Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ՌԴ-ՈՒՄ ԴՈՆԲԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԵՏՈ

24/02/2017
- 24 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ի հրամանագրով ՌԴ-ում օրինական է ճանաչել Դոնբասի բնակիչների փաստաթղթերը: Հրամանագրում նշված է, որ դրանք ճանաչվում են ժամանակավորապեսՙ մինչեւ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ինչում թերանում է պաշտոնական Կիեւը: Ավելին, վերջերս ուկրաինական կողմը սրել էր լարվածությունը Դոնբասի սահմանամերձ շրջաններում, թիրախ դարձնելով խաղաղ բնակիչներին, իսկ Մոսկվան էլ անշուշտ ձեռնածալ չէր նստել:

Հրամանագիրը օրինական է համարում չճանաչված ԴԺՀ եւ ԼԺՀ բնակիչների ոչ միայն անձնագրերը, այլեւ կրթության վկայագրերը, ծննդյան, մահվան, ամուսնության վկայականները եւ նույնիսկ ավտոմեքենաների համարանիշերը: Ըստ էության, Դոնբասի բնակիչները կարող են ազատորեն Ռուսաստան մեկնել աշխատելու, սովորելու, հարազատներին այցելելու եւ այլ նպատակներով: Կրեմլում Պուտինի հրամանագրի ընդունումը պատճառաբանել են Դոնբասի բնակիչների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությամբ: Ի դեպ, ռուսական «1+1» կայքը տեղեկացնում է, որ միայն ԴԺՀ-ում առնվազն 40 հազար բնակիչ ունի ՌԴ անձնագիր:

Կրեմլյան հրամանագիրը Ուկրաինայում եւ մի շարք այլ երկրներում առաջացրել է բուռն հակազդեցություն: Նախագահ Պորոշենկոն այն անվանել է օկուպացման ապացույց եւ ցինիկ քայլ: Հրամանագիրը ստորագրվեց հենց Մյունխենի անվտանգության կոնֆերանսի անցկացման ժամանակ: Ուկրաինայի արտգործնախարարությունում դա գնահատում են որպես ռուս-ուկրաինական հակամարտության խորացում: Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարել է, որ հրամանագիրը հակասում է Մինսկյան համաձայնագրերին: ԵԱՀԿ-ն արտահայտվել է համանման ձեւով: Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերի բնորոշմամբ, Ռուսաստանում Դոնբասի բնակիչների փաստաթղթերի ճանաչումը ներհակ է Մինսկի պայմանավորվածությունների ոգուն: Ֆրանսիայի արտգործնախարարությունը եւս քննադատել է Պուտինի հրամանագիրը:

Սակայն ներկայումս գլխավոր հարցն այն է, թե ինչ կլինի հետագայում: Ուկրաինայի խորհրդարանի փոխնախագահ Իրինա Գերաշչենկոն չի բացառում, որ Ռուսաստանը Դոնբասում կարող է իրականացնել ուկրաինական ունեցվածքի ազգայնացում: Հաջորդ քայլը կարող է դառնալ ինչպես հակամարտության վերջնական սառեցումը, այնպես էլ ռուսական զորքերի պաշտոնական մուտքը այդ տարածքներ, ինչպես դա տեղի ունեցավ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում:

Ոմանք հրամանագրում տեսնում են իրավաբանական շփոթություն: Խոսքը Ուկրաինայի Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի առանձին շրջաններում տրված փաստաթղթերի մասին է: Որտե՞ղ են այդ տարածքների սահմանները եւ, ըստ Կրեմլի տրամաբանության, ո՞ւմ է պատկանում ասենք Դեբալցեւոն, որը Մինսկում ստորագրված փաստաթղթերի համաձայն ենթակա է Ուկրաինային:

Գոյություն ունի եւս մեկ հետեւանք, որի մասին սարսափով են խոսում հենց Ռուսաստանում. այն բոլոր հիմնարկություններն ու ձեռնարկությունները, որոնք կգործեն աշխարհում կեղծ համարվող նման փաստաթղթերով, ըստ էության իրենց համար տեղ կամրագրեն պատժամիջոցների թեկնածուների ցանկում: Սակայն Կրեմլը ռուսաստանյան բոլոր հաստատություններին պարտավորեցրել է իսկական համարել այդ փաստաթղթերը, թեեւ Պուտինի մամլո քարտուղար Պեսկովը դեռ մեկ շաբաթ առաջ մերժում էր նման միտքը: Ուստի Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը գտնում է, որ տվյալ քայլով Ռուսաստանը փաստորեն դուրս է գալիս Մինսկյան գործընթացից:

Հրամանագրի տեքստի համաձայն, փաստաթղթերի ճանաչումն ունի բացառապես բարի նպատակ, այն էՙ բնակչության իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն: Սակայն Մինսկի եռակողմ Շփման խմբում Ուկրաինայի նախկին ներկայացուցիչ Ռոման Բեսսմերտնին «ТСН. Неделя» կայքին տված հարցազրույցում հրամանագիրը բնութագրել է որպես «օկուպանտների քողածածկույթ», որը կարող է ողբերգության վերածվել առաջին հերթին հիշյալ փաստաթղթերի տերերի համար: «Հրամանագրին հաջորդող ամենավտանգավոր բանը այդ տարածքում հերթական հակամարտության փաստացի սրումն է, քանի որ դա կհանգեցնի տվյալ տարածքում առկա հողի, ունեցվածքի, բնակարանների եւ ռեսուրսների վերաբաշխմանը: Այդ հրամանագրով Պուտինը փաստորեն խորացրեց հակամարտությունը արդեն Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի ամենահեռավոր շրջանների ներսում: Տվյալ փաստաթղթի կարեւորությունը հասկացողների առաջին քայլը կլինի դրա օգտագործումը սեփականություն կորզելու նպատակով», ասել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱ-ՆԱՏՕ. ԱՆՍԵՐ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՋՈՐԴԵԼ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՈՒՄԻՏ ՔՈՒՐԴԸ ԱՅՆԹԱՊԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՒՄԻՏ ՔՈՒՐԴԸ ԱՅՆԹԱՊԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական