Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԱՆՐ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

21/04/2017
- 21 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Ապրիլի 7-ին Միացյալ Նահանգները հրթիռակոծեցին Սիրիայի կառավարական ուժերի Շահիրաթ ռազմական օդանավակայանը: Եւ Մերձավոր Արեւելքում իրավիճակ փոխվեց: Պաշտոնապես ամերիկյան հրթիռակոծումը պատասխան էր Իբդիլ նահանգում սիրիական բանակին վերագրվող քիմիական զենքի կիրառմանը: Այդ փաստը, սակայն, որեւէ հետաքննությամբ հաստատված չէ: ԱՄՆ այդ քայլն, այսպիսով, շարունակում է մնալ բացառապես քաղաքական, քանի դեռ հակառակն ապացուցող փաստեր չեն ներկայացվի: Բայց այդ մասին քչերն են մտածում: Ներկայում ամենաքննարկվող խնդիրն էՙ որքա՞ն կխորանա ԱՄՆ-Ռուսաստան հակասությունը, իսկ եթե այդ հարաբերությունները գնան կարգավորման, ապա յուրաքանչյուր կողմ ի՞նչ կկորցնի կամ կշահի:

Մեծ քաղաքականության մեջ ինտրիգները երբեք բացառված չեն: Եւ այս իմաստով, գուցե, իրականությանը մոտ են մեկնաբանությունները, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ստեղծված իրավիճակն արդեն իսկ օգտագործել են, որպեսզի պայմանավորվեն Սիրիայի հարցում: Ինչի՞ մասին է խոսքըՙ մանրամասնությունները հայտնի չեն: Տեղեկություն կա, որ Մոսկվա այցելության ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը Ռուսաստանի նախագահ Պուտինին է փոխանցել սիրիական կարգավորման ինչ-որ պլան, եւ հիմա Վաշինգտոնում սպասում են Մոսկվայից պատասխանի:

Սիրիական թեման մեզ հետաքրքրում է այնքանով, որ Մերձավոր Արեւելքը մեզ հարեւան տարածաշրջան է, իսկ հակամարտության մեջ ներգրավված կողմերից ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ: Եւ շատերի ակնկալիքն այն է, որ Արցախի կարգավորման հարցում երկու գերտերությունները պաշտպանեն համաձայնությունները, հանդես գան միասնական դիրքորոշմամբ: Մերձավոր Արեւելքի իրավիճակը նաեւ անվտանգության իմաստով է հետաքրքրություն ներկայացնում: Այն առումով, որ եթե այդ տարածաշրջանը վերջնականապես թաղվի պատերազմի ճահճում, ապա իրադարձությունների մեջ կարող են ներքաշվել մեզ անմիջապես հարեւան երկրներըՙ Թուրքիան եւ Իրանը: Իսկ դա կարող է դետոնացիա տալ նաեւ Ադրբեջանի հետ Արցախի հակամարտության գոտում կամ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում: Այնպես որ Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորումը ձեռնտու է ոչ միայն Սիրիայի ժողովրդին, այլեւ մեզ:

Այս իմաստով հարկ է ուշադրություն դարձնել, որ անցած շաբաթ Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթաժողովում լուծում ստացավ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը: Այդ պաշտոնին նշանակվեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովը: Որոշ մեկնաբաններ Խաչատուրովի նշանակումը բացատրեցին Բելառուսի նախագահի վերաբերմունքի փոփոխությամբ: Գուցե նաեւ այդպես է, բայց այդ նշանակման գլխավոր ուղերձը արտաքին քաղաքական էր: ՀԱՊԿ-ը ստեղծված իրավիճակում չէր կարող ի ցույց դնել ներքին տարաձայնությունները: Միջազգային ասպարեզում դա կդիտվեր որպես Ռուսաստանի նախագահի թուլություն կամ նույնիսկՙ անգործունակություն:

Խաղադրույքն այնքան բարձր է, որ ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի նախագահները չէին կարող հերթական անգամ տորպեդահարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը: Դա, կրկնեմ, կնշանակեր ձեռնոց նետել Պուտինին եւ միաժամանակ ցուցաբերել քաղաքական կոլաբորացիոնիզմՙ սպասարկելով արեւմտյան ալյանսի շահերը: Նման քայլի ուժ եւ համարձակություն ոչ Բելառուսն ունի, ոչ Ղազախստանը:

Ավելին, այդպիսի որոշմանը նախորդեց դիվանագիտական պրեսինգ: Այս դեպքումՙ Ադրբեջանի նկատմամբ: Նախ Բաքու այցելեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը: Վերջինս պրոֆեսիոնալ հետախույզ է, ժամանակին գլխավորել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը: Սովորաբար այդ մակարդակի պաշտոնյաները որեւէ երկիր աշխատանքային այց են կատարում, երբ ծագում է կարեւորագույն ասելիք փոխանցելու անհրաժեշտություն, իսկ պետությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու ժամանակ չկա: Ի՞նչ ուղերձ է Ադրբեջանին փոխանցել Պատրուշեւը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Բաքվում քննարկել է անվտանգության հետ կապված հարցեր: Այս հարցի պատասխանն իմանալու համար հարկավոր է հետեւել Ադրբեջանի վարքին:

Պատրուշեւի այցից որոշակի ժամանակ անց Ալիեւը Թեհրան գործուղեց պաշտպանության նախարարին: Թեեւ վերջինս պետք է որ ուղղակիրորեն ներգրավված լիներ ընթացող զորավարժություններին: Նշանակում է, որ Ադրբեջանը պետք է աներ այդ ժեստըՙ պաշտպանության նախարարի մակարդակով շփում ունենար Իրանի հետ: Դա ուղերձ էր, որ Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության հարցերում գտնվում է ՀԱՊԿ կոնցեպցիայի եւ ռուս-իրանական համագործակցության ծիրի մեջ:

Ուշադրության է արժանի, որ Պատրուշեւից անմիջապես հետո Բաքու էր այցելել նաեւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը: Այդ այցը պետք է տեղի ունենար անցյալ աշնանը, բայց Նազարբաեւի հիվանդության պատճառով հետաձգվել էր: Տվյալ դեպքում իշխող տպավորություն է, որ Նազարբաեւը նույնպես ինչ-որ ուղերձներ փոխանցել է Ալիեւին եւ համապատասխանաբար այդ մասին տեղեկացրել Ռուսաստանին: Եւ պատահական չէ, որ վերջերս Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը վերստին խոսեց, որ Ռուսաստանը կողջուներ, եթե Ադրբեջանը մասնակցեր եվրասիական ինտեգրացիային:

Այս ամենը քաղաքական իրադարձությունների անոնսավորում չէ, իհարկե: Բայց ուշագրավ է որպես հնարավորություն, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են հայտնվել եվրասիական նույն ինտեգրացիոն խմբում:

Այս տեսանկյունից չափազանց ինտրիգային քայլ է արել Regnum-ը: Գործակալությունը հրապարակել է 1997թ. օգոստոսի 1-ին Վաշինգտոնում Քլինթոն-Հեյդար Ալիեւի հանդիպման պաշտոնական սղագրությունը: Թե ինչպես է այդ փաստաթուղթը հայտնվել ռուսաստանյան լրատվամիջոցի տրամադրության տակ, կարելի է միայն ենթադրել: Հատկանշական է, որ, ըստ սղագրության, Հեյդար Ալիեւը բացառապես Միացյալ Նահանգների հետ է կապել Արցախի խնդրի կարգավորման հեռանկարը եւ Քլինթոնի հասցեին այնպիսի գովասանքներ հնչեցրել, որ վերջինս կատակել է. «Ահա թե ով պիտի զբաղվի իմ փիառով…»: Գուցե այդ հրապարակումը պարզ ակնա՞րկ է Ռուսաստանի իշխանություններին, որպեսզի Ադրբեջանի աշխարհաքաղաքական ընտրության հետ մեծ հույսեր չկապե՞ն: Բայց մյուս կողմից էլՙ չէ՞ որ անցել է երկու տասնամյակ, եւ Ռուսաստանում այսօր բոլորովին այլ որակի իշխանություն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՂԱՂԱԿՈՂ ՍԽԱԼ ԲԱՔՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲԱՑԵՔ ՁԵՐ ՏԵՏՐԵՐԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՑԵՔ ՁԵՐ ՏԵՏՐԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական