամբ: Դրանից գրեթե անմիջապես հետո հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Ֆլինը խոստովանել է իր մեղքը եւ սկսել է համագործակցել քննիչների հետ: Լրագրողներից շատերը անմիջապես ենթադրեցին, թե Ֆլինը համաձայնել է քննիչներին ինչ-որ բաներ պատմել Թրամփի կեղտոտ գործերի մասին, եւ որ Թրամփի օրերը հաշված են:

Ինչո՞ւ էր Ֆլինը ստել ԱՄՆ-ում ՌԴ այն ժամանակվա դեսպան Սերգեյ Կիսլյակին զանգահարելու կապակցությամբ, հարց է տալիս Washington Post թերթի մեկնաբան, հայազգի լրագրող Դեվիդ Իգնատիուսը : Մեկ ակնարկ արվում է խոստովանական համաձայնագրին կից փաստաթղթում: Մեղադրողները նշում են, որ Ֆլինը Կիսլյակի հետ իր զրույցի խոսքերը նախօրոք համաձայնեցրել է մի անանուն պաշտոնյայի հետ, որը նկարագրվում է որպես նախագահական անցումային թիմի բարձրաստիճան պաշտոնյա, որը նախագահ Թրամփի հետ եղել է Մար-ա-Լագո նստավայրում: Եվ միայն հակառուսական պատժամիջոցները բարձր մակարդակով քննարկելու թույլտվություն ստանալուց հետո Ֆլինը զանգահարել է Կիսլյակին:

Հաշվի առնելով ազգային անվտանգության հարցում Ֆլինի զբաղեցրած դիրքը, միայն երկու մարդ կարող էին նրան թույլատրել շփումներ հաստատել Ռուսաստանի հետՙ Թրամփի փեսա Ջարեդ Կուշները, որը նույնպես կապեր ուներ Կիսլյակի հետ, եւ անձամբ նախագահ Թրամփը, ով նախընտրական արշավի ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկություն էր հայտնել:

Անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ նա նույն ձեւով չի պատասխանել 35 ռուս դիվանագետների արտաքսելու Օբամայի որոշմանը: Դա հաշվի առնելով, Իգնատիուսը անհավանական է համարում, որ Թրամփը տեղյակ չլիներ Կիսլյակի եւ Ֆլինի միջեւ կայացած քննարկմանը: Խոստովանական համաձայնագիրը վկայում է, որ Ֆլինը համագործակցում է Մյուլլերի հետ:

ԱՄՆ-ը տարբեր կերպ է մեկնաբանում Մայքլ Ֆլինի խոստովանությունը: Ըստ Wall Street Journal թերթի, Թրամփի կողմնակիցները գտնում են, թե Ֆլինը մեղադրվել է ստահոդ խոսքերի համար: Դա ցույց է տալիս, որ քննիչները բնավ չեն մոտեցել ռուսների հետ Թրամփի թիմի դավադրության վարկածի ապացուցմանը, որն իբր նպատակ է ունեցել ազդելու 2016թ. նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Սակայն Թրամփին փնովողները գտնում են, թե որոշակի առաջընթաց է արձանագրվել հատուկ դատախազ Մյուլլերի աշխատանքում, որը շարունակում է ծավալվել:

Որոշ մեկնաբաններ կարծում են, որ Ֆլինին նոր մեղադրանքներ կառաջադրվեն կապված Թուրքիայի շահերի լոբբիինգի հետ: Իրավագետների կարծիքովՙ այն փաստը, որ Ֆլինին մեղադրել են միայն կեղծ ցուցմունքներ տալու մեջ, կարելի է մեկնաբանել երկու ձեւով. կա՛մ դատախազությունը բավարար փաստեր չունի ուրիշ ենթադրյալ մեղադրանքների հաստատման համար, կա՛մ էլ, ինչն ավելի հավանական է, նա Ֆլինի գործը մեղմացրել է վերջինիս համագործակցության դիմաց:

Թրամփի պաշտպանները հավատացնում են, որ Ֆլինը օտարերկրացի պաշտոնյաների հետ զրուցել է ընտրություններից հետո, ինչը կարող է սովորական բան համարվել նոր վարչակազմի պաշտոնակալություից առաջ: Այդ մարդիկ ասում են, թե նման խոսակցությունները քիչ ընդհանուր բան ունեն Մյուլերի քննության գլխավոր հարցի հետ, այն էՙ Թրամփի թիմը ռուսների հետ պայմանավորվածություն ունեցե՞լ է արդյոք նախընտրական շրջանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ՄԵԾ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ՋՈՐՋ ԱՊՈՇՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՋՈՐՋ ԱՊՈՇՅԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Ֆիքսենք միայն, որ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը ասպատակել պատրաստվող պոռոտախոսների խմբակը հողի վրա կարողացավ միայն ողջ վարչական ռեսուրսով, սեփական քաղաքական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական