Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԱՎԴ ՏԱՆԵՄ

28/04/2017
- 28 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չնայած Ֆրանսիայում նախագահական ընտրությունները դեռ չեն ավարտվել եւ երկրորդ փուլը տեղի է ունենալու մայիսի 7-ին, որին մասնակցելու է Էմանուել Մակրոնը, բայց նա քարոզչական այս թեժ շրջանում ժամանակ էր գտել եւ ապրիլի 24-ին եղել է Փարիզում գտնվող Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, որտեղ ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Մակրոնը, որին շատերն արդեն իսկ անվանում են Ֆրանսիայի հաջորդ նախագահ, հայտարարել է, որ երբ ինքը ընտրվի նախագահ, ապա ապրիլի 24-ը Ֆրանսիայի օրացույց կմտնի որպես Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր:

Նույն ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զարթնել է Սպիտակ տանը գտնվող նախագահ Լինքոլնիՙ իրեն հատկացված ննջասենյակում, սովորության համաձայն հեռուստացույցով լուրեր է նայել, այնտեղից էլ, թերեւս, իմացել է, որ այսօր հայերի ցեղասպանության օրն է, հետո, կրկին սովորության համաձայն, խորհրդականների հետ առավոտյան քննարկման ժամանակ ճշտել է վերջիններից, թե իր այդքան չսիրած լրատվամիջոցները ճի՞շտ են արդյոք ասում, իմացել է, որ ճիշտ են ասում եւ հանձնարարել է նրանց, որ իրեն մի խորհուրդ տան, հիմա ինքն ի՞նչ ասի: Խորհրդականներից մեկն էլ ասել է, որ Ցեղասպանություն բառն արտասանել ԱՄՆ նախագահին չի կարելի, կապ չունի այդ ցեղասպանությունը վերաբերվում է հայերին, թե, օրինակ, հնդկացիներին, հետեւաբար, նախագահ Թրամփը պետք է արտասանի Մեծ եղեռն բառերը, ինչպես նախագահ Օբաման: Թրամփն, իհարկե, վրդովվել է, որ ինքը, փաստորեն, պետք է կրկնի Օբամային, բայց խորհրդականները նրան հանգստացրել են, ասելովՙ դա Ամերիկայի համար լավագույն տարբերակն է: Դե քանի որ Թրամփը խենթանում է այն ամենի համար, ինչը Ամերիկայի համար ամենալավն է, որոշել է, որ պետք է արտասանի Մեծ եղեռն բառերը:

Բայց սկզբից իհարկեՙ Հոլոքոսթ: Ապրիլի 24-ին, նախագահ Թրամփը երկու ուղերձ հղեց, առաջինը հրեաներինՙ Հոլոքոսթի հետ կապված, երկրորդը հայերինՙ Մեծ եղեռնի հետ կապված: Ընդ որում, հայկական որոշ կայքեր, տեսնելով, որ Թրամփը միայն հրեաների ցեղասպանության մասին է խոսում, շտապել էին արձանագրել, թե բաՙ Թրամփը Հայոց ցեղասպանության մասին մեկ բառ անգամ չի ասել… Իրականում, ինչպես արդեն ասացի, ասել է, պարզապես հաջորդ ուղերձում: Ինչեւէ, հրեաներըՙ երջանիկ են, հայերըՙ նորմալ:

Վաշինգտոնից շատ հեռուՙ Մոսկվայում, շատ ավելի հետաքրքրական բաներ են տեղի ունեցել: Նախագահ Պուտինը, հավանաբար զբաղված լինելով այլ գործերով, մոռացել էր, որ ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության օրն է, եւ այդ օրը զբաղված է եղել այլՙ կարեւոր գործերով: Մասնավորաբար հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթանբաեւի հետ: Դա այդ օրը, համաձայն ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջի, նախագահ Պուտինի միակ հեռախոսազրույցն է եղել, իսկ ուղերձ ՌԴ նախագահը, նույն աղբյուրի համաձայն, ապրիլի 24-ին ոչ մեկին չի հղել: Առիթ չկար:

Իրավիճակն այս առումով փոքր ինչ մեղմեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը Ֆեյսբուքի իր էջում, շեշտում եմՙ Ֆեյսբուքի իր էջում, ոչ թե ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում, գրել է, որ ինքն այդօրըՙ ապրիլի 24-ին, այցելել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ գտնվող հայկական եկեղեցի, քանի որ ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության օրն է եւ այդ օրըՙ սրտով հայ ժողովրդի հետ ենք: Միայն այդ օրը: Կամ նաեւ այդ օրը: Տիկին Զախարովան շեշտել է, որ ՌԴ Պետդուման դեռեւս 1995-ին ընդունել է որոշումՙ 1915-22-ին հայ ժողովրդի պատմական հայրենիքումՙ Արեւմտյան Հայաստանում հայերի դեմ իրագործված ցեղասպանության մասին:

Ինչեւէ, ի տարբերություն նախագահ Պուտինի, ապրիլի 24-ին ուղերձ է հղել ինքըՙ Թուրքիայի նախագահը: Էրդողանը Թուրքիայիՙ իր շատ հարգելի հայ քաղաքացիներին ցավակցել է Առաջին աշխարհամարտի ժամանակ օսմանյան հայերի հետ տեղի ունեցած տխուր դեպքերի կապակցությամբ, շեշտելով, որ հայերն ու թուրքերը այս տարածքում հազար տարի է ապրում են ուս-ուսի, կիսելով միեւնույն պատմությունը, մշակույթը եւ արժեքները: Էրդողանի այս ուղերձը ընթերցվել է Ֆերիքոյի Սուրբ Վարդանանց եկեղեցում ապրիլի 24-ին կազմակերպված պատարագի ժամանակ: Ընթերցումից հետո հնչել են բուռն ծափահարություններ, երեւի, երեւիՙ բուռն:

Մի խոսքով, ապրիլի 24-ին նշեցինք Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Նշեցինքՙ ինչպես միշտ, նեղանալով այս կամ այն նախագահից, երկրից, որ այս կամ նախագահը, երկիրը, մեր կյողքին չէ, մեր ցավը չի կիսում, մեր թշնամիներին մեր փոխարեն չի պատժում: Բայց այդ օրըՙ ապրիլի 24-ին, մեր բոլոր տեսակի խանութները, այդ թվումՙ սուպեր, բոլոր տեսակի վարսավիրանոցները, մամուլի, ավելի ճիշտՙ սիգարետի կրպակները, կոշկակարանոցներն ու արտելները,… բաց էին, աշխատում էին: Ռեստորանների մասին ամաչեցի գրել:

Դուք կզարմանաք, բայց երբ այդ օրը դրանք փակվեն, ոչ թե օրենքի, այլ ավանդույթի ուժով, մեր ցավը կսկսեն լուրջ ընդունել բոլորը: Հիմա չեն ընդունում, հիմա մենք բոլորս էլ մեր իսկ ցավը լուրջ չենք ընդունում: Դրա համար էլ չի անցնում, ցավդ տանեմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՆՁՈՐՆ ԱՆԳԱՄ ԴՐԱԽՏՈՒՄ ԷՐ ԱՐԳԵԼՎԱԾ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՈՒՏ»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՈՒՏ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել...

ԿարդալDetails

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական