Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ

25/08/2017
- 25 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հասկանալի եւ ինչ-որ տեղ անհասկանալի «ամոթխածություն» է տիրում մեր մեջ Իսրայել պետության հետ հարաբերվելու թեմայի մասին խոսելիս: Եվ սաՙ հակառակ այն իրողության, որ այդ երկրի բացասական թե դրական կողմերի մասին, նրա գիտական, ռազմական նվաճումները, նրա ազգային եւ ազգայնամոլական մոտեցումները ամենաշատը շրջանառվող թեմաներից են հասարակական-ընկերային մեր խոսակցություններում: Այդ «ամոթխածության» գլխավոր պատճառը Ցեղասպանությունը չճանաչելու պաշտոնական Թել-Ավիվի կամակոր հաշվենկատությունն է, որը անբացատրելի է մեզնից շատերի համար: Մյուս պատճառը Իսրայելի հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող, գոնե ժողովրդային մակարդակով, արաբական պետություններում բնակվող հարյուր հազարավոր մեր ազգակիցների առկայությունն է: Իսկ երրորդըՙ մեր երկրի կրկնակ շրջափակման պայմաններում հատկապես «կյանքի ճանապարհ» դարձած մեր հարեւան ու բարեկամ Իրանիՙ հրեական պետության հետ հակոտնյա, ես կասեիՙ գոյութենական պայքարի մեջ գտնվելու պարագան:

Սակայն վերջերս «ամոթխածության» այդ շղարշը պատռվեց, երբ հիմք ընդունելով ադրբեջանական բանակին վաճառված իսրայելական դրոնների եւ այլ զինատեսակների հայկական կողմի դեմ հրեա մասնագետների մասնակցությամբ կիրառման մասին իսրայելական մամուլի տեղեկատվական արտահոսքը, որին անդրադարձել էի նաեւ ես մեր թերթի նախորդ համարում: Այսուհանդերձ, հայկական լրատվամիջոցների անդրադարձը իսկապես սահմանափակ մնաց, իսկ ոմանց համար հարմար առիթ ինքնարդարացմանՙ «Բա ի՞նչ էիք կարծում. մեր դեմ կռվողները ադրբեջանցիք չէին միայն, այլեւ իսրայելացիները»:

Ինչեւէ: Նույն համարում խոստացել էի ավելի լայն անդրադարձ կատարել ընդհանրապես Հայաստան-Իսրայել միջպետական հարաբերությունների մասին, հատկապես նկատի ունենալով իսրայելացի որոշ պաշտոնյաներիՙ մեզ դարպասելու բնույթ կրող որոշ հայտարարությունները: Սակայն, նկատի ունենալով իմ ավագ գործընկերոջՙ մեր լավագույն վերլուծաբան Երվանդ Ազատյանի խիստ շահեկան հոդվածը նույնի մասին, որը անգլերենից թարգմանաբար ներկայացնում ենք ներկա համարի 4-րդ էջում, կուզենայի սահմանափակվել այդ հարաբերությունների միայն մեկՙ դիվանագիտական կողմին, ավելի շուտՙ դեսպանական կամ դեսպանատնային կողմին անդրադառնալով:

Հայտնի է, որ Հայաստանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են 1992 թ.ին: Սակայն մինչեւ օրս երկու երկրները դեսպանատներ չունեն միմյանց երկրներում: Հայաստանում Իսրայելի դեսպանի նստավայրը Թբիլիսիում է, իսկ Հայաստանինըՙ նախապես Փարիզում, իսկ վերջին տարիներինՙ Կահիրեում:

Արդ, նկատի ունենալով տարածաշրջանային նոր եւ նորագույն զարգացումները, ինչպես նաեւՙ մեկ կողմից Կովկասում Իսրայելի աճող հետաքրքրությունները, իսկ մյուս կողմիցՙ մեր պետական եւ ազգային շահագրգռությունները իսրայելական գործոնի նկատմամբ, ժամանակը չի՞ հասունացել պաշտոնական մեր ներկայացուցչությունը ստեղծելու Թել-Ավիվում (անշուշտ ոչ Երուսաղեմում- նախագահ Դոնալդ Թրամփն անգամ, հակառակ նախընտրական իր խոստմանը, Մ. Նահանգների դեսպանությունը չի տեղափոխել Սուրբ քաղաք, դեռեւս):

Այդպիսի նախաձեռնության պատճառաբանության բոլոր հիմքերը մենք ունենք: Առաջին հերթինՙ տարածաշրջանի հարցերում այդ երկրի ներգրավվելու ցանկությունը, մեզ համար դրա դրական թե բացասական արդյունքները մոտիկից հետազոտելու եւ ի հարկին դրանց վրա ներազդելու խնդիրը: Երկրորդՙ Բաքվի հետ Թել-Ավիվի հետզհետե հսկայական ծավալ ստացող համագործակցության հակակշռման անհրաժեշտությունը: Երրորդՙ բուն Իսրայելում եւ նրա գրաված տարածքներում, ի մասնավորի Հայոց պատրիարքության անգնահատելի կալվածքների ու տիրույթների դիվանագիտական եւ հարակից ճանապարհներով տիրություն անելու անհրաժեշտությունը:

Սրանցով չի ավարտվում մեր շահագրգռությունների շրջանակը: Դեռեւս կան մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես այդ երկրի հասարակական կարծիքի վրա տեղի ազատ մամուլի միջոցով ներազդելու խնդիրը, որը տեղում լուրջ եւ ամենօրյա աշխատանքով միայն կարելի է հաղթահարել, եւ ենթակա չէ հեռակառավարման:

Անշուշտ շատ կլինեն դժգոհությունները նման նախաձեռնությունից, սակայն արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է մեզ կրակը միշտ մեր կողքին պահել, կամ մենք` կրակի մոտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ 2017 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆՆ ՈՒՐԱԽ Է, ՍԱՐԳՍՅԱՆԸՙ ՇՆՈՐՀԱԿԱԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆՆ ՈՒՐԱԽ Է, ՍԱՐԳՍՅԱՆԸՙ ՇՆՈՐՀԱԿԱԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական