Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ԷԼ ԿԼԻՆԵՆ ՄՈՒՏՔԱՎՃԱՐՈՎ

09/06/2017
- 16 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Մեր պետական կառույցների պաշտոնական լեզվում հայերենը երբեմն այնպես է ոլորվում ու ծռմռվում, որ ստացված գլուխկոտրուկը հասկանալու համար լրացուցիչ ջանք է պահանջվում: Գյումրու ավագանին օրերս կայացրած որոշումներից մեկով հաստատել էՙ «Գյումրու համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցվող վճարների նկատմամբ արտոնությունների սահմանման եւ կիրառման կարգը»: Խոսքը վերաբերում է այստեղ գործող Մհեր Մկրտչյանի թանգարանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանների եւ Մարիամ ու Երանուհի Ասլամազյանների պատկերասրահի մուտքի վճարներ ու այցելուների որոշ խմբերի համար դրա հետ կապված արտոնություններ սահմանելուն:

Բավական աշխույժ գործող նշված թանգարանային օջախները, ի տարբերություն պետբյուջեից ֆինանսավորվող նման հաստատությունների, մինչեւ այժմ այցելուներին ընդունել են առանց մուտքի վճարի, ունեցել են միայն հանագանակությունների արկղ, ուր այցելուն կարող էր ըստ ցանկության դրամ գցել: Այս մեթոդն իրեն չի արդարացրել, եւ թանգարանների տնօրենները հանդես են եկել մուտքի ու էքսկուրսավարների ծառայությունների վճարներ սահմանելու առաջարկությամբ, որն ընդունվել է: Դրա հետ մեկտեղ սահմանված արտոնություններով մուտքավճար չի գանձվի պետական պաշտոնական պատվիրակություններից, մշակույթի ոլորտի ուսանողներից, ժամկետային զինծառայողներից, ստեղծագործական միությունների անդամներից, նախադպրոցական տարիքի երեխաներից եւ այլ անձանցից, իսկ մինչեւ 12 տարեկան երեխաների, բոլոր ուսանողների, թոշակառուների համար սահմանվել է 50 տոկոս զեղչ:

Ակնկալվող գումարները կուղղվեն թանգարանների պահպանման եւ այլ ծախսերը հոգալուն: Մնացածը թերեւս ժամանակը ցույց կտա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ. ԱՒԱՐՏԵՑԱՒ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ. ԱՒԱՐՏԵՑԱՒ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական