Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱՊՈՒՐԻՉ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ

25/08/2017
- 25 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հայոց պատմական արմատները Սուրբ քաղաքում

«Մինչ հայերից շատերը գիտեն, որ հայկական թաղամասը զբաղեցնում է Երուսաղեմի հին քաղաքի մեկ վեցերորդ մասը, ուրիշներ, նույնիսկ Երուսաղեմի բնակիչներից ոմանք, չգիտեն որոշ փաստեր, որոնք Սուրբ քաղաքում մեր պատմական ներկայության վառ ապացույցներն են», գրում է Ժիրայր Թութունջյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում եւ մատնանշում բազմաթիվ փաստեր, որոնցից առանձնացնում ենք հետեւյալները:

1) Սուրբ Հակոբի վանք: Իրականում Երուսաղեմի հարավ-արեւմտյան մասում, Սիոն լեռան բարձունքում գտնվող հայկական գլխավոր եկեղեցին կոչվում է Սրբոց Հակոբյանց վանք, որովհետեւ ըստ ավանդության այնտեղ թաղված են միեւնույն անունով երկու սուրբեր: Մեկըՙ սուրբ Հովհաննեսի եղբայր սուրբ Հակոբոսն է, որ ճանաչված է որպես «գլխադիր», մյուսըՙ Տեառնեղբայր սուրբ Հակոբոսն է, Հիսուս Քրիստոսի եղբայրը, ով եղել էր Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Առաջին Հակոբոսին գլխատել է տվել Հրեաստանի թագավոր Մեծն Հերովդես Ագրիպպիասը, ով հռոմեական զորքերի օգնությամբ գրավել էր Երուսաղեմը: Մինչ սուրբ Հակոբոսի գլուխն է թաղված այս վանքում, մարմնի մնացած մասերը հողին են հանձնվել հեռավոր Գալիցիայում (Իսպանիայի հյուսիս-արեւմտյան մասում): Թե ինչպե՞ս է այնտեղ հայտնվել, հայտնի չէ:

2) Անհայտ զինվորի հուշարձանը: Առաջին հայտնի հուշարձանը նվիրված Անհայտ զինվորի հիշատակին գտնվում է քաղաքի պարիսպների հյուսիս-արեւմտյան մասում, Մուսրարա թաղամասում:

6.30×3.90 մետր չափսերով խճանկարչական հուշակոթողը կառուցվել է հայերի կողմից եւ կրում է հետեւյալ մակագրությունը հայերեն լեզվով. «Ի հիշատակ եւ ի փրկություն բոլոր այն հայերի, որոնց անունները ՏԻՐՈՋՆ են հայտնի»: Ենթադրվում է, որ այն կառուցվել է Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր օրոքՙ 527-ից 565 ընկած ժամանակահատվածում:

3) Քաղաքի պարիսպը: Պարիսպի շինարարության պատասխանատուն Կեսարիայի մոտ գտնվող Ագիրնաս գյուղի բնակիչ հայազգի ինժեներ-ճարտարապետ Միմար Սինանն է (1489-1588), ով օսմանյան պալատի գլխավոր ճարտարապետն էր: Նա վերահսկել է ավելի քան 300 կառույցների (մզկիթներ, հիվանդանոցներ, դպրոցներ, բաղնիքներ, պալատներ, կամուրջներ, եւայլն) շինարարությունը: Պարիսպը (կառուցված 1530-ականներին) 4 կմ. երկարություն, 34 պահակադիտական աշտարակներ եւ 7 դարպասներ ունի:

Թուրքերը Սինանի հայ լինելը երկար ժամանակ ժխտելուց հետո, վերջերս ընդունում են, որ նա քրիստոնյա էր: Հայ լինելու ապացույցներից մեկն այն նամակն է, որ նա գրել է Սուլթանինՙ խնդրելով, որ իր ընտանիքին Կիպրոս չարտաքսի:

4) Ապահովության հրամանագիրը: Հայկական վանքի գլխավոր մուտքի վրա արաբերենով մի արձանագրություն կա, որ երաշխավորում է քաղաքի հայկական սրբավայրերի անվտանգությունը եւ ազատում հայերին շնչահարկից: Շատերը սխալմամբ կարծում են, որ գրությունը պատկանում է Մոհամմեդ մարգարեին: Ուրիշներ հավատացած են, որ դա պատկանում է Երուսաղեմը նվաճող Օմար իբն-Խաթթաբին:

Երրորդ խմբի մաս կազմողները պնդում են, որ արձանագրության հեղինակը Սալահեդդին Այուբին է կամ Օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզը:

Իրականում բուն երաշխավորողը եգիպտացի սուլթան էլ Զահեր Աբու Սաիդ Չակմաքն (1437 թ.) է: Որոշ գիտնականներ գտնում են, որ նա ծնունդով հայ է եւ ազգակիցը Ֆաթիմյան դինաստիայում հայտնի հայերի:

5) Մելիսենդե թագուհին եւ նրա մայրըՙ Մորֆիան

նայած Երուսաղեմի Մելիսենդե թագուհու (խաչակիրների ժամանակաշրջանի ճանաչված անձնավորություն) մայրը հայ էր եւ նա մեծապես ամրապնդեց հայերի ներկայությունը սուրբ քաղաքում, քչերը գիտեն, որ նա թաղված է Սուրբ Աստվածամայր տաճարում: Նրա մայրըՙ Մորֆիան, Երուսաղեմի երկրորդ հայ թագուհին թաղված է Ձիթենյաց լեռան ստորոտում գտնվող ստորերկրյա եկեղեցում: Մելիսենդե թագուհին ծնվել էր 1105-ին եւ հասակ առել Ուրֆայում (Եդեսիա): Երուսաղեմ էր եկել ընտանիքի հետ 10 տարեկանին, երբ հայրըՙ Ուրֆայի կառավարիչը դարձել էր Երուսաղեմի երկրորդ խաչակրաց թագավոր Բոլդուին Բ-ն:

Մելիսենդեն չորս քույրերից ավագն էր, բարձրահասակ, սեւ աչքերով մի գեղեցկուհի, որ նաեւ «շատ խելացի էր եւ բարեգութ»: Սիրում էր ձիավարությամբ զբաղվել: Ամուսնացել էր կոմս Ֆուլկի հետ եւ ամուսնու մահվանից հետո (որսորդության ժամանակ) դարձել է միանձնյա կառավարիչ:

Լինելով հմուտ դիվանագետՙ խուսափել է հակամարտության մեջ մտնել մահմեդականների հետ: Նվիրվել է արվեստներին եւ քաղաքաշինությանը: Սուրբ դամբարանը վերակառուցվել է նրա միջամտությամբ: Կառուցել է Բեթանի կուսանոցը, Սբ. Աննա եկեղեցին, երեք փակ շուկաներ եւ գրչատունՙ նկարազարդ ձեռագրեր պատրաստելու համար: Ընդլայնել է քաղաքի հայկական թաղամասը: Մահացել է 1161-ին կաթվածի հետեւանքով:

6) Երուսաղեմի խաչը :

Սուրբ քաղաքի լատինական (կաթոլիկական) պատրիարքությունը տարբերակիչ մի խաչ ունի, որը ճանաչված է որպես «Երուսաղեմի խաչ»: Բաղկացած է մի մեծադիր եւ չորս փոքր խաչերից: Կաթոլիկների կողմից որպես «լոգո» օգտագործվող այս խաչը իրականում հայկական է:

Խաչակրաց արաշավանքներից շատ առաջ հայերը նմանատիպ խաչեր քանդակել էին ժայռերի վրա, եկեղեցիների եւ վանքերի պատերի վրա: Չորս փոքր խաչերը խորհրդանշում են նոր կտակարանի չորս ավետարանիչներին: Սելջուկների նվաճումների ժամանակ զգալի թվով հայեր Կիլիկիա փոխադրվեցին եւ որոշ ազնվականներ այդ խաչերի արտատպությունները օգտագործեցին որպես դրոշներ: Խաչակիրները Կիլիկիայով անցնելիս տեսան դա եւ իրենց հետ դեպի Սուրբ քաղաք տարան եւ Երուսաղեմի նվաճումից հետո հռչակեցին իրենց պաշտոնական դրոշը: Այդ ժամանակ էլ լատինական պատրիարքությունը սեփականացրեց խաչը: Խաչի հայկական լինելու մեկ այլ ապացույց են Սրբոց Հակոբյանց վանքի ճակատին տեղադրված խաչքարերը, որոնք դարձյալ չորս փոքր խաչեր ունեն իրենց հիմնական խաչի շուրջը: Խաչքարերից մեկի վրա մ.թ.ա. 965 է գրված, այսինքն ավելի քան 130 տարի նախքան խաչակիրների Երուսաղեմ հասնելը:

Խմբ. կողմից.- Անշուշտ Երուսաղեմի Հայոց վանքը բազում եւ բազում առանձնահատուկ ու պատմական շինություններ, սրբատեղիներ, մատուռներ, գանձեր, ձեռագրեր եւ արխիվային նյութեր ունի, որոնց մասին արժե որ մեր ընթերցողները իմանան, հատկապես նրանքՙ ովքեր բախտ չեն ունեցել այցելել այնտեղ, սակայն հազիվ թե այցելածներին ծանոթ լինի այն եղբայրական դամբարան-հուշակոթողը, որի տակ ամփոփված են 1918 թ.ին Արարայի հաղթական ճակատամարտում զոհված մեր 21 հերոսների աճյունները, որոնք ընկան ռազմագիտական այդ կարեւորագույն բարձունքը (Պաղեստին) թուրքական ուժերից ազատագրելիս: Դաշնակից բանակի կազմում «Հայկական լեգեոնի» մարտիկները, թվով 1400 հոգի, թուրքերից գրավելով այդ անառիկ համարված լեռըՙ փաստորեն վերջ տվին այդ տարածքներում օսմանյան տիրապետությանը:

Նկար 1. Փողոցի անունը` Հայոց ուղղափառ պատրիարքություն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՉՇՈՇԱՓԵԼ ՀՐԵԱԿԱՆ ԹԵՄԱՆ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՆՈՐ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՆՈՐ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

ՄԱՀԱԶԴ Խորը վշտով հայտնում ենք՝ օրեր առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով այսօր մահկանացուն է կնքել պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի...

ԿարդալDetails

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական