Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՍԻՆ

18/08/2017
- 18 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ,պգթ Էներգետիկ աշխարհաքաղաքականության ու միջազգային անվտանգության մասնագետ

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարած այցից հետո, որտեղ նա մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, նորից վերսկսվել են խոսակցությունները իրանական գազի եւ Հայաստանով դրա տարանցման հնարավորությունների մասին: Այս թեման առաջին անգամը չէ, որ դառնում է քննարկման առարկա, այսպես կոչված, հայ փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակների համար, որոնք սկսում են առաջ քաշել տարբեր վարկածներ, որպես կանոն մեկը մյուսից ավելի ֆանտաստիկ ու զարմանահրաշ, որոնք, սակայն, հեռու են իրականությունից եւ չեն արտացոլում այն իրողությունները, որում մենք ապրում ենք: Նման իրավիճակը պայմանավորված է նաեւ մեր այսպես կոչված փորձագիտական կոչվող հանրության մտավոր խեղճությունից ու ակադեմիական մակարդակով աշխատելու անընդունակությունից, սակայն այս թեմային կանդրադառնանք մեկ այլ անգամ, իսկ հիմնական հարցը, որ մեզ հետաքրքրում է ներկա պահինՙ իրանական գազն է ու դրա տարանցման հնարավորությունը Հայաստանի տարածքով:

Ըստ ապացուցված գազի պաշարների, Իրանի Իսլամական Հանրապետությունը թիվ մեկ պետությունն է աշխարհում, այս հարցում առաջ անցնելով նաեւ Ռուսաստանից, թեեւ հանուն ճշմարտության պետք է նշել, որ ապացուցված գազի կամ նավթի պաշար հասկացությունը որոշակի հաշվարկման մեխանիզմ է իր մեջ պարունակում, ինչի արդյուքնում մեկ տարի կարող է Իրանը առաջին հորիզոնականում լինել, մեկ ուրիշ տարի Ռուսաստանը, ինչը պայմանավորված է այդ հումքիՙ գազի գնից եւ այլ ազդակներից: Ինչեւէ, այս պահին, ըստ միջազգային մի շարք հեղինակավոր էներգետիկ կառույցների զեկույցների, Իրանն է զբաղեցնում աշխարհում առաջին հորիզոնականը մոտ 18% պաշարներով: Երկրորդը այս ցուցակում Ռուսաստանն էՙ 17.3%, երրորդ հորիզոնականում է Քաթարըՙ 13%-ով, իսկ 4-րդ տեղում է Թուրքմենստանըՙ 9.4%: Ավելացնենք, որ գազի խոշոր պաշարներ ունեցող պետությունների ցանկում Ադրբեջանը 0.6 %-ով զբաղեցնում է վերջին տեղերից մեկը:

Չնայած հսկայական այդ պաշարների, Իրանը գազի արդյունահանման իր ցուցանիշով (մոտ 202մլրդ/խմ) էականորեն զիջում է ԱՄՆ-ին (4.7%) եւ Ռուսաստանին: Վերջին երկուսը արդյունահանում են տարեկան 749 եւ 579 մլրդ/խմ գազ: Ներքին սպառման ցուցանիշները սակայն ցույց են տալիս, որ Իրանը իր իսկ արդյունահանած գազի 98% ինքն էլ սպառում է, ինչը նշանակում է, որ վերջինս լուրջ խնդիրների է բախվում գազի համապատասխան ծավալներ ապահովելու եւ այն արտահանելու համար: Այս հարցի` այսինքն գազի արտահանման պարտավորություններ իրականացման համար, Իրանը գազ է ներմուծում Թուրքմենստանից: Այսօր Թուրքմենստանը Իրանին է կապում երկու գազամուղ, ընդհանուր մոտ 14 մլրդ/խմ հզորությամբ, ու այս գիծը ապահովում է նաեւ Իրանից Թուրքիա գազի արտահանման հզորությունները:

Նկատենք, որ իրանական գազի հիմնական պաշարները կենտրոնացված են Պարսից ծոցում, որտեղ կան ե՛ւ գազի հանքեր, ե՛ւ նավթի, որոնցից եւս արդյունահանվում է, այսպես կոչված, ուղեկցող գազ: Սա այն գազն է, որը կա յուրաքանչյուր նավթահանքում խտացված վիճակով եւ այն վերածվում է գազիՙ երբ հանքում ճնշումը թուլանում է: Հենց այս ուղեկցող գազն էլ շատ հաճախ վառվում է Պարսից ծոցում, եւ այդ պատկերին կարելի ականատես լինել, երբ երբեւէ հայտնվեք այնտեղ: Ինչեւէ, հայ հանրությանը հետաքրքրող հիմնական հարցը, թե արդյոք երբեւէ կհոսի՞ իրանական գազը Հայաստանով դեպի Եվրոպա, միանշանակ պատասխան չունի, քանի որ իրականությունը այլ է, քան մենք պատկերացնում ենք ու այն ընկած է մի շարք հարթություններում:

Պետք է հասկանալ, որ լրջագույն այս հարցի քննարկման համար նախ եւ առաջ հարկավոր է, որ արդյունահանող եւ սպառող կողմերը, տվյալ դեպքումՙ Իրանը եւ Եվրոմիությունը, ցանկություն հայտնեն այդ գազի շուրջ նախնական բանակցություններ սկսելու շուրջ ու կնքեն գոնե մտադրությունների մասին ինչ-որ համաձայնագիր: Սա մի գործընթաց է, որ երբեւէ չի կատարվել նույնիսկ հայտարարությունների մակարդակով, եւ արդեն նմանատիպ նախնական համաձայնագրի բացակայությունը անիմաստ է դարձնում նաեւ այդ քննարկումները:

Ճիշտ է, Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել դեպի Եվրոպա գազի տարացման հարցըՙ թուրքական, սիրիական եւ կովկասյան ուղղություններով, սակայն այդ հայտարարությունները կատարվել էին մինչեւ սիրիական ճգնաժամը: Հասկանալի է, որ ամենակարճ ուղին անցնում է Թուրքիայուվ, սակայն այս երկու երկրների հարաբերությունների պատմությունը, այդ թվում նաեւ գազի տարացման հարցում, ցույց է տվել, որ նման հարցերում նրանք ի վիճակի չեն գալու ընդհանուր համաձայնության, առավել եւս, որ Իրանը իր ծրագրերը, գազի արդյունահնման առումով, կառուցում է հաշվի առնելով մի քանի ուղղություններ, այդ թվում կովկասյանը, այսինքն հայկական ուղին: Ինչու հայկական, որովհետեւ ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանով եւ արդեն կա գործող 2.3 մլրդ/խմ տրամագծով գազամուղ, ինչը հեշտացնում եւ էժանացնում է նոր գազամուղի կառուցումը:

Սակայն Եվրոմիության ղեկավարության կողմիցՙ Իրանի հետ գազի ներմուծման շուրջ բանակցություններ սկսելու մասին հայտարարություն երբեք չի կատարվել, ինչի պատճառը Իրանի նկատմամբ սահմանված քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներն են եղել: Կա նաեւ խնդրի տնտեսականՙ կոմերցիոն կողմը եւս, որը մասնագիտական շրջանակների բնորոշմամբ շատ ռիսկային է եւ տնտեսապես ոչ արդարացված: Սա թերեւս հարցի կարեւորագույն կողմն է, քանի որ նմանատիպ ծրագրերՙ գազամուղերի կառուցումը կատարվում է տնտեսական օգուտ ստանալու համար, իսկ դրա բացակայության պայմաններում այդ ծրագրերը դադարում են գործել: Նկատենք, որ գազը ի տարբերություն նավթի, բիրժային ապրանք չէ, եւ դրա գինը տարածաշրջանից տարածաշրջան էականորեն տարբերվում է, հետեւաբար ամեն անգամ պետք է հաշվի առնել այն իրողությունը, որի պայմաններում ստիպված ես աշխատել:

Եվրոպայի գազի շուկան, որի ծավալը մոտ 500 մլրդ/խմ է, գերհագեցած շուկաներից մեկն է, այնտեղ գազի հիմնական ներմուծողներն են Նորվեգիան, Ռուսաստանը: Բացի դրանցից, գազի արդյունահանմամբ զբաղվում են Եվրոպական մի շարք պետություններ, առաջին հերթին Հոլանդիան, մասամբ նաեւ Բրիտանիան, Ռումինիան եւայլն: Եվրոպա նաեւ ներմուծվում է այսպես կոչված հեղուկացված գազ Քաթարից եւ մի շարք այլ պետություններից, այս շուկայում իր հեղուկացված գազով փորձում է հաստատվել նաեւ ԱՄՆ-ը: Գազի նման գերհագեցածությունը այս շուկայում հանգեցրեց նրան, որ դրա սակագները վերջին 3 տարում կրկնակի նվազեցին 450-ից մինչեւ 250 դոլար հազար խորանարդ մետրի համար:

Գազի գնի նման անկումը էլ ավելի անհրապույր է դարձնում այդ շուկան նոր ներմուծողների համար, հետեւաբար սպասել, կամ քննարկել, որ ինչ-որ մեկը կկառուցի հսկայական գազամուղ, որը Իրանի հարավը կկապի Եվրոպայի հետ ու դրանով կտարանցվի գազ, որը երբեւէ կարող է օգուտ բերել, գոնե տեսանելի ապագայում, քիչ հավանական ու անիմաստ գործընթաց է:

Այսպիսով Իրանը ներկա պահին չունի արդյունահանվող համապատասխան քանակության գազ, իսկ Եվրոմիությունն էլ քաղաքական ցանկությունՙ դրա ներմուծումը կազմակերպելու համար: Բացի այդ, հարցի կոմերցիոն կողմն էլ շատ կասկածելի է, հետեւաբար սպասել, որ ծրագիրը կարող է եկամտաբեր լինելՙ նույնպես քիչ հավանական է:

(Շարունակելի)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԻ ՍՏԱԼԻՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ

Հաջորդ գրառումը

«ՍԱՐՍԱՓԻՑ ԴԵՊԻ ՀՈՒՅՍ» ԳԻՐՔԸՙ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ՍԱՐՍԱՓԻՑ ԴԵՊԻ ՀՈՒՅՍ» ԳԻՐՔԸՙ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Նախիջևանում անցկացվել են համատեղ հրամանատարական զորավարժություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ. տեղեկատվություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ...

ԿարդալDetails

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական