Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐԸՙ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄՇՈՒՇՈՒՄ

25/08/2017
- 25 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեւանի ավագանու Ելք դաշինքը հայտնաբերել է, որ եթե մայրաքաղաքի, օրինակ Սարգիս Կասյանի անունը կրող փողոցն անվանափոխվի եւ ստանա մի շատ հայտնի հայ ու ամենակարեւորը հայասեր գործչի անուն, ապա մենք այլեւս չենք կրի Խորհրդային Միության հետքը: Հետեւաբար, քանի դեռ այդ փողոցը կոչվում է հայ բոլշեւկի անունով, մենք կրելու ենք այդ հետքը, ու քանի որ հենց այդ փողոցում է բացվում գյուղատնտեսական մթերքի տոնավաճառը, ուրեմն այդՙ ստրկատիրության հետքը մթերքի միջոցով ներթափանցելու է մեր օրգանիզմ ու մենք այն կրելու ենք արդեն մերՙ բառիս բուն իմաստով ներսում: Այս համատեքստում Ելքն առաջարկում է Երեւանի այն փողոցները, որոնք կրում են բոլշեւիկ գործիչների անուններ, արագորեն անվանափոխել:

Անկեղծ ասած, Երեւանի ավագանու վերջին ընտրություններին ես կարծում էի, որ Ելքը, մտնելով քաղաքապետարան, ցույց է տալու այն ճանապարհը, որով գնալիս երեւանցիները մի քիչ գոնե ավելի լավ են ապրելու, եւ հիմա, մի տեսակ չեմ հասկանում, թե որքանով է երեւանցիների բարեկեցությանը նպաստելու օրինակ Սոսե Մայրիկ վերանվանված Կասյան փողոցը, ի՞նչ է, փողոցի անունը փոխելուց հետո փողոցի շենքերի բնակիչներն ավելի լա՞վ են ապրելու… Ու առհասարակ, մեզ պետք են լավ անուններով կեղտոտ փողոցնե՞ր, թե՞ թեկուզ վատ անուններով, բայց մաքուր փողոցներ եւ լավ… ապրուստ:

Բայց թողնենք այս մանր հարցերը քաղաքապետարանը լուծի, մենք ավելի մեծ խոսակցության նյութ ունենք, եթե երկու բառովՙ այն կոչվում է ԽՍՀՄ հետք: Այն, ինչպես հասկացանք, ուզում են ջնջել, իսպառ, քոքը կտրելով, բայց ինչո՞ւ ու ամենակարեւորըՙ ինչպե՞ս: Օրինակ այն մարդկանց, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ում, իսկ նման մարդիկ բոլորիս ընտանիքներում էլ կան, ովքեր մեծացել, սովորել, կրթվել, աշխատել են այդ երկրում, ԽՍՀՄ արժեքների կրողն են, քանի որ այլ արժեքները նրանց անհասանելի են եղել. ի՞նչ ենք անելու: Նրանք հո փողոց չե՞ն, որ անունները փոխենք ու թոթափելով ԽՍՀՄ հետքըՙ միանգամից սկսենք ապրել ազատ, անկախ Հայաստանում, սպանելո՞ւ ենք, թե՞ համբերելու ենք, որ իրենք մահանան, մաքրելով անկախ Հայաստանը անցյալի ստրկության ծանրածանր հետքերից: ԽՍՀՄ-ը մեր պատմությունը չէ՞, թեկուզ անիծյալ, բայց անխուսափելի, թե՞ մենք դաշնակցական Հայաստանի անկումից հետո ազգովին քնել ենք ու զարթնել այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ում արդեն ջինս էին հագնում ու Coca-Cola խմում: Եթե այո, ուրեմն աշխարհահռչակ աստղագետ ու աշխարհի շախմատի չեմպիոն, օրինակ, չունենք, ի դեպ, Վիկտոր Համբարձումյանն ու Տիգրան Պետրոսյանը ոչի՞նչ որ ԽՍՀՄ հետքն են մեր անբասիր անկախության վրա: Ոչ ոք չի հերքում, որ ԽՍՀՄ-ը մեծ հաշվով վատ է անդրադարձել մեր ազգային իղձերին ու նպատակներին հասնելու վրա, եթե, իհարկե, մենք ազգային իղձեր ու նպատակներ ունեցել ենք, կամ ունենք, բայց այդ անծայրածիր երկրում բոլո՞րն էին սրիկա ու հայատյաց: Հասկանալի է անշուշտ, որ ժամանակներն իրենց հերոսներին են բերում, բայց փոփոխվող հերոսները չե՞ն ապացուցում, որ ազգը անհերոս է մնում, ու մի արձան ունի, կամ շենք, որը չի տապալի:

Լավ, եթե Տարոն Մարգարյանը մեղավոր է, որ հին Երեւանն է քանդումՙ մեզ զրկելով քաղաքի պատմական շնչից, բա ԽՍՀՄ հետքը վերացնել ցանկացողներն ի՞նչ են քանդում, չէ՞ որ քանդում են: Օրինակ, երբ հեգնում են այն մարդկանց, ովքեր նշում են, թե այսօրվա Հայաստանը չէր լինի, եթե Խորհրդային Հայաստանը չլիներ, քանդում են: Այո, Հայաստանի առաջին անկախ հանրապետությունը քանդվեց, այդ թվում հայ բոլշեւիկների ձեռամբ, բայց դա պետք է չէ՞ ապացուցի, այդ թվում առաջին հանրապետության երդվյալ սիրահարներին, որ քանդել չի կարելի: Ի դեպ, սիրահարությունը մի վատ կողմ ունի, այն կուրացնում է, ոչինչ չես տեսնում, բացի նրանից, ում սիրահարված ես, այնպես որ, եթե սիրահարվել, ապա ժողովրդին, որը եղել է խորհրդային ժողովուրդներից մեկը ու չի կորել, իսկ եթե հենց այդ ժամանակ չխորհրդայնանար չէ՞ր կորի…

Ու դեռ երկա՞ր ենք ապրելու բոլշեւիկ-դաշնակցական այս մեծ եւ ընդհանրական երկբեւեռության պայմաններում, երբ առաջինները Լենինի արձանն են դնում երկրի հենց սրտում, իսկ երկրորդները դրա տեղում առաջարկում են Արամ Մանուկյանին: Լավ, պարզ չէ՞, որ Լենին քանդելը արտոնելու է Մանուկյան քանդելը, թե՞ Մանուկյանն անհերքելի հերոս է հիմա, իսկ անհերքելի չէ՞ր Լենինը, երբ նրան կանգնեցնում էին: Հայ ժողովրդի համար ոչինչ չի՞ արել, բայց ԽՍՀՄ հայ գործիչները հայ ժողովրդի համար ոչինչ չե՞ն արել, իրո՞ք, առաջին հանրապետության արեւո՞վ եք երդվում…

Իսկ այդ հանրապետությունը մեր պատմությունն է, այնպես ինչպես ԽՍՀՄ-ը, նույնքան, ոչ ավել, ոչ պակաս, երկուսի դեպքում էլ նույնքան անկախ ենք եղել, ավելի անկախՙ հիմա էլ չենք: Իսկ պատմության հետքերը չեն ջնջում, որպեսզի սովորեն, այդ թվումՙ սրիկաներից, կամ ջնջում են, բայց բոլորըՙ ոչինչ չսովորելով, թողնելով սրիկայությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ ԱՐՇԱՎԸ ԿՈՎԿԱՍ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ, ԹՐԱՄՓԸ ԵՎ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՃԶՄՎՈՂ ԼԻՄՈՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ, ԹՐԱՄՓԸ ԵՎ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՃԶՄՎՈՂ ԼԻՄՈՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական