Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ԴԻՄԱՆԿԱՐԸ

07/07/2017
- 07 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային հատվածում Ադրբեջանը հերթական անգամ սրել է իրավիճակը: Հայկական կողմը պատասխան քայլեր է ձեռնարկել: Ադրբեջանը հայտարարել է Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի երկու բնակչի զոհվելու մասին: Հավանաբար, կորուստներ է կրել նաեւ հակառակորդի զինուժը, որի մասին Բաքվում գերադասում են չխոսել: Նպատակը ոչ միայն փաստը թաքցնելն է, այլեւ կատարվածը որպես մարդասիրական աղետ եւ հայկական կողմից միջազգային հումանիտար իրավունքի խախտում ներկայացնելն է: Դրան է լծվել ադրբեջանական դիվանագիտությունը:

Այս համապատկերին մամուլի համար հայտարարություն է արել նաեւ նախկին նախագահ Մութալիբովը: Նրա խոսքերով` «Բաքուն պետք է ամեն ինչ անի, որպեսզի Սարգսյանի ռեժիմը պատժվի ադրբեջանական ժողովրդի հանդեպ գործած հանցանքների համար»:(https://haqqin.az/news/104360) Մութալիբովը սուր քննադատության է ենթարկել միջազգային հանրությանը, որը «ոչ մի կերպ չի ուզում տեսնել ապօրինությունները»: Նրա կարծիքով, միջազգային հարցերի «դիվանագիտական կարգավորումն, իհարկե, լավ է, բայց Հայաստանը տվյալ դեպքում Ադրբեջանին այլ հնարավորություն չի թողնում, եւ մենք պետք է վառոդը չոր պահենք: Ադրբեջանական բանակը պետք է ապացուցի, որ ունակ է պաշտպանել երկիրը, քաղաքացիների անվտանգությունը»:

Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանում սեւեռուն ուշադրությամբ սպասում էին նման միջադեպի կամ, թերեւս, նախապատրստել են այնպիսի իրավիճակ, երբ ռազմական նշանակության օբյեկտը քողարկվել է քաղաքացիական բնակչությամբ, որպեսզի հավանական կորուստների դեպքում խնդիրը միջազգայնացվի որպես «հայկական կողմից խաղաղ բնակչության սպանություն»: Կատարվածն, անշուշտ, պետք է ենթարկվի համակողմանի ուսումնասիրության, հայկական կողմը միջազգային հանրությանը կներկայացնի անհերքելի ապացույցներ, որ նախահարձակ գործողությունների դիմել է Ադրբեջանը, ինչին հետեւել է պատասխան: Թերեւս արժե ցավել քաղաքացիական անձանց, մանավանդ երկամյա երեխայի մահվան համար, բայց կատարվածի պատասխանատուն Ադրբեջանն է, որն իր բնակչությանն օգտագործում է կենդանի վահանի տեղ: Եւ եթե ինչ-որ մեկը պետք է արդարադատության առջեւ պատասխան տա, ապա դա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, որը շփման գծում քաղաքացիական բնակավայրերը վերածել է ռազմականացված հենակետերի եւ սադրիչ գործողություններով ստիպում է, որպեսզի հայկական կողմը դիմի պատասխան քայլերի:

Ընդհանուր առմամբ, կարծես, սա է երեւույթի բացատրությունը: Բայց հարկ է ուշադրության առնել մի էական հանգամանք: Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հետ է կապվում 1991թ. ապրիլ-հուլիս-օգոստոս ամիսներին Արցախում իրականացված «Կոլցո» հատուկ ռազմագործողությունը, որի հետեւանքով հայկական 24 բնակավայր հիմնովին ավերվել է, ավելի քան 10 000 մարդ ենթարկվել է բռնատեղահանության, հարյուրավորներն առանց որեւէ պատճառի ձերբակալվել եւ նետվել են համակենտրոնացման ճամբարներ, տասնյակ անմեղ հայեր, այդ թվում` երեխաներ, կանայք եւ ծերունիներ զոհվել են: Նույն տարում Ռուսաստանի Գերագույն խորհրդում կազմակերպվել են խորհրդարանական լսումներ, որոնց ժամանակ անառարկելիորեն ապացուցվել է, որ «Կոլցոն» իրականացվել է ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության համաձայնությամբ, եւ այն իր բնույթով պատժիչ գործողություն էր Արցախի խաղաղ բնակչության դեմ:

Հայաստանում այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, հազարավոր տուժածներ վկայություններ են տվել, բայց իրավական գործընթացն իր տրամաբանական ավարտին չի հասել: Եւ, երեւի, եկել է ժամանակը, որպեսզի այդ քրեական գործի նախաքննությունը շարունակվի եւ կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրվի: Հանցակազմն առկա է` ռազմական հանցագործություն խաղաղ բնակչության նկատմամբ: Գլխավոր մեղադրյալներ պետք է ներգրավվեն երկու նախկին նախագահների` Միխայիլ Գորբաչովը եւ Այազ Մութալիբովը, նրանց նկատմամբ պետք է միջազգային հետախուզում հայտարարվի:

Առարկայական իմաստով, հավանաբար, դժվար կլինի հասնել Գորբաչովին եւ Մութալիբովին դատարանի առջեւ կանգնեցնելուն, բայց գործընթաց սկսել պետք է: Նրանք կատարել են ծանրագույն հանցագործություն` իրենց մշտական բնակության վայրերից բռնատեղահանության են ենթարկել խաղաղ մարդկանց, ավերել նրանց տները, սպանել հարազատներին: Եթե հայկական կողմը ժամանակին միջազգային հանրության առջեւ բարձրացներ այս հարցը, ապա Մութալիբովն այսօր չէր կարող «ֆաշիստ» անվանել հայկական զինված ուժերին:

Քաղաքականությունը մեծ մասով քայլերի մշակում եւ հետեւողականություն է: Մենք չենք կարող լռության մատնել Արցախի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների փաստերը: Այդ մասին պետք է ահազանգել ամեն օր, բոլոր ատյաններում եւ ամբիոններից: Նույնիսկ եթե քննարկվող հարցը դրան չի առնչվում: Այդ դեպքում Ադրբեջանի շուրջ վերջնականապես կձեւավորվի ահաբեկչական պետության աուրա, եւ Բաքուն ստիպված կլինի հավասարակշռել հետագա քայլերը: Ամեն մի առիթով Ադրբեջանը պետք է մեզնից ետ ստանա իր իրական դիմանկարը` պատերազմական հանցագործի կերպարը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԽՈՒՐ ԵՎ ՈՒՐԱԽ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԻՍԿ ՏՈՒՆԸ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԻՍԿ ՏՈՒՆԸ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական