Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԹԵ ՄԵՏՐՈ, ԱՊԱ ՄԱՐՍՈՒՄ

19/05/2017
- 19 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

«Մետրոյի հաջորդ կայարանըՙ Բարեկամություն», ազդարարում է վագոնում հնչող ձայնը այն ժամանակ, երբ շարժասանդուղքի մոտ նստած կինը բարձրախոսով խնդրում է շարժասանդուղքի վրա այդ պահին գտնվողներինՙ ոտքով իջնել, քանի որ շարժասանդուղքը կանգ առավ հոսանքի տատանման պատճառով: Չի խնդրում, մուննաթ է գալիս, ամեն դեպքում նա տեղից վեր չկացավ, ներողություն չխնդրեց, «խնդրում եմ» չասաց, այլ ուղղակի հենց տեղում, բարձրախոսով հաղորդեցՙ «Ոտքով իջեք, վայ»:

Նույն կինը, ում հաճախ եմ տեսնում մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում, շարժասանդուղքների մոտ, դիմելով դրա վրա գտնվողներին, միշտ պահանջում էՙ «Հարգելի ուղեւորներ, մետրոպոլիտենից օգտվելիս պահպանեք մետրոպոլիտենից օգտվելու կանոնները»: Սա, անշուշտ, շատ կարեւոր պահանջ է, քանի որ շատ հնարավոր է, որ մետրոպոլիտենից օգտվելիսՙ պահպանենք, օրինակ, երթեւեկության կանոնները, կամ ձիավարության, այնինչ եթե մետրոպոլիտենից ես օգտվում, պետք է մետրոպոլիտենի կանոնները պահպանես: Լավ է, որ կինը շեշտում է, որ դրանք պետք է մետրոպոլիտենից օգտվելիս պահպանել, այլ ոչ թե միշտ, ասենքՙ փողոցում քայլելիս, սրճարանում թեյ խմելիս… Ինչեւէ: Երեւանի մետրոն շատ հետաքրքրական տեղ է, իսկական գետնի տակ:

Այ Մոսկվայի մետրոն, օրինակ, աշխարհում համարվում է ամենահարմարավետներից մեկը: Ավելին, Մոսկվայի մետրոպոլիտենի տնօրեն Դմիտրի Պեգովը հայտարարել է, որ մոսկովյան մետրոն շուտով է՛լ ավելի հարմարավետ կդառնա հատկապես զբոսաշրջիկների համար, քանի որ հատուկ նրանց համար կստեղծվի բջջային հավելված-ուղեկցորդ, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան ինքնուրույն շրջել քաղաքի մետրոյով: Ընդ որում, մինչեւ 2020-ը, ըստ Պեգովի, Մոսկվայի մետրոպոլիտենը կհամալրվի 60 նոր կայարաններով, մոտ 150 կմ երկարությամբ նոր գծեր կանցկացնեն, որոնց վրա էլ, կրկնում եմ, 60 նոր կայարաններ կկառուցվեն: Մի խոսքով Մոսկվայի գոնե մետրոպոլիտենը արդիականացվում է. ճիշտ է ռուսները դեռ թռչող գնացքներ չեն ստեղծել, բայց Toyota ճապոնական ավտոկոնցեռի նորարարությունից հետո դա էլ չի բացառվում:

Ի դեպ, Toyota-ն հայտարարել է, որ մինչեւ 2019-ի սկիզբը, իսկ հիմա 2017-ի կեսերն են, ընկերությունը կթողարկի թռչող մեքենաներ: Մեքենաները ստեղծվելու են անօդաչու թռչող սարքերի սկզբունքով, այսինքն դրանք ունենալու են ռոտորային պտուտակներ: Նախագծի համար Toyota-ն պատրաստվում է ներդնել 375 միլիոն դոլար: Եթե ամեն բան հաջող ընթանա, իսկ ճապոնական ավտոկոնցեռնում համոզված են, որ հենց այդպես էլ կլինի, ապա առաջին թռչող մեքենաները կցուցադրվեն 2019-ի հունվարին, իսկ արդեն 2020-ին, երբ, հիշում ենք, Մոսկվայի մետրոպոլիտենի գիծը 150 կմ-ով կերկարի եւ 60 նոր կայարաններ կկառուցվեն, Toyota մակնիշի թռչող մեքենաները կվառեն Տոկիո-2020 ամառային Օլիմպիական խաղերի կրակը:

Իր հերթին, NASA-ն, չնայած ոչինչ չի ասել, թե հնարավո՞ր է արդյոք Մարսում կրակ վառել, բայց ներկայացրել է հատուկ մոբիլներ, որոնք նախատեսված են Մարսում երթեւեկելու համար: Ավելի վաղ, հիշեցնեմ, NASA-ի ներկայացուցիչներն իրենց ռուս, ճապոնացի, կանադացի գործընկերների հետ փակ հանդիպում էին արել եւ քննարկել մինչեւ 2023-ը, երբ արդեն Մոսկվայի մետրոն 60 նոր կայարաններ կունենա, Toyota-ի թռչող մեքենաներն էլ Օլիմպիական կրակը վառած կլինեն, գուցե անգամ Մարսի ճանապարհին կլինեն, Լուսնի ուղեծրին մշտական կայան ստեղծելու հարցը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ խոսքը գնում է բազմամոդուլ կայանի մասին, որը պտտվելու է ոչ թե Երկրի, այլ Լուսնի շուրջը: Ուշագրավ է, որ կայանը նախատեսված է, ուշադրություն, «հեռավոր տիեզերական ուղեւորություններ (օրինակՙ դեպի Մարս) իրականացնելու համար»:

Հանդիպմանը մասնակցած բոլոր մասնագետները նշել են, որ կայանի ստեղծումն ամենեւին էլ անհնարին բան չէ ու նախատեսվում է, որ կառուցման աշխատանքները կավարտվեն 2028-ին:

Իսկ մե՞նք: Մեզ համար, ինչպես գիտենք, անհնարին է Երեւանի մետրոյի գեթ մեկ նոր կայարան կառուցելը, նախ փող չկա, իսկ ում մոտ կա էլ, նրանց նման բաները չեն հետաքրքրում, բացի այդ էլ «դրայվ» չկա, ավելի ճիշտ կա, բայց միայն մեկի մոտ: Մնում են օտարեկրացի ներդրողներն ու վարկերը: Բայց այստեղ էլ խնդիր կա: Բանն այն է, որ օրինակ արաբ, սինգապուրցի, ճապոնացի, ամերիկացի, անգամ ռուս հավանական ներդրողին Երեւանի մետրոպոլիտենում փող դնելը կարող է եւ չհետաքրքրել: Օրինակ արաբին, մանավանդ սինգապուրցուն եւ ճապոնացուն արդեն Մարսն է հետաքրքրում: Նույնը ամերիկացուն: Դե իսկ ռուսը եթե մետրոյում փող դնի էլ, ապա մոսկովյանում կդնի, մանավանդ որ Մոսկվան կարծես թե չի պատրաստվում բավարարվել նոր 60 կայարաններով եւ հեռու չէ այն օրը, երբ կարելի կլինի Մոսկվայից մետրոյով գնալ, օրինակ, Սանկտ Պետերբուրգ: Եւ ուրեմն, ինչպես ամենուր, այստեղ էլ մեր հույսը մենք ենք, խնդիրն այն է, որ մենք ուզում ենք մետրոյի նոր, լոկ մեկ կայարան: Հավանաբար, երբ Toyota-ն, Մոսկվայի մետրոն, NASA-ն, անգամ Մարսը դեռ չեն եղել, մենք ունեցել ենք եւ Toyota, եւ խիտ ցանցով մետրո եւ Մարսի մասին ճանապարհորդական նոթեր, ինչու ոչՙ նաեւ հեռու մարսեցի բարեկամներ:

Մի հին անեկդոտ կա. հայն ու վրացին վիճում են, թե ո՞վ է ավելի հին: Վրացին ասում է, որ վերջերս Թբիլիսիում հնագետները պեղումներ են անցկացրել գետնի տակ ու այնտեղ հայտնաբերել հեռախոսալարեր, ինչն ապացուցում է, որ մ.թ.ա. ժամանակներում Թբիլիսին հեռախոսակապ է ունեցել: Հայն էլ պատասխանում է, որ Երեւանում էլ բոլորովին վերջերս նման պեղումներ են անցկացրել ու գետնի տակ ոչ մի լար էլ չեն հայտնաբերել, ինչն ապացուցում է, որ մ.թ.ա. ժամանակներում Երեւանն ունեցել է բջջային հեռախոսակապ:

Ամեն դեպքում NASA-ն նախատեսում է 2030-ին բնակեցնել Մարսը: Սա պետք է մեր փողատերերին շատ հետաքրքրի, քանի որ այնտեղ, ըստ NASA-ի, արդեն հնարավոր է կարտոֆիլ աճեցնել: Կարելի է կարտոֆիլի աճեցման ու վաճառքի մենաշնորհը վերցնել: Համենայնդեպս դա մեր ժամանակներին ավելի հարիր ցանկություն է, քան մետրոյի նոր կայարան կառուցելը, եթե իհարկե այդ կայարանը Մարսում չպետք է կառուցվի, այլ Երեւանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐԱ ԱԶԱՏՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՏՐՈՅԹՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԸ ՈՉ ՄԵԿԻՆ ԷԼ ՉԻ ԸՆՏՐԵԼ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԸ ՈՉ ՄԵԿԻՆ ԷԼ ՉԻ ԸՆՏՐԵԼ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական