Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՂԵՏԱԼԻ ՄԻՋԱԴԵՊ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

16/06/2017
- 16 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հարեւան Վրաստանոմ մի միջադեպ կապված ազերի լրագրողի առեւանգման հետ հրապարակ հանեց այդ երկրի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ամբողջ ցանցը, քանդեց ամբող կծիկը: Վերջին երկուսը պատերազմի մեջ են Հայաստանի դեմ եւ նրան պահում են շրջափակման մեջ: Վրաստանը երեւութապես չեզոք կամ նույնիսկ բարեկամական է թվում Հայաստանի հետ իր հարաբերություններում, սակայն, ինչպես վերջին զարգացումները ցույց տվեցին, նա գաղտնի համագործակցում է իր մահմեդական հարեւանների հետ, որոնք գործնականապես սպառնում են Հայաստանին:

Ազերի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի մայիսի 29-ին Թբիլիսիում առեւանգման պատմության մանրամասներն ի մի բերելով կարելի է եզրակացնել, որ Վրաստանի անվտանգության ծառայությունները նրան ավտոմեքենայի մեջ խցկելուց եւ որոշ ճանապարհ անցնելուց հետո Մուխտարլին լսել է առեւանգողների ադրբեջաներեն խոսակցությունը, մինչդեռ սկզբնական առեւանգողները խոսել են վրացերեն եւ ռուսերեն: Լրագրողի անձնագիրը տանն է եղել, կնոջըՙ Լեյլա Մուսթաֆաեւայի մոտ, ով նույնպես լրագրող է:

Եթե գաղտնի պայմանավորվածություն չլիներ երկու երկրների անվտանգության ծառայությունների միջեւ, անհնարին կլիներ առանց անձնագրի հատել միջազգային սահմանը:

Վրաստանը իրավական պետություն դառնալու հեղինակություն էր ձեռք բերել, փորձում էր անդամակցել ՆԱՏՕ-ին եւ երկրում կիրառել Եվրոմիության պարտավորությունները: Հակառակ անշրջահայաց եւ արկածախնդիր լինելուն, երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարողացել էր արմատախիլ անել կաշառակերությունը, եւ մեծ առաջընթաց կատարել ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարում:

Ի դեպ, արժե այստեղ նշել, որ Եվրոմիությունն ու Մ. Նահանգները մեծապես նպաստեցին, որ Վրաստանը զարգացնի իր տնտեսությունը եւ պատշաճ ապրուստի միջոցներ պարգեւի իր քաղաքացիներին, դարձնելով այն Կովկասում ցուցադրության արժանի մի երկիրՙ միեւնույն ժամանակ աշխարհին հստակ հասկացնել տալով, որ Արեւմուտքի հետ համագործակցությունն իր դրական արդյունքը տալիս է: Մինչդեռ Ռուսաստանի ղեկավարները դեռ պետք է հասկանան իրենց ռազմավարական դաշնակիցներին արժանապատվորեն վերաբերվելու արժեքը:

Այդուհանդերձ, աղմկարար առեւանգման միջադեպը զգալիորեն վնասեց Վրաստանի հեղինակությանը: Վրաստանի քաղաքագիտության ինստիտուտի թողարկած հաղորդագրության մեջ Մարիամ Գրիգալաշվիլին եւ Ջոզեֆ Լարսենը նշում են. «Ամեն դեպքում միջադեպը բացասական ազդեցություն է ունենալու Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության մակարդակի միջազգային ընկալումների վրա: Լավագույն դեպքում պետք է ենթադրել, որ իշխանություններին առնվազն չհաջողվեց սահմանին կանգնեցնել Մուխտարլիին եւ նրա առեւանգողներին (չխոսելով նրա անվտանգությունը ապահովելու մասին), իսկ վատագույն դեպքումՙ որ ներքին գործերի նախարարությունը ակտիվ համագործակցեց նրա առեւանգման գործի հետ: Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ Եվրոմիության հետ համագործակցության պայմանագրով Վրաստանի ստանձնած պարտավորությունները իրական են եւ չեն կարող ծաղր ու ծանակի ենթարկվել»:

Մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարողները պարսավել են Մուխտարլիի առեւանգումը որպես օրինակ Ադրբեջանի կառավարության կողմից անկախ լրագրողների դեմ գործադրված բռնարարքի:

Վրաստանի կառավարության պաշտոնյաները անակնկալի եկած ստիպված են իրենց հեղինակությունը փրկելու համար միջոցներ ձեռնարկել: Այսպես, ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «հետաքննություն է սկսված անօրինական ազատազրկման» կապակցությամբ, իսկ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշել, որ լրագրողի «անհայտացումը Վրաստանի տարածքից լուրջ մարտահրավեր է նետված վրացական պետությանն ու ինքնիշխանությանը»:

Եթե իրոք կառավարության պաշտոնյաները անտեղյակ էին մայիսի 29-ին երկրի մայրաքաղաքի կենտրոնում կատարվածից, ապա նշանակում է, որ նրանք երկրի ինքնիշխանությունը հանձնել են Ադրբեջանին:

Հայտնի էր, որ Վրաստանը գաղտնի համաձայնության էր եկել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետՙ կառուցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որ Հայաստանը շրջանցելով իրար էր կապելու երեք երկրները: Այժմ էլ նա ռազմական համագործակցության մեջ է մտել այդ երկրների հետ: Վերջերս Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ջոկատները համատեղ զորավարժություններ անցկացրին «Կովկասյան արծիվ 2017» ծրագրի շրջանակներում, որն ավարտվեց հունիսի 14-ին:

Թբիլիսիում կառավարությունը քաջ գիտակցում է, որ այդ երկու երկրները Հայաստանի թշնամիներն են: Նրանց հետ ռազմական համագործակցության մեջ մտնելն ու ձեւացնելը, թե Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ են զարգանում, երկու հակասական գործողություններ են, որոնք համատեղելի չեն:

Այդուհանդերձ, հակառակ Վրաստանի թշնամական գործելաոճին, Հայաստանի կառավարությունը պարտավոր է հարգանքով մոտենալ այդ երկրին` պահպանելու համար իր ելքը դեպի արտաքին շուկաներ:

Վրաստանը մեկ ուրիշ խնդիր էլ ունի Թուրքիայի հետ: Դա Վրաստանում ապրող թուրք ուսուցիչ Էմրե Չաբուքի հարցն է: Վերջինիս թուրքերը մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի պաշտպանը լինելու մեջ եւ պահանջում են նրա արտահանձնումը: Ներկայիս ուսուցիչը կալանավորված է: Նրան ձերբակալեցին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի Թբիլիսի այցելությունից անմիջապես հետո: Մարդու իրավունքների պաշտպանները գտնում են, որ Թուրքիայում նրան տանջանքների կենթարկեն, ինչպես Մուխտարլիինՙ Բաքվում: Եթե Վրաստանը արտահանձնի նրան, մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է համարվելու եւ դա մի նոր քաղաքական սկանդալի դուռ է բացելու Վրաստանի առաջ: Այս եռանկյունին, բացի Հայաստանին վնաս հասցնելուց, նաեւ Վրաստանին է դնելու դժվարին ընտրության առաջ, կա՛մ դառնալ կամակատարը երկու հարեւան բռնատիրական վարչակարգերի, կա՛մ էլ ապրել Եվրոպայի հետ ժողովրդավարական պայմանավորվածությունների շրջանակներում:

Վրաստանը կամավոր զոհն է դարձել Ադրբեջանի եւ Թուրքիայի: Գինը, որ նա վճարում է մնալու համար այդ չարակամ մթնոլորտում, սահմանվում է երկրի ղեկավարների ընտրած գործելաոճով:

Թուրքիան, իր հերթին, պետականության դասեր է տալիս Բաքվի նորաթուխ առաջնորդներին: Բայց այդ դասերի շրջանակներում նա նաեւ հնարքներ է սովորեցնում, թե ինչպես կարելի է ոտնակոխ անել այլ պետությունների ինքնիշխանությունը: Այդ հնարքներից մեկը այլախոհների առեւանգումն է: Էրդողանի վարչակազմը քավության հրաշալի նոխազներ է մշակել, որոնք հիշեցնում են Ստալինյան դարաշրջանի մեթոդները, երբ խորհրդային բռնապետը «ժողովրդի թշնամիներին» պետք է հետապնդեր, որպեսզի ամրապնդեր իր իշխանությունը: Գյուլենն այժմ դարձել է այդ «թշնամին», որը պետք է իր ուսերին կրի Էրդողանի եւ իր կամակատարների գործած բոլոր չարաշահումների ծանր բեռը:

Թուրք պաշտոնական այրերի «ստեղծագործական» ներուժի մասին գաղափար կազմելու համար բավական է «McClatchy News-ում» կարդալ Գրեգ Գորդոնի եւ Փիթեր Սթոունի զեկուցագիրը. «(ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջեյմս) Վուլսին ասաց, որ ինքն ուշ հասավ հանդիպմանը եւ ականատես եղավ, թե ինչպես (ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ) Ֆլինը թուրքական կառավարության մի քանի պաշտոնյաների հետ ծրագիր է մշակում առեւանգելու եւ Թուրքիա տեղափոխելու երկրի գլխավոր այլախոհներից, մահմեդական հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է անցյալ ամռանը ձախողված պետական հեղաշրջմանը մասնակից լինելու մեջ: Գյուլենը ապրում է Սեյլորզբուրգում խստորեն պաշտպանված մի թաղամասում»:

Պարզվում է, որ Վաշինգտոնին Գյուլենի արտաքսման վերաբերյալ պաշտոնական հայց ներկայացնելուց բացի, Թուրքիան, Էրդողանի կառավարությունը, անօրինական ծրագիր է մշակում նրան առեւանգելու ամերիկյան հողի վրա: Ծրագիրը եթե հաջողվեր, անկախ դրանից, թե Ֆլինն ինչքան փող էր վաստակելու, Մ. Նահանգների հեղինակությանը հասցված վնասը աղետալի էր լինելու:

Թուրքերն ու ազերիները նույն մտածելակերպն ունեն եւ նրանց համատեղ գործունեության սովորական զոհը միշտ Հայաստանն է: Այս անգամ, սակայն, վնասը հասցվել է նաեւ Վրաստանին: Առայժմ Վրաստանի կառավարությունը այդ վնասը վերահսկելի դարձնելու բեռն ունի իր ուսերին, մինչ Հայաստանի առաջնորդները պարտավոր են ճիշտ հաշվարկել, թե ինչպես շարունակեն ապրել մի տարածաշրջանում, որը հեղեղված է մութ դավադրություններով եւ բացահայտ թշնամանքով:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆՆ ՈՒՆԵՑԱՒ ԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԷՆՔ

Հաջորդ գրառումը

ԴՈԿՏ. ԶԱՎԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԴՈԿՏ. ԶԱՎԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական