Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԻՍԿԱԿԱՆՆ ՈՒ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆԸ

14/04/2017
- 14 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Տարվա մեջ մեկ պահք կաՙ Մեծ Պահքը, ինչպես որ Սուրբ Զատիկն է մեկըՙ որպես քրիստոնեական հավատքի բարձրակետ: Մեծ Պահքը նախորդում է Սուրբ Զատկին: Աստծո Որդին մտավ մարդկանց մեջ, ինքն էլ մարդացավ, իր առաքելությունը կատարեց, Խաչի վրա իր մահկանացուն կնքեց, երրորդ օրը հարություն առավ եւ իր պատգամները ժառանգեց մեզ:

Մեծ Պահքն սկսվում է բուն Բարեկենդանով: Պահքի յուրօրինակ պահանջ դրեց Աստված Ադամի առաջՙ բոլոր պտուղներն ուտել, բացի մեկից: Այդ պահանջը մարդու գայթակղության չափը ստուգելու համար էր նաեւ:

Մեծ Պահքի կարեւորագույն ժամանակաշրջանն Ավագ Շաբաթն է, որն սկսվեց Ծաղկազարդով, ինչը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Ավագ Հինգշաբթին դեռ առավոտից սկսվում է ապաշխարության կարգով. Տերն ասացՙ ապաշխարեք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտենում է: Ավագ Ուրբաթ կատարվում է Խաչելության կարգը. եկեղեցիներում Տիրոջ համար ծաղկահյուս շիրիմ է պատրաստվում, մեջտեղումՙ Խաչըՙ ճերմակ քողով պարուրված, որը խորհրդանշում է Քրիստոսի պատանքը: Իսկ Ավագ Շաբաթ ճրագալույցի պատարագն է. բոլորը միմյանց ավետում ենՙ Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս:

Նրանք, ովքեր հետեւում են Սուրբ Զատկի անցկացման կարգին, հասկանում են Մեծ Պահքի ու զատկական տոնի խորհուրդը, նշանակությունը, որի հիմքում գիտակցված հավատն է: Մեր հասարակության ո՞ր տոկոսն է Սուրբ Զատիկը կարեւորումՙ որպես Հիսուս Քրիստոսի գիտակցված զոհողությունՙ հանուն մարդկության փրկության եւ ո՞ր տոկոսն է տոնն ընկալումՙ որպես ճոխ սեղանների, զարդ ու զարդարանքների ցուցադրման առիթ, եկեղեցին դժվարանում է ասել: Եռաբլուրի Սուրբ Նահատակաց եկեղեցու եւ Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը նկատում է. «Ավագ Շաբաթվա պատարագներին մտեք եկեղեցի – կտեսնեք, թե ովքեր գիտենՙ շաբաթվա որ օրն ինչ նշանակություն ունի: Ճրագալույցի պատարագին եկեղեցիներում անհամեմատ շատ մարդ է լինում, բայց դժվար է ասելՙ ով ինչպես է հասկանում եկեղեցուց տարած ճրագի խորհուրդը: Դեմ չեմ, թող հատկապես երեխաների համար Սուրբ Զատկի տոնին բազմագույն ճուտիկներ, ձվիկներ, զարդ ու զարդարանքներ լինեն, բայց մեծերը պետք է իմանան տոնի նշանակությունը, ձու ներկելու, ձուկ եփելու խորհուրդը ու, որ ամենակարեւորըՙ բացատրեն երեխաներին: Հայ քրիստոնյան դեռ մանկուց պետք է իմանա եկեղեցական տոների դերն ու նշանակությունը, պատմությունը եւ այդ գիտակցումով արժեւորի ծեսերը: Գիտե՞քՙ ինձ ինչ զավեշտական հարցեր են տալիս, օրինակՙ տեր հայր, ձվի զատիկը ե՞րբ է, կամՙ Փոքր Զատիկը Մեծ Զատկից ինչո՞վ է տարբերվում: Բացատրում եմՙ սիրելիներս, չկա Փոքր Զատիկ հասկացություն, ձեր ասածը Սուրբ Ծնունդն է. կա միայն Սուրբ Զատիկՙ Տիրոջ Հարության տոնը»:

Սուրբ Զատիկն ուրախ տոն է, որը խորհրդանշում է նաեւ գարնան գալուստը, զարթոնքը: Քրիստոսի մատնությունը, չարչարանքները, խաչելությունը տխրություն է ներշնչում, բայց Տիրոջ Հարությունը բոլոր տխրությունները վերացնում եւ վերաճում է ուրախության: Ավանդույթները, ծեսերը, տոնը խորհրդանշող իրերն ու դետալները ձեւական, մակերեսային բնույթ կկրեն, եթե հիմնված չլինեն քրիստոնեական գիտակցված հավատի, ավետարանական պատմության խոր ըմբռնման վրա:

Սովետական 70 տարիները մեզ կտրել են ոչ միայն քրիստոնեական հավատից ու եկեղեցական տոներից, այլեւ աշխարհիկ կյանքում մեծ տարածում գտած ավանդույթներից, որոնցով ուղեկցվել են այդ եկեղեցական տոները: Մեր նախնիներն իմաստուն էին ու սվորույթ-ավանդույթների ամեն թվացյալ մանրուքին խոր իմաստ են հաղորդել:

Մեծ Պահքի ժամանակ հայերը սոխից Ակլատիզ տիկնիկ են պատրաստել, կախել երդիկից, որպեսզի նա վերահսկիՙ արդյո՞ք տան անդամներից որեւէ մեկը ու հատկապես երեխաները ձեռքները չեն գցում կենդանական ուտելիքներին: Մեծերը ցուցադրական կերպով մանրաքարերով խփել են փոքրիկների ձեռքերին, որոնք փորձել են մոտենալ յուղի կամ մածնի պուլիկին: Սա նաեւ դաստիարակչական իմաստ է պարունակել. դեռ փոքրուց երեխան պետք է կարողանար զսպել իրեն, որկրամոլ չլինել: Քրիստոնեական հավատով ներշնչված, այդ հավատը արժեւորելովՙ Մեծ Պահքի ժամանակ դեռ փոքր տարիքից չի կարելի գայթակղվել կենդանական կերակուրներով, այլ պետք է ձգտել ժուժկալության:

Մեր նախնիներն Ակլատիզ տիկնիկի վրա յոթ փետուր են դրել, որոնք խորհրդանշել են Պահքի յոթ շաբաթները: Ամեն շաբաթվա վերջում մի փետուրը հանել են, իսկ վերջինՙ Ավագ Շաբաթվա փետուրը հանելու ժամանակ մեծ հանդիսավորությամբ ճանապարհել են Ակլատիզ տիկնիկին եւ ընդունել Ուտիս տիկնիկին, որը թույլատրել է օգտվել կենդանական ուտելիքներից:

Հենց որ Մեծ Պահքը կիսվել է, հայերը միջինքի գաթա են պատրաստել, մեջը դրամ կամ ընդեղեն դրել: Ում որ ընկներ գաթայի այդ կտորը, ուրեմն տարին բարեհաջող կլիներ նրա համար: Ընդ որում, գաթան բաժանել են ոչ միայն տան անդամների, այլեւ տնային կենդանիների միջեւ:

Հայերը խստորեն հետեւել են զատկական տոնի եկեղեցական ու ազգային ավանդույթներին, ծեսերին, արարողակարգերին: Այդպիսով նրանք թե՛ հետաքրքրական առօրյա են ունեցել, թե՛ ամուր են պահել ազգային մշակույթը, կառչած են եղել արմատներին:

Մեծ Պահքից դուրս գալովՙ հայերը զատկական համեստ սեղաններ են գցելՙ խաշած ձուկ, կարմիր հավկիթներ, չամչով փլավ, կանաչեղեն ու գինի: Ամեն ուտեստ իր խորհուրդն է ունեցելՙ կապված Հիսուս Քրիստոսի Հարության հետ: Մեծ Պահքի շրջանում դաշտերում առատորեն վայրի կանաչեղեն է աճել, որը հեշտացրել է տանտիկինների գործըՙ էժան, սննդարար ու պահքին համապատասխան: Կանաչեղենի սննդարար ու պահքին համապատասխան լինելու մասին այսօր էլ տարակարծություններ չկան, բայց էժան լինելու հետ ոչ ոք չի համաձայնի: Ընդհակառակը, հենց պահքի շրջանում է կանաչեղենը թանկանում, ձուն ու ձուկն էլՙ վրադիր:

Հնում հավկիթները ներկել են սոխի կճեպով կամ տորոնի արմատներով, որպեսզի կարմիր գույն սատանան: Կարմիրը հատուկ խորհուրդ ունի, իսկ մեր ժամանակներում հավկիթները բազմագույն են ու ավելի շուտ զարդարանքի նշանակություն ունեն, քան զատկական տոնի խորհրդանիշի: Իսկ ավանդական գաթային փոխարինել են կուլիչները: Այնինչ կլոր գաթաների վրա մեր նախնիները հատուկ նախշեր են արել, որոնցից յուրաքանչյուրն իր իմաստն ու նշանակությունն է ունեցել: Դա, կարելի է ասել, հատուկ գիտություն է եղել, հատուկ մշակույթ ու հատուկ գիր, որովհետեւ գաթայի վրա դրոշմվել է հինավուրց պատմություն, մշակույթ, քաղաքակրթություն ու փիլիսոփայություն: Գաթա թխելու արվեստը փոխանցվել է սերնդեսերունդ, ու եթե տան աղջիկը չկարողանար գաթա թխել, աշխարհով մեկ խայտառակ կլիներ:

Այսօր մեր հասարակության մի ստվար մասը Սուրբ Զատկի տոնն ընկալում է որպես ուտելիքի բեռից կքած սեղաններ պատրաստելու հերթական առիթ: Օտարամուտ սովորույթները տարեցտարի համալրվում են նոր տարրերով: Էլ չասենք, որ նոր աքսեսուարների ու զարդերի վաճառքը Սուրբ Զատկի նախօրեին խելահեղության է հասնում: Սուրբ Հարության տոնը բիզնեսի է վերածվում, այնինչ մեր նախնիներն ամեն ինչ իրենց ձեռքով են պատրաստելՙ հիմքում դնելով քրիստոնեական ամուր հավատքն ու ազգի, ընտանիքի հավերժականություն խորհուրդը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԲԱՌԻ ԱՐՄԱՏԸ ՀՈՒՇՆ Է

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԹԱ»-Ի ԵՎ ԱՇՈՒՂ ՋԻՎԱՆԻԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԹԱ»-Ի ԵՎ ԱՇՈՒՂ ՋԻՎԱՆԻԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացի Սերգեյ Աբրահամյանն այսօր մանրամասներ ներկայացրեց իր հետ կատարված դեպքից։ Նա պատմեց, որ համապատասխան ծանուցում ստանալուց հետո...

ԿարդալDetails

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական