Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՔԱՅԼԱՐՇԱՎ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԲՐՈՒՔԼԻՆ ԿԱՄՐՋՈՎ

28/04/2017
- 28 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Այս տարի Նյու Յորքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները մեկնարկեցին Բրուքլին կամրջից, որտեղով անցնող հազարավոր մարդիկ, այդ թվումՙ բազմաթիվ զբոսաշրջիկներ, ականատես եղան Հայոց ցեղասպանության մասին պաստառներ պարզած, հայկական եռագույնով ու Արցախի դրոշներով մի քանի տասնյակ մետրերի վրա երկարող նյույորքահայերի քայլարշավին: Քաղաքի հնագույնՙ 134 ամյա կախովի կամուրջը, որը կապում է Բրուքլին եւ Մանհեթեն վարչական տարածքներն իր 1825 մ. երկարությամբ եւ 26 մ. լայնությամբ, օդային Բրոդվեյ է կոչվում նաեւ: Կամրջի վրա մարդկային հոսքի մշտառկա հեւքն իր շուրջն է հավաքում ցուցարարների բազմաթիվ խմբեր:

Անցնողներին բաժանվեցին Մեծ եղեռնի մասին իրազեկող վավերագրություններ, «Խոստումը» ֆիլմի մասին գովազդային թերթիկներ: Նյու Յորքում Հայոց ցեղասպանության միջոցառումների կազմակերպման գլխավոր հովանավոր «Վարդանանց Ասպետներ» ազգային եղբայրական միության հրավերով հիշատակի արարողություններին եկել էին մասնակցելու Հայաստանի հավաքականի հունա-հռոմեական ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն, Ռիոյի ոսկուն համարժեք արծաթե մեդալակիրՙ Միհրան Հարությունյանը, Խաղեր առանց կանոնների մրցաշարում «Լուժնիկի»-ում ադրբեջանցի մարզիկին գետնած Ալբերտ Ղազարյանը եւ հայ մարտարվեստի վարպետ, պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:

Թեեւ Միհրանի խոսակցական լեզուն ռուսերենն է, այն ամենեւին չխանգարեց կարճ զրույցի ընթացքում իր դյուցազնակերտ կեցվածքում նշմարել համեստ երիտասարդին եւ ազգի նվիրյալին: «Մենք եկել ենք Նյու Յորք, Ռիոյի մեր բոլոր չեմպիոնների անունից հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չեմպիոն լինելուց առաջ, մենք հայ ենք եւ ունենք դրա համար պատասխանատվության զգացում փոխանցված մեզ մեր նախնիներից», ասաց նա քայլարշավի ընթացքում:

Միջոցառման վերջում կայացած հավաքում մասնակիցներին դիմեց ԱՄՆ Հայ դատի Արեւելյան ափի հանձնախմբի համակարգողՙ Արթուր Մարտիրոսյանը , ով տեղեկացրեց ԱՄՆ Կոնգրես առաջադրվող թիվՙ 220 բանաձեւի ուղղությամբ կատարվող աշխատանքների մանրամասները, կարեւորեց Ճանաչման շարունակական պայքարի հրամայականը եւ կոչեց բոլորին դիտել «Խոստումը» ֆիլմը:

Այս տարի Հայոց ցեղասպանության մասին իրազեկող քայլարշավի գաղափարն առաջին անգամ է իրականություն դառնում եւ խոստանում է շարունակական լինել հաջորդիվ, ընդգրկելով նյույորքահայ երիտասարդության ավելի լայն մասնակցություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՐԵԴԱՐՁԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ ԱՆՐԻ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԸ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԸ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական