Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԸ ԷԴ ՄԱՐՔԻԻՆ ԵՎ ՆԻՔԻ ՑՈՆԳԱՍԻՆ

24/11/2017
- 24 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Ամեն տարի Ամերիկայի Հայ դատի (ANCA) Ամերիկայի Արեւելյան շրջանի աշխատակազմը իր ամենաբարձրՙ «Ազատության» մրցանակը շնորհում է մի անձնավորության, որը արտակարգ ներդրում է ունեցել ամերիկա-հայկական խնդիրների լուծման ոլորտում:

Արցախի ազատագրության շարժման 30-ամյակին նվիրված դեկտեմբերի 2-ին կայանալիք գալա-հանդիսության ընթացքում այդ մրցանակը այս տարի շնորհվելու է ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Էդուարդ Մարքիին եւ դեմոկրատ կոնգրեսական Նիքի Ցոնգասին :

Սենատոր Մարքին Կոնգրեսի 115-րդ նիստին ներկայացրել էր «Sen-Res. 180» բանաձեւն ընդդեմ ԱՄՆ-ում թուրք դեսպանի ռեզիդենցիայի առաջ հավաքված խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառված բռնությունների մասին (2017-ի մայիսի 16-ին): Նա նաեւ միանալով հանրապետական սենատոր Թեդ Կրուզին եւ դեմոկրատ սենատորներ Թոմ Յուդալին եւ Ռոբերտ Մենենդեզին ՙ այս տարվա ապրիլին ներկայացրել էր «Sen-Res. 136» բանաձեւը, կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա թվիթերում հայտարարել էր. «Հպարտ եմ կանգնելու հայ համայնքի կողքին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»: Ապրիլին նա մասնակցել էր Կապիտոլ Հիլի ցեղասպանության հիշատակման արարողությանը, իսկ սեպտեմբերի 21-ին գրառում կատարել կոնգրեսական արձանագրությունների մատյանում Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ:

Նիքի Ցոնգասը վերջին 25 տարում առաջին կինն է եղել, որ 2007-ին կոնգրեսական է ընտրվել Մասաչուսեթսից: Նա հայկական հարցերի կոնգրեսական խմբավորման անդամ է եւ անխոնջ ջատագովը արդարության եւ ճշմարտության հաստատմանը Հայոց ցեղասպանության հարցում: «Օսմանյան կայսրության կանխամտածված եւ համակարգված զանգվածային սպանությունները հայերի ցեղասպանություն էր: Այլ երկրներ առերեսվել են իրենց մութ ու ցավոտ անցյալի հետ, եւ ժամանակն է, որ Թուրքիան էլ հետեւի նրանց», նշել է նա: Կոնգրեսի 114-րդ նիստին նա պաշտպանել է «Ճշմարտություն+արդարություն» (H.Res.154) բանաձեւը, ստորագրել Ռոյս-Էնգելի 2015-ի նամակը, որտեղ կոչ էր արվում դադարեցնել ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի եւ Հայաստանի: 2014-ին նա նամակով դիմել էր նախագահ Օբամայինՙ կոչ անելով նրան ցուցադրել Սպիտակ տան այցելուների կենտրոնում հայ որբերի գործած գորգը:

Գալան տեղի է ունենալու Բոստոնի կենտրոնում գտնվող «Two International Piace»-ում եւ ընդգրկելու է կոկտեյլ ընդունելություն, աճուրդ, ճաշկերույթ եւ մրցանակների հանձնում:

«Ազատություն» մրցանակը նախկինում շնորհվել է Ջոն Էվանսին , Ռոբերտ Մենենդեզին , Էդուարդ Քենեդուն , Ռոբերտ եւ Էլիզաբեթ Դոուլներին , Քերոլայն Քոքսին , Ֆեթհիյե Չեթինին , Բակո Սահակյանին եւ այլոց:

Նկար 1. Կոնգրեսական Ցոնգասը Հայ դատի անդամներ Ս. Դուլգարյանի, Թ. Վարդապետյանի եւ Ա. Ճգնավորյանի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՇԻԱ ԱՌԱՆՑՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՅՈԳԱՆ ԲՆԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՅՈԳԱՆ ԲՆԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական