Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

31/03/2017
- 31 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ընկերությունը լինում է տարբեր տեսակների: Օրինակՙ բաց բաժնետիրական կամ փակ բաժնետիրական, կամ սահմանափակ պատասխանատվության, բայց սա այլՙ առավելաբար բիզնես խոսակցություն է: Լինում է ընկերություն բիզնեսից դուրս էլ, օրինակ` գաղափարական կամ մարտական: Մարտական ընկերություն անողները կոչվում են մարտական ընկերներ, ընդ որում, կարեւոր չէ, ավարտվե՞լ է իրենց ընկերությանը սկիզբ դրած մարտը, թե՞ ոչ, միեւնույն է, մարտական ընկերները միշտ են կոչվում մարտական ընկերներ: Գաղափարական ընկերությունը, այլ կերպՙ կուսակցությունը, մեզանում հազվադեպ հանդիպող երեւույթ է, հին ավանդական մի բան, չնայած գալիք ընտրություններին, օրինակ, մասնակցում են բացառապես կուսակցություններ ու դաշինքներ, ընդհանուր թվովՙ 9, բայց դրանց մեջ գաղափարական ընկերություն եթե կա էլ, ապա գեղեցիկ երգերի ու կենացների մակարդակում, ոչ ավելին, կամ` մի քիչ ավելին:

Մի խոսքով, եթե հասկանալի է, որ գաղափարական ընկերությունը քաղաքական կատեգորիա է, ապա անհասկանալի է, թե մարտական ընկերությունն ի՞նչ է ու ինչո՞ւ է մտնում քաղաքականություն: Օրինակՙ ՕՐՕ դաշինքի առաջին համար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ամեն անգամ, երբ հայտարարությամբ է հանդես գալիս, այն ուղղում է այդ թվում իր մարտական ընկերներին: Ավելին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն ըստ ԱԱԾ-ի մեղադրանքի, կասկածվում է Հայաստան ԻԳԼԱ բերելու մեջ, ըստ նույն մեղադրանքիՙ ԻԳԼԱ-ն բերել է տվել իր մարտական ընկերների միջոցով: Կարելի է, իհարկե, ենթադրել, որ Բաբայանի մարտական ընկերներն արել են այն, ինչ իր մարտական ընկերներից պահանջում է անել Օհանյանը, բայց խնդիրն այն է, որ Բաբայանն ու Օհանյանն էլ մարտական ընկերներ են, ու մինչ դուք այս ընկերության մեջ դավադրություններ եք փնտրում, ասեմ ավելին, նրանք երկուսն էլՙ Օհանյանն ու Բաբայանը, նախագահ Սարգսյանի մարտական ընկերներն են: Այստեղ արդեն դավադրությունների շրջանը փակվում է, սկսվում է մեկ այլ շրջան, պայմանականորեն այն կոչենք խեղաթյուրում, տվյալ պարագայում մարտական ընկերություն կոչվածի: Խնդիրն այն է, որ մեր պարագայում մարտական ընկերները ոչ թե առանձին ճակատամարտերում իրար հետ ծանոթացած տղամարդիկ են, այլ նույն պատերազմն անցած ու այն չպարտված հերոսներ կամ ոչ այնքան հերոսներ: Կնշանակի բոլոր այն տղաները, ովքեր այդ պատերազմն անցել են, իրար համար մարտական ընկեր են, կապ ունի մեկը կռվելիս է եղել Հադրութում, մյուսըՙ Մարտակերտո՞ւմ, թե՞ երկուսն էլ ազատագրել են Շուշին: Սա էլ նշանակում է, որ արցախյան պատերազմի բոլոր մասնակիցները մարտական ընկերներ են: Եւ հիմա, երբ մարտական ընկերներից մեկը դիմում է մարտական ընկերներից մյուսին, որպեսզի պայքարեն մարտական երրորդ ընկերոջ դեմ, օգտագործելով մարտական ընկերներից չորրորդի բերած զենքը, ապա դա կոչվում է մարտական ընկերության խեղաթյուրում: Սա վտանգավոր է, քանի որ մարտական ընկերները, որպես կանոն, զենքից, այն օգտագործելու հետ կապված, որեւէ բարդույթ չեն ունենում, ու ինչպես նախագահ Սարգսյանը վերջերս ասացՙ Իսկանդերի օգտագործման հետ կապված, աչքն էլ չեն թարթում կրակելիս: Իսկ մարտական ընկերների կրակը միմյանց ուղղությամբ կամ դրա սպառնալիքը վտանգավոր է ոչ միայն մարդկային կյանքի տեսանկյունից, այլեւ պետության համար:

Հասանք. մեզանում մարտական ընկերությունը այնքան է խեղաթյուրված, ուռճացված, լարված, զինված, զինվող, անվերահսկելի ու բեւեռացված, որ մարտական ընկերությունը, ավելի ճիշտ այն, ինչը հիմա մարտական ընկերություն են կոչում, վտանգում է ազգային անվտանգությունը: Ես, իհարկե, հասկանում եմ, որ այդ ընկերության մեջ կան այնպիսիք, որոնք բացի մարտ վարելուց` կյանքում այլ ոչինչ չեն կարողանում անել, հետեւաբար նրանք երկար պարապությունից հոգնածՙ հիմա ուզում են կյանքում էլի ինչ-որ բան անել, բայց, կներեք, եթե դուք ինչ-որ մեկի մարտական ընկերն եք, անգամ հերոս մեկի, եթե անգամ ինքներդ եք հերոս ու պատերազմի ձեր ուղին լի է դափնիներով, դա դեռ ձեզ իրավունք չի տալիս անձեռնմխելիության, դա դեռ ձեր հավերժ ճշմարտացիությունը չի ապացուցում, դա դեռ չի նշանակում, որ ձեզ ոչ ոք իրավունք չունի ձերբակալել: Տաղանդավոր հրամանատար լինելը կամ քաջարի զինվորությունը դեռ ցույց չի տալիս, որ անպայման լավ քաղաքացի ես ու իսկական ընկեր:

Մարտական ընկերությունը ընկերություններից ամենաանդավաճանն է, բայց դա դեռ ամենակարեւորը չէ: Բանն այն է, որ մարտն ավարտվել է, ավելի ճիշտՙ Մարտակերտից այն կողմում է, այս կողմում դուք մարտական ընկերներ եք, իսկ ով հարվածում է կամ ցանկանում է հարվածել իր մարտական ընկերոջը… Ամեն դեպքում հերոս չէ, կամ այլեւս հերոս չէ: Ու քանի որ հերոս չէ, ցանկանում է մտնել քաղաքականություն, բա էլ որտե՞ղ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԵՄՔԻՆ ՆԱՅԵԼՈՎ

Հաջորդ գրառումը

ՏԻԿԻՆ ՍՈՒՍԱՆՆ ՈՒ ԴՈՆՅԱ ՊԵՆԵԼՈՊԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԻԿԻՆ ՍՈՒՍԱՆՆ ՈՒ ԴՈՆՅԱ ՊԵՆԵԼՈՊԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական