Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱԿ-Ը ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՐԱՄՓԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱ. ԻՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

01/12/2017
- 01 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Բիզնեսի առումով այցն անարդյունք էր, բայց քաղաքականապես փոխեց Թրամփին

1984 թվականն էր: Գեներալ Վլադիմիր Կրյուչկովը ԽՍՀՄ ՊԱԿ-ի ամենաբարձր պաշտոններից մեկն էր զբաղեցնում: Նա ղեկավարում էր առաջին գլխավոր վարչությունը, որը պատասխանատու էր արտաքին հետախուզության համար:

ՊԱԿ-ը բախվում էր մի շարք բարդությունների: Նախ եւ առաջ, Վաշինգտոնում նախագահի պաշտոնում էր կոշտ գծի կողմնակից Ռոնալդ Ռեյգանը: ՊԱԿ-ը նրա երկու նախորդներինՙ Ջերալդ Ֆորդին եւ Ջիմի Քարտերին համարում էր թույլ քաղաքական գործիչներ: Ռեյգանն ուրիշ էր: Այդ ժամանակ ՊԱԿ-ում քննարկում էին ԽՍՀՄ-ին հավանական կանխիչ միջուկային հարված հասցնելու ԱՄՆ-ի մտադրությունը:

Ըստ երեւույթին, հենց այդ ժամանակ էր, որ խորհրդային հետախուզության ուշադրությունը գրավեց երիտասարդ Դոնալդ Թրամփը: ՊԱԿ-ի գաղտնի արխիվներում հավանաբար մինչեւ օրս թաքնված է այն հարցի պատասխանը, թե այդ ամենը երբ եւ ինչպես սկսվեց:

Թրամփի առաջին այցը Մոսկվա տեղի ունեցավ 1987 թվականին: Բրիտանացի նախկին հետախույզ Քրիստոֆեր Ստիլը պնդում է, թե Կրեմլը հինգ տարի «աչքի տակ է ունեցել» Թրամփին, մինչեւ որ վերջինս 2016թ. հաջողության հասավ նախագահական ընտրություններում: Հետեւաբար դա սկսվել է 2011 կամ 2012 թվականին:

Իրականում Խորհրդային Միությունը հետաքրքրվել է Թրամփով արդեն երեք տասնամյակ առաջ: Արտերկրում խորհրդային գործակալների աշխատանքի արդյունավետության բարձրացման շրջանակներում Կրյուչկովը պահանջեց հավաքագրել հնարավորինս մեծ թվով ամերիկացիների:

Ավելի վաղ, ՊԱԿ-ում կադրեր հավաքագրելիս հենվում էին գլխավորապես ամերիկյան արհմիութենական ակտիվիստների վրա, որոնք կողմնակից էին կոմունիստական գաղափարախոսությանը: 1980-ականների կեսերին նման անձանց թիվը նվազել էր: Ուստի ՊԱԿ-ի սպաները ստիպված էին առավել ակտիվորեն օգտագործել նյութական խթանըՙ փողը:

Կրյուչկովը արտերկրի գործակալներին ուղարկած հրահանգներում նշում էր, որ հարկավոր է հավաքագրել նաեւ քաղաքական եւ հասարակական նշանավոր գործիչների, գործարարների ու գիտնականների, որոնք կգործեին ի նպաստ ԽՍՀՄ-ի: Պետք է օգտագործվեին նաեւ Չեխոսլովակիան եւ արեւելագերմանական լրտեսական ցանցերը:

Հայտնի չէ, թե ՊԱԿ-ում երբ է հայտնվել Թրամփի գործը: Բայց արեւելաեվրոպական հետախուզության գրառումներից կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունեցել արդեն 1977 թվականին: Հենց այդ ժամանակ Թրամփն ամուսնացավ չեխոսլովակյան մոդել Իվանա Զելնիչկովայի հետ: Վերջինս հետաքրքրություն էր ներկայացնում ինչպես Չեխոսլովակիայի հետախուզության, այնպես էլ ՀԴԲ-ի եւ ԿՀՎ-ի համար:

Սառը պատերազմի տարիներին չեխ գործակալները հայտնի էին իրենց պրոֆեսիոնալիզմով: Չեխ եւ հունգար սպաները գաղտնի գործողությունների էին մասնակցում մասնավորապես ԱՄՆ-ում եւ Լատինական Ամերիկայում:

1970-ականների սկզբին Զելնիչկովան մեկնեց Կանադա, ապա Նյու Յորք: 1977թ. ապրիլին 28-ամյա մոդելը ամուսնացավ Թրամփի հետ: 2016թ. գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, չեխ հետախույզները հետեւել են ամուսնական զույգին, ընթերցել են Զելնիչկովայիՙ հորն ուղարկված նամակները, որը հետախույզ չէր, բայց կապ ուներ չեխական գաղտնի ոստիկանության հետ: Ենթադրվում է, որ չեխական հետախուզությունը իր տվյալները կիսել է մոսկովյան գործընկերների հետ: Անձամբ Թրամփի խոսքերովՙ Մոսկվա մեկնելու գաղափարը իր մեջ ծագել է գործարար Լեոնարդ Լաուդերի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ, որին ներկա էր ԽՍՀՄ դեսպան Յուրի Դուբինինը: Վերջինիս դուստր Նատալյան կարդացել էր Նյու Յորքում գտնվող Թրամփ Թաուերի մասին: Այդ մասին Թրամփը տեղեկացնում է իր «Գործարքներ կնքելու արվեստ» գրքում: «Մի իրադարձությունը հանգեցրեց մյուսին, եւ հիմա ես խոսում եմ Կրեմլից ոչ հեռու գտնվող շքեղ հյուրանոցի կառուցման եւ խորհրդային կառավարության հետ գործընկերության մասին», գրում է Թրամփը 1987թ. տպագրված իր գրքում:

Սակայն Թրամփը ներկայացրել է ԽՍՀՄ դեսպանի հետ իր ծանոթության ոչ լրիվ պատկերը: Զրույցի ժամանակ Դուբինինը հայտարարել էր, որ Նյու Յորքում իր նկատած առաջին բանը Թրամփի աշտարակն է եղել:

Դեսպանի դուստր Նատալյան նկատում է, որ Թրամփը հուզական մարդ է եւ զգացվել է դեսպանի այդ ակնարկից: «Հորս հետ կայացած հանդիպումը Թրամփի վրա ազդեց ինչպես մեղրը մեղվի վրա»:

Թրամփը իր գրքում նաեւ գրում է. «1987թ. հունվարին ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպան Դուբինինից ստացա նամակ, որտեղ Մոսկվայից լավ լուրեր կային: Ապա ասվում էր, որ միջազգային տուրիզմի գծով խորհրդային առաջատար հիմնարկություն Գոսկոմինտուրիստը հետաքրքրություն է հանդես բերել Մոսկվայում հյուրանոցի կառուցմամբ ու կառավարմամբ զբաղվող համատեղ ձեռնարկության ստեղծման նկատմամբ»:

«Ռեգնում» գործակալությունը նշում է, որ Միացյալ Նահանգներում անվանի շինարարներն ու կառուցապատողները շատ էին: Ինչո՞ւ Մոսկվան հետաքրքրվեց հենց Թրամփով: Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Վիկտոր Սուվորովի խոսքերովՙ ՊԱԿ-ը գլխավորում էր Թրամփի վկայակոչած «Ինտուրիստ» գործակալությունը, որը ՊԱԿ-ի մասնաճյուղն էր եւ միաժամանակ ԽՍՀՄ պաշտոնական տուրիստական կառույցը: Նրա խնդիրն էր ստուգել եւ վերահսկել ԽՍՀՄ այցելող բոլոր զբոսաշրջիկներին:

Բիզնեսի առումով Թրամփը ոչինչ չշահեց Մոսկվա կատարած այդ եւ հետագա ուղեւորությունից: Սակայն նա Նյու Յորք վերադարձավ քաղաքականության մեջ իր տեղի ուրիշ ընկալմամբՙ արդեն ոչ թե որպես քաղաքապետ, նահանգապետ կամ սենատոր: Թրամփը սկսեց խորհել նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ ԵՎ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԿՍՏԵՂԾԻ ԳԵՐԶԻՆՎՈ՞Ր

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԿՍՏԵՂԾԻ ԳԵՐԶԻՆՎՈ՞Ր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական