Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԲԱՌԻ ԱՐՄԱՏԸ ՀՈՒՇՆ Է

14/04/2017
- 14 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Յուրաքանչյուրն, ով մոտենում է լեգենդար եւ հերոսական Ապարանին, ակամա եւ սրտի թրթիռով ուշադիր զննում է մեսրոպյան կախարդական այբուբենի հսկայական քարե տառերը, որոնք տեղադրված են հրաշագեղ թեք լանջին: Տուֆե երեսունվեց գլուխգործոցներ:

Այն ժամանակ (2004-2005 թվականներին) դժվար թե որեւէ մեկը կարողանար մտածել, թե այդ եզակի համալիրը, փոքր ճարտարապետության իրական այդ գլուխգործոցը, թվում է, թե պատմական լրացման կարիք ունի: Եվ շուտով հայկական ահռելի այբուբենի կողքին, այդ նույն հիասքանչ սարալանջին, իրոք, հայտնվեցին յուրաքանչյուր հայի սրտին թանկ անուններ. Գրիգոր Լուսավորիչ, Վռամշապուհ արքա, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Տիգրան Մեծ, Մխիթար Գոշ: Դրված է նաեւ հուշարձան Աբովյանին, որը մեսրոպյան տառերով, ըստ էության, ստեղծեց ժամանակակից արեւելահայերենը: Ճիշտ է, այդ նույն սրբազան սարալանջին կան նաեւ այլ հեղինակների հոյակապ աշխատանքներ: Եվ ես խորապես համոզված եմ, որ հիրավի անկրկնելի նմանատիպ ճարտարապետական աշխատանքները ուրախացնում են ոչ միայն մեր հայրենակիցների, այլեւ շատ ու շատ հյուրերի եւ զբոսաշրջիկների աչքերը, սրտերը եւ, նույնիսկ, հոգիները:

Հոյակապ եւ նաեւ հեռավոր ապագային ուղղված քանդակների հեղինակների մասին չէ, որ կուզեմ խոսել հիմա, այլ նրանց մասին, ովքեր կազմակերպում են, ես կասեիՙ պատվիրում են հուշարձաններ: Այսօր դա, անկասկած, կարեւոր թեմա է մեր մշակույթում, առանձնապեսՙ քանդակագործության ժանրում:

Շուտով ես իմացա, որ լայն համբավ վայելող Եսայանների ընտանիքը հանձն է առել, ես կասեիՙ հիմնավորապես ձեռնամուխ է եղել Ղարաբաղում իր փոքր հայրենիքիՙ Մեծշեն գյուղի վերականգնմանը: Նախ հիշեցնեմ, որ 1992 թվականի ամռանից մինչեւ 1993 թվականի կեսերը Մարտակերտի եւ Հադրութի շրջանների համարյա քառասուն տոկոսը զավթել էին ազերները: Իսկ զավթած տարածքներում գործնականում բոլոր բնակավայրերը լիովին ավերված էին: Վանդալներն առանձնակի բարբարոսությամբ էին ծանակել հայկական գերեզմանոցները: Տարել էին մարմարե բոլոր սալիկները, փշրել խաչքարերի մեծամասնությունը եւ այլ շիրմաքարեր: Այստեղ պետք է ընդգծել, որ ամենից շատ վնասվել էր Մեծշենը, որտեղ գտնվում էին միանգամից չորս ընդարձակ գերեզմանոցներ: Պատահական չէ, որ հենց պատմությունն է այդ բնակավայրին տվել իր անունը. Մեծշենՙ Մեծ գյուղ: Եվ հանկարծ այդ մեծ գյուղում կանգուն չմնաց ոչ մի տուն: Ես հաճախ էի այցելում մարտիկներին բազմաթիվ ուղղություններում: Տղաների հետ հանդիպումներից մեկը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ լեդի Քերոլայն Քոքսի եւ բազմաթիվ երկրներից նրա հյուրերի հետ էր: Այդ ժամանակ էլ խնդրեցի մարտիկներին, որ Մեծշենն ազատագրելուն պես ինձ անմիջապես հաղորդեն այդ մասին: Նրանք կատարեցին իրենց խոստումը: Եվ ես առաջիններից մեկն էի, որ այցելեցի իմ հրապարակախոսական եւ պատմագիտական կուռք Դավիթ Անանունի տան փլատակները եւ, չթաքցնեմ, նաեւ զոքանչիս տան: Ըստ էության ոչինչ, կրկնում եմ, չէր մնացել: Ոչ մի հատիկ տուն: Նույնն էր նաեւ Հադրութի շրջանում: Մարտակերտցիները, հադրութցիները, բերդաձորցիները, եւ ոչ միայն նրանք, ստիպված էին եղել թողնել իրենց հարազատ գյուղերը: Ցրվել աշխարհով մեկ: Կվերադառնա՞ն, արդյոք. բոլորս այս հարցն էինք տալիս ինքներս մեզ: Այո, կվերադառնան, եթե վերականգնենք տները, աշխատատեղերը, դպրոցները:

Այդ ամենի մասին ես խոսել էի մի մարդու հետ, ում ծանոթ էի դեռ պատանեկան տարիներից, դեռեւս հիսունականների սկզբից, երբ նա սովորում էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում: Դա Կառլեն Եսայանն էր: Ինստիտուտի բակում մարզական մի փոքրիկ համալիր կարՙ մարմնամարզական ձողով եւ այն ժամանակ շատ տարածված երկփթանոց սեւ ծանրաքարերով: Տարիներ անց, եթե չասենքՙ տասնամյակներ, մենք նրա հետ հանդիպեցինք ազատագրված Մեծշենում: Այն ժամանակ նա առաջիններից մեկը այցելեց հայրենիք: Իհարկե, մենք չէինք կարողանում թաքցնել մեր երջանկությունը: Հաղթանակի երջանկությունը: Սակայն, չնայած հաղթանակի իսկական երջանկության շոշափելի զգացողությանը, ես չէի կարող չնկատել անթաքույց տագնապը Կառլենի աչքերում: Ասենք, նա չէր էլ թաքցնում իր հենց այդ տագնապը: Տագնապՙ վաղվա օրվա հանդեպ: Եվ նա, հիշում եմ, հառաչանքով մի ինչ-որ ճակատագրական նախադասություն արտաբերեց, անավարտ թողնելով էությունը. «Բայց չէ՞ որ այս ամենը պետք է վերականգնել, հակառակ դեպքում…»: Ես ժպտացի: Ամեն ինչից երեւում էր, որ նա զարմացավ: Նրան թվաց, թե ժպիտս անհամատեղելի է իր բառերի էությանը: Իսկ ես, այդ անավարտ նախադասությունը նկատի առնելով, ասացի նրան. «Հիշո՞ւմ ես, մենք մանկուց լսել ենք մեծերից, որ «ավարտուն միտքն ասում են միայն ավանակին»: Այդժամ Կառլենն արդեն ինքը ժպտաց, ապա ծիծաղեց: Իհարկե, ես չէի կարող չիմանալ, որ մենք այլ ելք չունեինք: Այդ ամենը պետք էր վերականգնել: Հակառակ դեպքում… «Հակառակ դեպքում,- ասաց Կառլենը,- մենք պարզապես հայրենիք ենք կորցնում»: Ահա այդպիսին է նաՙ իմ ընկեր Կառլենը: Ամեն առանձին տուն, ամեն գյուղ անպայման անվանում էր Հայրենիք: Ես գիտեի, որ նա օր ու գիշեր գտնվում էր իր պոլիկլինիկայում, իսկ ես անվերջանալի գործուղումների եւ ճանապարհորդությունների մեջ էի: Եվ ահա 2011 թվականի վաղ աշնանը, շուրջերկրյա նավարկության ավարտից անմիջապես հետո, ես հրավեր ստացա Արցախի նախագահ Բակո Սահակյանից, ինչպես նա ասաց, «մասնակցելու տոնինՙ ոչ միայն Մեծշենի համար»: Կցանկանայի հիշեցնել, որ դեռեւս 2006 թվականին ես բավական հաճախ ու տեւականորեն այցելում էի այն ժամանակ արդեն կառուցվող Մեծշեն: Եվ չէի թաքցնում երջանկությունս: Չէ՞ որ խոսքն իսկապես Հայրենիքի վերածննդի մասին է:

Ես բազմիցս եմ ականատես դարձել մի երեւույթի, որում տեսել եմ ռազմավարական եւ փրկիչ մի ողջ ծրագիր: Իսկ դա արդեն, իրոք, մարտավարություն չէ, որն իր մեջ ամփոփում է ընդամենը այսօրվա կենսական հարցերի լուծման նախապատրաստության էությունը: Դա իսկական ռազմավարություն է, որն ուղղված է հեռանկարին: Ես հիշեցի Մարտակերտի բրիգադի մարտիկներին, որոնց հետ մենք լուռ ու սրտի ցավով զննում էինք ամայացած, կարելի է ասելՙ գետնին պառկած քաղաքը: Այո, քաղաքը, եւ ոչ թեՙ գյուղ: Քանզի չորս ահռելի գերեզմանատները շատ բանի մասին են խոսում: Եվ հանկարծ տեսնում ես տոնական հագնված ժողովրդինՙ նորակառույց եկեղեցիների, տների, շենքերի, գործարանների, ֆաբրիկաների, մարզադաշտի, ֆուտբոլի դաշտի, մարզահրապարակների խորապատկերին: Եվ այդ ամենըՙ շնորհիվ նախեւառաջ Կառլեն եւ Սառա Եսայանների: Այդ օրը այնտեղ էին Արցախի նախագահը, գեներալներ, սպաներ, Հայաստանի գլխավոր դատախազը, հարյուրավոր մեծշենցիներՙ մանուկների բազմությամբ: Իմ ուշադրությունը գրավեցին, որ քիչ հեռվում, մի տեսակ համեստ խմբով կանգնած էին Եսայանների ընտանիքի բոլոր անդամները: Ես ինձ բռնացրի այն մտքի վրա, որ վաղուց նման շոշափելի երջանկություն չէի զգացելՙ կապված հետպատերազմյան Արցախի հետ, եւ նույնքան շոշափելիորեն զգում էի սրտիս զարկերի մի ինչ-որ քաղցրություն: Երջանկությունս չթաքցնելով, ես նայում էի արդեն կառուցված եւ ակներեեւորեն կառուցվել շարունակող լեգենդար Մեծշենին: Եվ ինչպես այստեղ չկրկնես. «Այդ ամենըՙ Եսայանների շնորհիվ»:

Իհարկե, Եսայանները միակը չէին: Անմահություն ոտք դրեցին նաեւ նրանք, ովքեր վերականգնում էին Շուշին, Գանձասարը, Մատաղիսը, Չափարը, Մարտակերտը (ի դեպ, այստեղ էլ Եսայանները շատ բան են արել), Մաղավուզը, Ակնաբերդը, Թալիշը, ինչպես նաեւ Հադրութը, Մարտունին, Ասկերանը եւ այլն: Եվ այդ ամենի մասին, կասկած չունեմ, կգրեն պատմաբանները, գրողները, լրագրողները: Չէ՞ որ, իրոք, խոսքը սրբազան ռազմավարության եւ ազգային գլխավոր խնդրի մասին է:

Սակայն պատահական չէ, որ ես, հատկապես հիմա, անդրադարձա կոնկրետ Եսայանների զարմանալի սխրանքին: Անցածՙ 2016 թվականի աշնան ճիշտ կեսին զանգվածային լրատվամիջոցները շատ եւ բավական հանգամանորեն գրեցին Եսայանների ընտանիքի հանգուցյալ ղեկավարիՙ Կառլեն Եսայանի պատվին հուշարձան կանգնեցնելու մասին: Ինչպես հայտնի է, տարիներ առաջ Կառլեն Եսայանի ջանքերով հուշարձան էր կանգնեցվել Հայրենական մեծ պատերազմի ճակատներում 1941-1945 թվականներին զոհվածների պատվին: Եվ նույնպիսի հուշարձան էր տեղադրվել նաեւ Արցախյան պատերազմում զոհված մեծշենցիների համար: Մենք չէ, որ պիտի ասենքՙ հուշարձան բառի արմատը հուշն է: Սակայն սրանով չի ավարտվում Եսայանների ընտանիքի սխրանքը: Ես խորապես համոզված եմ, որ առանց հուշաթերթիկի պարզապես անհնար է թվարկել այն ամենը, ինչ արդեն ստեղծվել է եւ տեղադրվել: Եվ շատ լավ գիտեմ այդ վեհաբարո ընտանիքի բազմաթիվ ծրագրերի մասին:

Լիովին ծանոթանալով այն ամենին, ինչ արված է, ստեղծված է Եսայաններ ընտանիքի կողմից, ես հասկացա, որ եթե թվարկենք առանց բացառության բոլոր աշխատանքները, վերականգնումները եւ նոր հուշարձանների ստեղծումը, ապա դրա համար պետք է, ես կասեի, պարզապես արդեն ուրիշ ժանր: Չէ՞ որ խոսքը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստան բուն հանրապետության մասին է: Նույնիսկՙ Նախիջեւանի: Այո՛: Այո, հենց Նախիջեւանի: 2015 թվականին Սուրբ Հովհաննես եկեղեցու կենտրոնական մուտքի երկու կողմերում տեղադրվեցին Նախիջեւանի խաչքարերի պատճենները: Խոսքը համաշխարհային փոքր ճարտարապետության գլուխգործոցների մասին է, որոնք ադրբեջանական բարբարոսների եւ վանդալների կողմից վերածվել էին խճաքարի: Մնում է ավելացնել, որ նման սրբազան աշխատանքներ Եսայանների կողմից իրագործվել են եւս շատ եկեղեցիների մուտքերի մոտ:

Գրելով այս հոդվածը, ես հընթացս հասկացա եւ գիտակցեցի, որ ժանրը, որի մասին խոսվեց սկզբում, ոչ մի կերպ չի տեղավորվում լրագրային էջերի շրջանակներում: Ես կասեի, որ խոսքը գրքի մասին է, մի որեւէ մենագրության: Չէ՞ որ պետք է յուրաքանչյուր նյութի կամ նույնիսկ նյութերի համալիրի մասին պատմել գիտականորեն մանրամասն ու հանգամանալի, քանզիՙ խոսքն էության, իսկական սխրանքի մասին է:

Բավական է բերել միայն մեկ օրինակ: Երեւանում հաճախ կարելի է լսել, որ Նորքի առաջին զանգվածում տեղադրվել է Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը: Ի դեպ, եւ ի երջանկություն, Հայաստանում դա առաջին հուշարձանը չէ նորվեգացի մեծ հետազոտողի, ճանապարհորդի, ռազմագերիների եւ փախստականների գործերով Ազգերի լիգայի կոմիսարի պատվին: Ո՞վ չի հիշում Ցեղասպանության զոհ հարյուր հազարավոր հայերի փրկությանՙ նանսենյան լեգենդար անձնագրերի մասին: Այնպես որՙ պատահական չէր, որ Եսայանների ընտանիքն էլ հուշարձան կանգնեցրեց Ֆրիտյոֆ Նանսենի պատվին: Սակայն նրանք, ովքեր տեսել են մեծ հումանիստի հսկայական, ես կասեի, բառացի իմաստովՙ լուսավոր արձանը, կանգնած ողջ հասակով, չգիտեն, որ խոսքը եզակի համալիրի մասին է, որը մարմնավորում է Ցեղասպանությունից հետո Հայաստանի վերածնության փաստը: Դրանք են Սուրբ Տիրամայր եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ աննման եկեղեցիները: Մեսրոպ Մաշտոցի եւ Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Այնտեղ կա ամեն ինչ, կապված ազգային հիշողության հետ: Դա ե՛ւ 1915 թվականն է, ե՛ւ 1988 թվականի Երկրաշարժը, ե՛ւ հիշատակն այն հերոսների, ովքեր իրենց կյանքը զոհեցին Ղարաբաղի ազատագրման համար: Գիրք-հուշարձանը եւ բրոնզե հուշարձանը ժուռնալիստին, ով ճեղքում է քարաբեկորը, պատմելու համար ճշմարտությունը: Եվ շատ այլ բաներ: Եվ այդ ամենը առարկայացած հուշ է: Հուշարձան բառի արմատը: Ինձ համար շատ կարեւոր է եւ այն, որ «Ֆրիտյոֆ Նանսեն» անվանումը ստացած ճարտարապետական համալիրի երկու կողմերում Եսայանների ընտանիքը երեխաների համար ստեղծել է մեկ այլ համալիրՙ մարզաբուժական, առողջությունը մարմնավորող սպորտային գույքով:

Ի դեպ, առողջության մասին: 2016 թվականի վերջին Քանաքեռ-Զեյթուն թաղամասում Հրաչյա Ներսիսյան փողոցում հանդիսավորությամբ բացվեց Եսայանների կողմից, ըստ էության, նորից կառուցված պոլիկլինիկանՙ հագեցած ժամանակակից բժշկական սարքավորմամբ: Պոլիկլինիկան կրում է Կառլեն Եսայանի անունը եւ պետական սեփականություն է:

Կառլեն Եսայանի պես մարդկանց մասին է, որ ասվել է դեռեւս հեռավոր անցյալում. «Մեռածների կյանքը շարունակվում է ապրողների հիշողության մեջ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԻՍԿԱԿԱՆՆ ՈՒ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԻՍԿԱԿԱՆՆ ՈՒ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական