Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ ԵՎ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

01/12/2017
- 01 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Իրանցիների կարծիքով, Սիրիայում հաջորդ փուլը կլինի դիմադրության ուժերի եւ ամերիկացիների բախումը

Պաշտոնակալությունից քիչ ժամանակ անց նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության գծով իր խորհրդականներին հրամայեց կազմել Իրանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության լիակատար ռազմավարական տեսություն, գրում է Washington Times թերթի թղթակից Քլիֆորդ Մեյը :

Հոկտեմբերին ռազմավարական տեսության արդյունքներն ստանալովՙ Թրամփը հայտարարեց Իրանի վարչակարգի դեմ ուղղված նոր ռազմավարության մասին, որտեղ Իրանին վերագրվում է միջուկային բալիստիկ հրթիռների մշակում եւ ահաբեկչության օժանդակում:

Նոյեմբերին ամերիկյան նոր ռազմավարությունը բախվեց առաջին փորձությանը: Ճակատագրի հեգնանքով, դա եղավ Թրամփի հաղթանակը «Իսլամական պետության» դեմ, նշում է հոդվածագիրը: Ահաբեկիչներից ազատագրված տարածքը բաղձալի ավար է Իրանի համար: Դժվար չէ կռահել տվյալ տարածքներում Իրանի ազդեցության ուժեղացման հետեւանքները: Թեհրանի առաջիկա նպատակը Մերձավոր Արեւելքում շիա առանցքի ստեղծումն է:

Իրանը կարող է դառնալ այնքան հզոր տերություն, որ Իրաքը բնավ չի համարձակվի մարտահրավեր նետել նրան: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որին Իրանը փրկեց ահաբեկիչներից, հլու-հնազանդ գործիք կդառնա Թեհրանի ձեռքին: Իրանի արտասահմանյան լեգեոն «Հզբոլլահը» կխստացնի իր վերահսկողությունը Լիբանանում: Եմենցի հուսիտները կշարունակեն օգնություն ստանալ Իրանից:

Իրանցիների հետագա քայլերը մեծ գաղտնիք չեն: Թեհրանը կսկսի առավել հաճախակի սպառնալ ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներինՙ Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Բահրեյնին, Հորդանանին եւ Իսրայելին:

Այս փուլում ծառանում է միջուկային զենքի հարցը: Հայտնի չէՙ իրանցի գիտնականները շարունակո՞ւմ են արդյոք միջուկային զենքի մշակումը: Միջազգային տեսուչների համար անմատչելի են Իրանի միջուկային այն օբյեկտները, որոնք կարող են նոր մշակումների վայրեր հանդիսանալ:

Ամեն դեպքում 2015թ. Իրանի հետ ստորագրված բազմակողմ համաձայնագրում նախատեսված են սահմանափակումներ, որոնք կմեղմացվեն մոտ տասը տարի հետո: Դա երկար ճանապարհ է միջուկային զենքի ստեղծման համար:

Ռազմավարական տեսակետից, տվյալ պահին ամենակարեւոր կետը սիրիական Դեր Զոր նահանգն է, որը սահմանակից է Իրաքին: Եթե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) հաջողվի ցամաքային կամուրջ ստեղծել Իրաքի եւ Սիրիայի միջեւ, ապա Իրանը կարող է իր ազդեցությունն ընդլայնել մինչեւ Միջերկրական ծով:

Դեպքերի նման ընթացքը կանխելու համար ԱՄՆ-ը ստիպված կլինի ֆինանսական օգնություն հատկացնել քուրդ-արաբական ջոկատների կոալիցիայինՙ Սիրիայի ժողովրդավարական ուժերին (ՍԺՈւ), օդից օգնել եւ նրանց դիրքերն ամրապնդել ամերիկացի հատուկ ջոկատայինների ուժերով: Դա անհրաժեշտ է, որ ՍԺՈւ-ն կարողանա ԻՀՊԿ-ի եւ «Հզբոլլահի» ուժերի նկատմամբ:

Սակայն ԱՄՆ-ի տվյալ քայլը կապված կլինի որոշակի վտանգների հետ: Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի նախագահ Ջոն Հաննի խոսքերով, Իրանի ղեկավարությունը ՍԺՈւ-ին առաջարկել է ինքնուրույն համաձայնագիր կնքել Ասադի վարչակարգի եւ նրա կողմնակիցների հետ, քան թե սպասել, թե երբ ՍԺՈւ-ն մենակ կմնա ամերիկացիների հեռանալուց հետո:

Middle East Institute-ի աշխատակից Ահմադ Խալիդ Մաջիդարը հայտարարել է, որ Իրանի ղեկավարության կարծիքով, Սիրիայում հակամարտության հաջորդ փուլը կդառնա դիմադրության ուժերի եւ ամերիկացիների բախումը:

Չափավորական քաղաքական գործիչ համարվող նախագահ Հասան Ռուհանին հայտարարեց. «Մենք պետք է մեր գործունեությամբ ամրապնդենք «Մահ Ամերիկային» մեր կարգախոսը»: Դա նշանակում է «Իսլամական պետության» դեմ ձեռք բերված հաղթանակի արդյունքների օգտագործում ի շահ Իրանի, գրում է Washington Times թերթը:

Նախագահ Թրամփը շարադրել է Իրանին զսպելու խելամիտ ռազմավարություն: Հարցն այն է, թե ամերիկացիները կհասցնե՞ն արդյոք այն գործի դնել նախքան տարածաշրջանում Իրանի ազդեցության ուժեղացումը:

Ավելի լավ է թշնամուն հակազդել այն ժամանակ, երբ նա դեռ թույլ է եւ անկազմակերպ: Արեւմուտքցի ղեկավարները անցյալում անտեսել են այդ սկզբունքը: Շուտով պարզ կդառնա, թե նախագահ Թրափը տարբերվու՞մ է արդյոք նրանցից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՆԱԿ ԵՐԵՎՈՒՅԹԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ ՀԻՆ ԴԱՐԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ԴՈՒ ԿԱՅՐՎԵՍ ԴԺՈԽՔՈՒՄ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ԴՈՒ ԿԱՅՐՎԵՍ ԴԺՈԽՔՈՒՄ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական