Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՆԱ ՏԱՆԸ

21/07/2017
- 21 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սփյուռքի նախարարարությունն իրականացրել է «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը: Հաշվի առնելով հայերիՙ «Արի տուն» շարժման, ինչպես նաեւ Սփյուռքի նախարարության հավերժությունը, կարելի է ենթադրել, որ հաջորդելու է 6-րդ փուլը, 7-րդը, 8-րդը, …Մի խոսքով: Տիկին նախարարը հպարտությամբ նշել է, որ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը անցած «Արի տուն»-երից տարբերվում է նախ աշխարհագրությամբ, քանի որ աշխարհի 17 երկրից են տուն եկել, ապա եւ մասնակիցների թվով, որովհետեւ աշխարհի 17 երկրից 400 երեխա է տուն եկել: Ինչպես գիտենք, նրանց հյուրընկալում են հայաստանյան ընտանիքները, սակայն անձամբ Հրանուշ Հակոբյանը արիտունցիներից որեւէ մեկին չի հյուրընկալել, բայց սաՙ իմիջիայլոց:

Կարեւորն այն է, որ սփյուռքի մեր երեխաները հայրենիքում երկու բան են անում. ծանոթանում են Հայաստանի տեսարժան վայրերին, եւ երկրորդըՙ սովորում են հայերեն: Կա, նաեւ երրորդը, այնՙ որ նրանց մի մասը հենց հայրենիքում որոշում է կայացնումՙ մեծանալ ու վերջնականապես վերադառնալ հայրենիք, բայց ցավոք սրտի, որքան շատ են մեծանում սփյուռքի մեր երեխաները, այնքան մեծանում է Սփյուռքն ինքը, այնպես որ…Անկեղծորեն նշեմ, որ երեխաները Հայաստանում իրենց բավականին լավ են զգում, դրա համար նրանք ունեն բոլոր հիմքերը: Անվճար շրջում են Հայաստանով մեկ, ծանոթանում են նոր մարդկանց հետ, ձեռք են բերում ընկերներ, ինչպես նաեւ նրանց հեռախոսահամարներն ու համացանցային տվյալները, որ վերադառնան իրենց տուն, որն ի դեպ Հայաստանում չէ, եւ համացանցով շփվեն միմյանց հետ, չմոռանալով առնել հայրենիքի կարոտը, ինչը «Արի տուն» ծրագրի հիմքն է:

Բայց կարծում եմ, որ այս ծրագրի մեջ մի շատ կարեւոր բան մոռացված է, նույնիսկՙ անտեսված: Խոսքը Հայաստանի երեխաների մասին է: Այո, նրանց հնարավորություն է ընձեռվում շփվել սփյուռքի իրենց տարեկիցների հետ, վերջիններիս հետ կապեր հաստատել, իրենց բակերում հպարտորեն նշել, թե Ամերիկայում ընկեր ունեն, որը երեկ չէ առաջին օրը Դիսնեյ լենդ էր գնացել, իսկ մեկ շաբաթ առաջՙ Լաս Վեգաս, ծնողների հետ, անշուշտ: Բայց ընդհանուր առմամբ հայաստանցի երեխաներն այս պատմության մեջ անտեսված են: Բանն այն է, որ ի տարբերություն սփյուռքի երեխաների, որոնք, օրինակ Գեղարդի վանքի մոտ որոշում են, որ մեծանալու են ու անպայման վերադառնալու են Հայաստան, Հայաստանի երեխաները նույն վայրում չեն փոխում իրենց որոշումըՙ մեծանալ ու գնալ Ամերիկա, օրինակ: Հետեւաբար եթե «Արի տունը» մեր սփյուռքի երեխաներին ծանոթացնում է հայրենիքի հետ, ապա չի փոխում հայրենիքում ապրող երեխաներիՙ տունը լքելու ցանկությունը, մանավանդ երբ տեսնում են, թե որքան ուրախ են ու լավ կյանքով են ապրում սփյուռքի իրենց հասակակիցները:

Եւ ուրեմն առաջարկում եմ Սփյուռքի նախարարությանը իրականացնել մեկ այլ ծրագիրՙ «Մնա տանը»: Այդ ծրագրով Հայաստանում ապրող երեխաները անվճար կծանոթանան Հայաստանի տեսարժան վայրերինՙ ողջ ամառային արձակուրդների ընթացքում: Նրանց ցույց կտրվի Հայաստանի ամբողջ գրավչությունը, հասկանալի էՙ այնպես, որ հետաքրքրական լինի երեխայի համար: Ու կկատարվի մի զարմանահրաշ բան. Հայաստանում ապրող բոլոր երեխաները անհամբեր կսպասեն ամռանը, որպեսզի վայելեն հայրենիքը, որը հիասքանչ է, իսկ դասերի ժամանակ ավելի լավ կսովորեն հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը, քանի որ Հայաստանում ապրելը նրանց համար կլինի հետաքրքրական եւ հեռանկարային:

Այնպես որ, 5 փուլում «Արի տուն» անելու փոխարեն կարելի է մեկ փուլով անել «Մնա տանը»: Որպեսզի երբ Սփյուռքի մեր երեխաները մեծանան ու վերադառնան, տանը մարդ լինի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՐԴԻՆԵՐ ՎԵՐԱՑՆՈՂ ԱԼԻԵՎԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԵՎ ԿՏՐՎԵՑ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԵՎ ԿՏՐՎԵՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի...

ԿարդալDetails

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական