Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

5 ՏԱՐԻ ՀԵՏՈ 3 ՄԼՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՙ ՀՆԱՐԱՎՈՐ, ԹԵ՞ ԱՆԻՐԱԿԱՆ

14/07/2017
- 14 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մինչեւ 2022-ը կառավարությունը նպատակադրվել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 մլն մարդու: Իրատեսակա՞ն է դա, պատրա՞ստ ենք դրան, ի՞նչը կարող է խանգարել այդ նպատակի իրագործմանը, այս եւ նմանատիպ այլ հարցեր են անմիջապես առաջանում:

Նախ տեղեկացնենք, թե ո՞ւմ կարող ենք համարել զբոսաշրջիկ, քանզի այս հարցի շուրջ միշտ տարակարծություններ են լինում: Համաձայն ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, զբոսաշրջիկ է համարվում որեւէ անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Ընդ որում, այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում համ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում եւ այլն: Այժմՙ թե ինչպիսի՞ն են եղել Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների վերջին տարվաՙ 2016-ի վիճակագրական տվյալները:

ԶՀԿ մեթոդաբանությամբ հաշվարկված, այսինքն միջազգայնորեն ընդունված չափանիշներով, զբոսաշրջիկ համարվող 1 մլն 259 հզ 657 մարդ է ժամանել Հայաստան 2016-ին, ինչը 5,7 տոկոսով ավելի է 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի առումով առաջին տեղում Ռուսաստանն է: Այս երկրից անցյալ տարի Հայաստան է եկել զբոսաշրջիկների ընդհանուր թվի 21,7 տոկոսը: Երկրորդ տեղում Իրանից եկած զբոսաշրջիկներն ենՙ ընդհանուրի 17 տոկոսը, երրորդըՙ ԱՄՆ-ն է, 9,6 տոկոսը:

Հետազոտությունների եւ փորձագիտական եզրակացությունների համաձայն, Հայաստան ժամանողների մոտ 60 տոկոսը ազգությամբ հայեր են: Նրանց թվում ե՛ւ, այսպես ասած, ավանդական Սփյուռքի մեր հայրենակիցներն են, ե՛ւ 90-ականներին Հայաստանից արտագաղթածները, ե՛ւ վերջին շրջանում մեկնածները, եւ աշխատանքային միգրանտները, որոնք դարձել են այլ երկրների քաղաքացիներ: Այսինքն, դեռեւս ցածր է Հայաստան այցելող օտարազգի զբոսաշրջիկների թե՛ բացարձակ թիվը, թե՛ հարաբերակցությունը ընդհանուր այցելությունների համեմատ: Դրա մասին կարելի է եզրակացության հանգել, ծանոթանալով նրանց հանգրվանների մասին տեղեկատվությանը:

Դարձյալ ըստ վիճակագրական ծառայության տվյալների, վերոնշյալ 1 մլն 259 հզ 657 զբոսաշրջիկներից հյուրանոցներում եւ հյուրանոցային հանգրվաններում տեղավորվել են միայն 174 հազարը կամ մոտ 15 տոկոսը, իսկ 1 մլն 84 հազարից ավելի մարդ հանգրվանել է հենց բարեկամների, հարազատների տներում կամ վարձով բնակարաններում: Ճիշտ է, վարձով բնակարաններում հանգրվանողների մեջ նույնպես մեծ թիվ են կազմում օտարազգիները, բայց միանշանակ է, որ ԶՀԿ մեթոդաբանությամբ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը մեր նախկին քաղաքացիներն են: Ակնհայտ է, որ 5 տարի հետո 3 մլն զբոսաշրջիկ ցուցանիշին հասնելու համար չի կարելի եւ ճիշտ էլ չի հույս դնել նախկին ՀՀ քաղաքացիների վրա: Այս մարդիկ մշտապես գնում եւ գալիս են եւ նրանց թիվը մեծ տատանումներ չի տալիս: Հետեւաբար, ջանքերը պետք է ուղղվեն Հայաստանը աշխարհին ներկայացնելուն եւ այլազգի զբոսաշրջիկների հոսք ապահովելուն, որի ուղղությամբ նորաստեղծ զբոսաշրջության պետական կոմիտեն եւ ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող տուր-օպերատորները շատ անելիքներ ունեն: Սակայն, մինչ այդ, նախ պետք է ունենանք գլխավորՙ հյուրերին ընդունելու համապատասխան հնարավորությունները: Սա պարտադիր պայմանն է:

Այս պահի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում 551 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ կան, որոնցից 302-ը Երեւանում: Համարների ընդհանուր քանակը դրանցում մոտ 9 հազար է: Սրանց մեջ չեն մտնում գյուղական տները, վարձով տրվող տները եւ հանգրվանները, որոնք նույնպես մեծաթիվ զբոսաշրջիկներ կարող են ընդունել: Մի խոսքով, նախկին էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությանՙ դեռեւս 3-4 տարի առաջ կատարած հաշվակներով, Հայաստանը կարող է միանգամից օրական մոտ 19 հազար զբոսաշրջիկ ընդունել: Միանշանակ է, որ դա բավարար չէ տարեկան 3 մլն զբոսաշրջիկ ընդունելու համար, եւ անհրաժեշտ են լուրջ ներդրումներ հյուրանոցային տնտեսության նոր օբյեկտների կառուցման համար: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ տարեց տարի ավելանում է մեր հանգստյան տներում եւ հյուրանոցներում հանգստացող ՀՀ քաղաքացիների թիվը: Հետեւաբար, նոր հյուրանոցների կառուցման հարցը, չնայած արդեն բազմաթիվ կառուցվածների առկայությանը, շարունակում է մնալ առաջնայինը: Հատկապես կարեւորվում է ոչ թանկարժեք, մատչելի հյուրանոցների, հյուրանոցատիպ հանգրվանների կառուցումը եւ հատկապես մարզերում: Մեր երկիր այցելողների համար Երեւանն, անշուշտ, ունի իր գրավչությունն ու մրցակցային առավելությունները այլ երկրների մայրաքաղաքների նկատմամբ, բայց հանգիստը Հայաստանում առավելապես ենթադրում է տեսարժան վայրեր, գեղեցիկ բնաշխարհ, մաքուր օդ, էկոլոգիապես մաքուր, գյուղական սնունդ եւ այլն:

Իհարկե, այս ոլորտում մենք ունենք չլուծված բազում այլ խնդիրներ եւսՙ սպասարկման մակարդակից մինչեւ ճանապարհների անբարեկարգություն, մեր շրջակայքի աղտոտումից մինչեւ հասարակական զուգարանների բացակայություն, զբոսաշրջիկների համար խտրական գներից մինչեւ նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Սրանք շատ դեպքերում եւ շատ վայրերում դեռեւս պահպանվում են եւ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է իշխանությունների եւ բնակչության համապատասխան մոտեցումն ու ընկալումը, բայց եթե չլուծվի միաժամանակ անհրաժեշտ թվով հյուրերի կացարանով ապահովելու խնդիրը, վերոնշյալ մյուս խնդիրների լուծման հերթը չի էլ գա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶԵՐԻ ԵՐԵԽԱՅԻ ՄԱՀՎԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄԸ ՆԱԽԱԴԵՊ ՈՒՆԻ

Հաջորդ գրառումը

ԱՅՍ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՍ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Ոստիկանության և քաղաքացիական անձանց համատեղ ուժերով այսօր խոչընդոտվեց Հայր Շնորհքի մուտքը Հովհաննավանք՝ Սուրբ և Անմահ պատարագ մատուցելու համար. հայտնում է...

ԿարդալDetails

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական