Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԱՐԻՔԸ

22/09/2017
- 22 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի անկումն ու շնորհազրկումը ապագայում մի օր նույնքան ցնցող ու դիտարժան կարող է լինել, որքան անցյալում իր վերելքն ու փառքի արժանանալը: Ապացո՞ւյց: Նրան գահընկեց անելու անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձը: Առայժմ նա առաջ է տանելու սպառնալիքներով լի իր քաղաքականությունը այնքան ժամանակ, որքան դիմանա իր վարչակազմը:

Նա շատ լավ հասկանում է, թե ո՞ր ուժերն են սնում եւ վերակենդանացնում սառը պատերազմը եւ կարող է շահագործել այդ ուժերին իր երկրի եւ իր անձնական փառասիրություններին հագուրդ տալու համար, բայց թվում է, թե նա մի բան անտեսում է: Հաշվի չի առնում, որ իր վարած ներքին քաղաքականությունը ամբողջովին հակասում է իր գլոբալ փառասիրություններին: Վերացնելով ակադեմիական աշխատողներին, գրողներին, դատավորներին, քաղաքագետներին, լրագրողներին եւ ինտելեկտուալ դասակարգերին, որոնք կարող էին համընդհանուր շփման եզրեր ստեղծել Եվրոպայի ու քաղաքակիրթ աշխարհի հետ, եւ հանդուրժել նրա օսմանյան նկրտումները, նա սատարում է իր երկրի առավել հեռացմանը միջազգային հանրության աշխարհից:

Էրդողանի բարեկամությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետՙ ռուսական ռազմական ինքնաթիռը խփելուց հետո, նույնքան անկեղծ է, որքան իր ջանքերը վերահաստատելու իր հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իր անցյալ այցելության ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո:

«Ռոյթըրզ» լրատվական գործակալությունը Անկարայից հաղորդում է, որ «Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են շարունակել աշխատանքները հանուն ավելի ամուր կապերի եւ տարածաշրջանային անվտանգության»: Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան իշխանությունների հասցեին ուղղված Էրդողանի լուտանքներից մեկ օր անցՙ կապված իր նախկին նախարարներից մեկի դեմ ամերիկյան մեղադրանքների հետ:

Մի շարք քաղաքական հարցերի վերաբերյալ Ամերիկայի դեմ թունոտ արտահայտություններ թույլ տալուց հետո, Թուրքիայի առաջնորդը երեւի գիտակցել է, թե որքան են նախկին ռազմավարական դաշնակիցները հեռացել միմյանցից: Մ. Նահանգների եւ Թուրքիայի հարաբերությունները լարված են հատկապես, որովհետեւ Վաշինգտոնը պաշտպանում է Սիրիայում կռվող YPG քուրդ մարտիկներին, համարելով նրանց ամենավստահելի ուժային միավորներն «Իսլամական պետության» դեմ մղած իր պայքարում, մինչդեռ Թուրքիան նրանց ահաբեկիչներ է որակում:

Հակառակ Թուրքիայի շարունակական բողոքներին, եւ նույնիսկ թշնամական սադրանքներինՙ Սիրիայում, Վաշինգտոնը նախընտրեց ռազմադաշտում գրավը դնել «հաղթող ձիու» վրա, հասկանալով, որ Թուրքիան խաղի մեջ մտել է նեղ, անձնական շահը պաշտպանելու համար, եւ ոչ թե հանուն Ամերիկայի եւ նրա դաշնակիցների կողքին պայքարելու մեկ ընդհանուր նպատակի համար: Հեգնական կարող է հնչել, բայց Ամերիկան Ասադի հարցում լեզու գտավ իր գլխավոր թշնամուՙ Ռուսաստանի, եւ ոչ թե իր դաշնակից Թուրքիայի հետ:

Վաշինգտոնն ու Անկարան լեզու չգտան նաեւ քրդական հարցի վերաբերյալ: Անկարան Թեհրանին միացավ հակառակվելով Իրաքում սեպտեմբերի 25-ին նախատեսված քրդական հանրաքվեի անցկացումին, համարելով, որ այն կապակայունացնի տարածաշրջանը: Մինչդեռ Վաշինգտոնը կանաչ ճանապարհ է մաղթել հանրաքվեին, վստահեցնում են քուրդ առաջնորդները:

Թուրքիայի հարաբերությունները Եվրոպայի եւ մասնավորապես Գերմանիայի հետ այնքան էին լարված, որ քիչ էր մնում խզվեին: Զանազան քաղաքական շրջանակներից բարձրաձայն արձագանքներ հնչեցին այն մասին, որ Թուրքիային անհրաժեշտ է դուրս վանել ՆԱՏՕ-ի դաշնությունից: Եվրոպայից իր վտարման որպես փոխհատուցում, Էրդողանի կառավարությունը թեքվեց դեպի Մոսկվայի անմիջական ղեկավարության տակ գտնվող Եվրասիական Տնտեսական Միությունը (ԵՏՄ), նյարդայնացնելով Հայաստանին, որն այդ կառույցի անդամ է: Վիրավորանքն ավելի խորացնելով, Էրդողանը վերակենդանացրեց թուրքական խողովակաշարի նախագիծը, որը ռուսական գազը պետք է նախ հասցնի Բալկաններ, իսկ այդտեղից էլ Եվրոպա, ի հակադրություն Եվրոպան ռուսական գազից զրկելու Վաշինգտոնի փորձերին:

Էրդողանի համար դժվարություն չի ներկայացնում իր եւ իր ընտանիքի սկանդալային կաշառակերությունների եւ ոտնձգությունների մասին ներքին հետազոտություններին արգելք հանդիսանալը, քանի որ անկախ դատավորներին իր մարդկանցով փոխարինելով հարցերը փակվում են: Սակայն ավա՜ղ, նա այդ բանն անել չի կարողանում Մ. Նահանգների դատական համակարգի հետ: Իր բռնատիրական իշխանությունը նա չի կարողանում իրականացնել այնտեղ: Անկարայից ուղարկված փաստաթղթերի կույտերը համոզիչ չեն թվում Մ. Նահանգների դատական կառույցներին, որպեսզի նրանք արտաքսեն թուրք կղերական Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիան մեղադրում է հեղաշրջման փորձ կատարելու մեջ:

Իրավական մյուս խախտումները կուտակվում են: Օգոստոսին նախնական քննությամբ զբաղվող երդվյալների հանձնաժողովը 19 հոգու դեմ (ներառյալ Էրդողանի 15 թիկնապահները) մեղադրանք հարուցեց Վաշինգտոնում նախագահ Էրդողանի այցելության օրերին խաղաղ բնակչության դեմ գործադրված բռնարարքների համար: Էրդողանը զայրացած էր մեղադրանքներից եւ բավականին կծու խոսքեր ուղղեց Մ. Նահանգների դատավորների հասցեին:

Սեպտեմբերի վերջին նախատեսված Էրդողանի Նյու Յորք կատարելիք այցի նախօրեին, Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետականՙ Կալիֆոռնիայից) եւ բարձրաստիճան անդամ Էլիոտ Էնգելը (դեմոկրատՙ Նյու Յորքից) նախազգուշական նամակ են հղել պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին, որպեսզի նա թույլ չտա նոր բռնություններ Էրդողանի անձնակազմի կողմից Նյու Յորքում:

Միեւնույն ժամանակ Մ. Նահանգների քաղաքական եւ ռազմական շրջանակներում պահանջներ են առաջ քաշվում վերացնելու միջուկային զենքի ամերիկյան պաշարները թուրքական հողիցՙ որպես հակաքայլ Էրդողանի անհավասարակշռված պահվածքի:

Կարծես այս խնդիրները բավական չէին սեպ խրելու երկու երկրների միջեւ, այժմ էլ նոր իրավական զարգացումներն են առավել վատթարացրել հարաբերությունները: Թուրքիայի տնտեսության նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի ու թուրքական բանկի նախկին տնօրենի դեմ մեղադրանքներ են ներկայացված ԱՄՆ-ումՙ Իրանի դեմ վերջինիս սանկցիաները դավադրաբար խախտելու համար: Թուրքական կառավարության խոսնակ Բեկիր Բոզդաղը բողոքել է մեղադրանքի դեմ ասելով, որ «Չաղլայանը պարզապես պաշտպանել է Թուրքիայի շահերը որպես տնտեսության նախկին նախարար: Նա գործել է մեր երկրի եւ միջազգային օրենքի սահմաններում»:

Էրդողանն ինքը հակադրվեց այս պաշտոնական հայտարարությանը ասելով, որ Թուրքիան երբեք էլ համաձայն չի եղել Իրանի դեմ գործադրված սանկցիաներին: Տեղին է հարցնել, թե այդ ինչ տեսակի հարաբերություններ են գործում դաշնակիցների միջեւ, որ կողմերը կարող են ընտրել օրենքներից ո՛ր մեկը գործադրել, եւ ո՛ր մեկըՙ չկատարել:

Հեռախոսազրույցը նախապատրաստական փուլն էր այս ամսվա վերջին կայանալիք Թրամփ-Էրդողան հանդիպման, որի ընթացքում կողմերն ակնկալում են հարթել իրենց երկրների միջեւ գոյություն ունեցող թեժ տարակարծությունները: Այդ հանդիպումը կարող է նաեւ հնարավորություն ընձեռել Էրդողանին սովորեցնելու իր ամերիկացի գործընկերոջը, թե ինչպես պետք է վարել իրավական համակարգը: Էրդողանի ակնարկներն Ամերիկայի իրավական համակարգի մասին չափազանց զվարճալի են: Դրանք կարող են օգտագործվել մի լավ մուլտիպլիկացիոն գլուխգործոց նկարահանելու համար: «Դուք կարող եք մեծ պետություն լինել, բայց արդար պետություն լինելու համար անհրաժեշտ է, որ իրավական համակարգը գործի արդարորեն», ասել է նա:

Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո ամերիկացիները կպարզեն, թե որքան արդյունավետ են եղել Էրդողանի իրավական հարցերով հրահանգներն իր ամերիկացի գործընկերոջ համար:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. Ո՞Վ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՆԻ ՄՅՈՒՍԻ ԿԱՐԻՔԸ

Հաջորդ գրառումը

ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵԶԴԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵԶԴԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական