Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԻԿԻՆ ՍՈՒՍԱՆՆ ՈՒ ԴՈՆՅԱ ՊԵՆԵԼՈՊԱՆ

31/03/2017
- 31 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Մտածո՞ւմ է արդյոք երկու օրը մեկ, վաղ առավոտյան, շուկայի բանջարեղենի մեծածախ հատված գնացող տիկին Սուսանը իսպանուհի իր տարեկից դոնյա Պենելոպայի մասին: Հավանաբար ոչ: Ինչո՞ւ մտածի, ճանաչո՞ւմ է, որ մտածի, «էնքան ցավ ու դարդ ունի», որ մեկ էլ ուրիշների, այն էլ` այլազգի ուրիշների մասին մտածի՞: Արդեն բանջարեղենի մասում, որտեղ քաղաքի ամենաէժան պոմիդորներն են, տիկին Սուսանը մտածում է իր այդ օրվա ճաշի մասին: Ունեցած մթերքը նույնն է` պոմիդոր, մի քիչ ձեթ, մի քանի հատ ձու: Պոմիդորով ձվածեղ ընտանիքում բոլորն են սիրում, բայց դա չի նշանակում, որ ամեն օր պետք է հենց դա ուտեն: Տիկին Սուսանը սա, իհարկե, հասկանում է, դրա մասին են վկայում նրա թաց աչքերը, որոնք իբր ամենալավ պոմիդորներն են ընտրում` քաղաքի ամենավատ պոմիդորների մեջ:

– Երկու կիլոգրամ կշռեք,- ասում է նա` մեկնելով տոպրակում հավաքած պոմիդորը վաճառողին:

– Շատ գնի, էլի, տեսնում եմ, համարյա ամեն օր գալիս ես` չարչարվելով, միանգամից առ-տար, որ ամեն օր չգաս,- պատասխանում է վաճառողը, որն առաջինն է լինում այդ օրը, ով ժպտում է տիկին Սուսանին: Սուսանը եւս ի պատասխան ժպտում է, միայն ի պատասխան, նրա հոգին հայաստանցու հոգի է, այնտեղ ժպիտ չկա: Հասկանո՞ւմ է արդյոք Սուսանի այս` ի պատասխան լուռ ժպիտից վաճառողուհին, որ «ուրեմն փող չկա, որ շատ չեմ առնում», հավանաբար ոչ, որովհետեւ նա էլ հայաստանցի կին է` «էնքան ցավ ու դարդ ունի, որ ուրիշների մասի՞ն է հիմա էլ մտածելու»:

Տիկին Սուսանն ապրում է Հայաստանում, դոնյա Պենելոպան` Սեւիլիայում, այն իսպանական Անդալուզիայի վարչական կենտրոնն է` Գվադալկվիվիր գետի վրա տեղակայված:

Հենց գետի ափին էլ փոքրիկ տնակների թաղամաս կա: Այդ տնակներում ապրում են Սեւիլիայի աղքատները, նրանցից մեկը դոնյա Պենելոպան է, ով ամեն օր գետում անում է իր լվացքը եւ չի մտածում ուտելիքի մասին, քանի որ ուտելիքը եւս գետի մեջ է. դոնյան ամեն օր իր ու իսպանացի բազմաթիվ երիտասարդների պես աշխատանք չունեցող որդու համար ձուկ է պատրաստում` ամեն օր տարբեր ձեւով` մի օր տապակում է, մի օր խաշում, մի օր` խորովում, ամեն օր` տարբեր համեմունքներով, հետեւաբար ձուկն ամեն օր դոնյա Պենելոպայի մոտ տարբեր է ստացվում: Նա էլ, հավանաբար, լվացք անելիս չի մտածում տիկին Սուսանի մասին, որովհետեւ` «Ես իմ կյանքն ունեմ, որը հրաշալի է, եւ որը պետք է ապրել` առանց ավելորդությունների»:

Տիկին Սուսանն այսպես չի կարծում, տիկին Սուսանը Հայաստանում է ապրում, դոնյա Պենելոպան` Իսպանիայում: Տիկին Սուսանը կարծում է, որ ինքը չի ապրում, որ երկու օրը մեկ քաղաքի ամենաէժան պոմիդորն առնելով ապրել չի կարելի, հնարավոր չէ: Ու նա երազանք ունի` ապրել: Դոնյա Պենելոպան ապրում է, ճիշտ է` նրա որդին չի աշխատում, որովհետեւ նրա որդու պես բազմաթիվ այլ իսպանացի երիտասարդներ չեն աշխատում, բայց դոնյա Պենելոպան ապրում է Սեւիլիայի աղքատների թաղամասում, որովհետեւ կյանքը նրա համար հրաշալի է, որովհետեւ նրա մայրը եւս գետում էր լվացք անում, հիմա էլ նա է անում, ու դա սարսափելի չէ, դա ամոթալի չէ, որովհետեւ դա հենց կյանքն է, որը հրաշալի է, ինչպես… Գվադալկվիվիր գետում աճող ձկների համը` ամեն օր տարբեր:

– Էլի նույն պոմիդորով ձվածե՞ղը,- հիասթափությամբ նկատեց տիկին Սուսանի որդին, բացելով թավան:

Տիկին Սուսանը հասկացավ, վաղուց էր հասկացել, որ այնպես, ինչպես մենք ենք ապրում, ապրել չի կարելի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՁԱՅՆԸՙ 20-30 ԵՎՐՈ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՁԱՅՆԸՙ 20-30 ԵՎՐՈ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական