Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՆ ԻՆՉՈ՞Ւ Է ԴՈՒՌԸ ԲԱՑՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌՋԵՎ

24/11/2017
- 24 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Արդեն մի քանի տարի Մոսկվան նախահարձակ քաղաքականություն է վարում Արեւելյան Եվրոպայի երկրների նկատմամբ: Ակնհայտ է, որ Մոսկվան ուզում է ընդլայնել իր ազդեցությունը եւ թուլացնել Եվրոմիությունը: Բայց ինչո՞ւ է ուժեղացնում ճնշումը անցյալում իրենից կախվածության մեջ եղած երկրների վրա, հարց է տալիս գերմանական Die Welt թերթի թղթակից Բորիս Կալնոկին :

Փաստերը ցույց են տալիս, թե որքան մեծ է պատմական հիշողության կորուստը Հունգարիայում: Հունգար վերլուծաբան Պետեր Կրեկոն ուշադրություն է հրավիրում Հունգարիայի եւ Ռուսաստանի առեղծվածային համաձայնության վրա, որը վերաբերում է պետական գաղտնիքների փոխանակմանը, նշելով, որ դա լավագույնս ցույց է տալիս, թե Ռուսաստանը վերստին որքան մեծ ազդեցություն է ձեռք բերում Արեւելյան Եվրոպայի երկրներում:

Այն, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը օրինական է համարում Մոսկվայի հետ պետական գաղտնիքների փոխանակումը, շփոթության է մատնել դաշինքի մյուս երկրներին, գրում է Պետեր Կրեկոն: Ըստ այդմ, վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը արդեն մի քանի տարի է, ինչ սակավ վստահելի է դարձել, մանավանդ ամերիկացիների համար, թեեւ վարչապետ Օրբանը հենց ամերիկացիների հետ ռազմական համագործակցությունն է համարում այնպիսի ոլորտ, որտեղ հունգարներն ամերիկացիներին առաջարկելու բան ունեն, նշում է Die Welt թերթը: Որքան էլ տարօրինակ թվա, հունգարները Ամերիկային աջակցում են նույնիսկ այնտեղ, որտեղ հարկավոր է հակահարված տալ Ռուսաստանին, օրինակՙ Մերձբալթիկայի զորավարժություններում: Եվ այդուհանդերձ, Հունգարիան դասվում է այն երկրների թվին, որոնք Ռուսաստանին մեծահոգաբար օժանդակում են նրա ազդեցության ոլորտի ուժեղացման գործում:

Ինչպես հաղորդում է հրատարակությունը, Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի ազդեցության աճը անհանգստացնում է Եվրոմիությանը: Այսպես մտահոգում է Մոսկվայի հարաճուն ակտիվությունը Բալկաններում եւ նախկին Արեւելյան բլոկի երկրներում:

Հոդվածագիրը դատողություն է անում, նշելով, որ քիչ թե շատ հասկանալի է, թե որն է Ռուսաստանի գործողությունների շարժառիթը: Պուտինն ուզում է իր իշխանությունը տարածել Եվրոպայում, միաժամանակ թուլացներով Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն: Եվ դրա հետ մեկտեղ նա քաղաքական վերադարձ է կատարում այն երկրներ, որոնք անցյալում եղել են Մոսկվայի ռազմական ուղղակի ազդեցության տակ:

Պակաս հասկանալի է այն, թե Մոսկվայի նախկին «զոհերից» ոմանք այսօր ինչու են դռները հնազանդորեն բացում Ռուսաստանի առջեւ: Տվյալ հարցի պատասխանը թերեւս կապված է կոռուպցիայի եւ փողերի հետ:

Հեղինակը Բալկաններում Ռուսաստանի ամենահավատարիմ վասալն է համարում Սերբիային, որն ուզում է դառնալ ԵՄ անդամ, բայց չի ուզում խաղաքարտի վրա դնել Մոսկվայի հետ իր լավ հարաբերությունները եւ Ռուսաստանից ստացվող ֆինանսական օգնությունը: Նման «լարախաղացությունը» չի դյուրացնի Սերբիայի անդամակցությունը ԵՄ-ին:

Մյուս կողմից, Չեռնոգորիայում խռովության կազմակերպման փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանին քիչ բաներ կարող են վախեցնել Բալկաններում սեփական շահերի իրականացման տեսակետից:

Սակայն, ըստ հոդվածագրի, Ռուսաստանը հաջողության քիչ հնարավորություններ ունի Լեհաստանում եւ Մերձբալթիկայում: Այնտեղ Մոսկվայից այնքան շատ են վախենում, որ դժվար թե դռները նույնիսկ կիսաբաց անեն Ռուսաստանի ազդեցության ուժեղացման համար:

Չեխիան, Սլովակիան եւ Հունգարիան աչք են փակում իրենց երբեմնի սարսափների վրա: Այսպես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փորձում է առավելագույն օգուտ ստանալ Ռուսաստանի հետ համագործակցությունից, ընդսմին չհրահրելով Ամերիկայի հետ սեփական հարաբերությունների վերջնական խզում:

Չնայած նախկին ագրեսորի նրա երբեմնի զոհերի ինքնակամ մերձեցման տարօրինակությանը, չի կարելի ժխտել երկրների գաղափարախոսական մերձավորության հնարավորությունը, վերջում նշում է հեղինակը: Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան եւ Սլովակիան երբեմն իրենց ավելի մոտ են զգում Մոսկվային, քան Բրյուսելին, որը նրանցից հեռանում է իր գաղափարներով, օրինակՙ փախստականների տեղաբաշխման քվոտաներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՇԻԱ ԱՌԱՆՑՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ»

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

«ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՇԻԱ ԱՌԱՆՑՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական