Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂՐԻՄՅԱ՜Ն ԿՈՏԼԵՏՆԵՐ

24/02/2017
- 24 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ռուսական որոշ լրատվամիջոցներ Կրեմլի խոհանոցից տեղեկացել են, որ այնտեղ, նկատի ունեմՙ Կրեմլի խոհանոցում, տեղի է ունեցել մի ռազմավարական, անգամ ազգային-հայրենասիրական փոփոխություն: Բանն այն է, որ Կրեմլի խոհանոցի շեֆ-խոհարարը որոշել է անվանափոխել Կիեւյան հայտնի կոտլետները, տալով դրանց նոր անվանումՙ Ղրիմյան կոտլետներ:

Դե այսինքն, մի օր, երբ Պուտինը ճաշելիս է եղել ու նրան բերել են իր սիրելի Կիեւյան կոտլետներից, ոչ պակաս սիրելի կարտոֆիլի պյուրեի հետ, ՌԴ նախագահը հանկարծ հասկացել է, որ իր ճաշով գովազդում է «Պորոշենկոյիՙ հակաժողովրդական ռեժիմը» եւ հանձնարարել է շեֆ-խոհարարինՙ փոխել կոտլետների անունը: Ու քանի որ Ղրիմը «Պորոշենկոյի հակաժողովրդական ռեժիմի» լավագույն հակագովազդն է, բացի այդՙ «մերն է», այսինքն ռուսական է, Պուտինն արագ իր շեֆ-խոհարարին տվել է երկրորդ հանձնարարությունըՙ անվանել կոտլետները Ղրիմյան:

Ի դեպ, շատ հնարավոր է, որ շուտով նույն Կրեմլի խոհանոցում տեղի ունենա երկրորդ եւ ոչ պակաս ռազմավարական, ազգային-հայրենասիրական անվանափոխությունըՙ Կիեւյան հայտնի տորթը դառնաՙ Լուգանսկյան, կամ Դոնեցկյան: Ամեն դեպքում խոհանոցային փոփոխությունների մեկնարկը տրվել է:

Եւ ոչ միայն խոհանոցային փոփոխությունների: Ինչպես գիտենք, փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե էր: Ըստ արդյունքներիՙ Արցախիՙ 103 հազար 793 ընտրողներից 79 հազար 428-ը մասնակցել է հանրաքվեին: Որոնցից էլՙ 69 հազար 540-ը կողմ է քվեարկել առաջարկվող Սահմանադրության նախագծին, իսկ 7 հազար 686-ըՙ դեմ: Այլ կերպ ասած, Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունն ընդունվել է ձայներիՙ 87, 6 տոկոս կողմ եւ 9,7 տոկոս դեմ հարաբերակցությամբ:

Թե ի՞նչ քաղաքական եւ ոչ միայն քաղաքական փոփոխություններ են տեղի ունենալու Արցախում այս հանրաքվեից հետո, դեռ կխոսենք եւ դա մանրամասնորեն կանենք: Այս պահին ուշագրավ մի նրբություն կա: Բանն այն է, որ նոր Սահմանադրությամբ, ինչպես նշել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը , լինելու է ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այլ Արցախի Հանրապետություն: Դե, այսինքն, Ղարաբաղ այլեւս չենք ասելու, քանի որ նոր Սահանադրությամբ Ղարաբաղը վերանվանվել կամ վերստին անվանվել էՙ Արցախ: Պարոն Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ այսպիսով վերականգնվել է տարածաշրջանի պատմական անունը: Իրոք այդպես է, ամեն դեպքում Մեծ Հայքի կազմում Ղարաբաղ անունով որեւէ նահանգ կամ մաս չի եղել, փոխարենը Արցախը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն էր:

Բայց ի՞նչ է սա տալու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Հիշեցնեմ, որ նախքան հանրաքվեն, Մինսկի խումբըՙ առանձին եւ ՌԴ ԱԳՆ-նՙ առանձին հայտարարություններ տարածեցին, ըստ որոնց Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն իրենք չեն ճանաչում, քանի որ` «այն չի կարող ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցում, ինչը պետք է որոշվի բացառապես հակամարտության կողմերի միջեւ խաղաղ բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխզիջումային հիմունքներով»: Հասկանալի է, որ Մինսկի խումբը կարող է շատ բան ասել, եւ ասել է ու էլի կասի, բայց, մեր մեջ էլի, Ղարաբաղի փոխարեն ասում ենք, գրում ենքՙ Արցախ, հետո՞: Այ ես, օրինակ, այս հոդվածում, որտեղ կարող էի գրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, գրել եմՙ Արցախի Հանրապետություն, հետո՞, Իլհամ Ալիեւը ճանաչե՞ց Արցախի անկախությունը, թե՞ՙ Մինսկի խումբը դա արեց: Ակնհայտ է, որ եթե անգամ Արցախը սահմանադրության հաջորդ փոփոխությունների հանրաքվեով վերանվանվի, ենթադրենք Մարտին Լյութեր Քինգի անվանՙ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, միեւնույն է, Ադրբեջանը նրա անկախությունը չի ճանաչելու: Եւ ուրեմն այն ռեսուրսներն ու միջոցները, որոնք ներդրվել են Սահմանադրության փոփոխությունների նախագիծ պատրաստելու, հանրավքե կազմակերպելու ու անցկացնելու նպատակով, իսկ դրանք փոքր ռեսուրսներ եւ միջոցներ չեն, գուցե պետք է ա՞յլ տեղ ուղղել, այլ ճանապարհներ բացել, ավելի ճիշտՙ կոնկրետ եւ բառիս բուն իմաստով ճանապարհնե՞ր բացել: Ի վերջո կարեւոր չէ, թե դու որքան հաճախ ես փոփոխում սահմանադրությունդ եւ որքան ժողովրդավարական եւ բաց-թափանցիկ են անցում այդ փոփոխությունների հանրաքվեները: Կարեւորն այն է, թե դու որքան հաջող ես Սահամանադրությունդ պահում, սա ժողովրդավարության ավելի մեծ ցուցիչ է, քան սահմանադրական փոփոխությունների բաց եւ թափանցիկ հանրաքվեի կազմակերպումը:

Մյուս կողմից, հասկանալի է, որ արցախյան այս հանրավքեի շնորհիվ Արցախ այցելեցին մի շարք միջազգային դիտորդներ, որոնց բոլորին Բաքուն ներառեց իր «սեւ ցուցակում», կամ սպառնաց ներառել, եւ սա նշանակեց, որ Լապշինիովՙ Արցախ այցելել պատրաստվողներին վախեցնել Բաքվին չհաջողվեց ու չի էլ հաջողվելու: Բայց մի՞թե Արցախն իր պատմությամբ, բնությամբ, բարիքներով եւ մարդկանցով տեսնելու համար պարտադիր է Արցախում սահմանադրության հանրաքվե անցկացնելը: Հնարավո՞ր չէ աշխարհից մարդ բերել Արցախ, ով կերգի այնտեղ, ով ֆիլմ կնկարահանի այնտեղ, ով կպարի այնտեղ, ով կգործի այնտեղ, ով կցանկանա ապրել այնտեղ, այնտեղ ապրելուց էլ լավ կապրի եւ արդար միջավայրում կապրի: Չէ՞ որ հնարավոր է…

Ամեն դեպքում ոչ Մինսկի խումբն է պատրաստվում ղարաբաղյան հակամարտության մասին իր հայտարարությունները դարձնել արցախյան հակամարտության մասին, ոչ էլ անգամ Արցախի անկախությունը ճանաչած Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգն է պատրաստվում խմբագրել իր իսկ կայացրած որոշումըՙ այնտեղ առկաՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերանվանելով Արցախի Հանրապետության:

Ի դեպ, ռուսական լրատվամիջոցներից մեկի լրագրողը, Կրեմլի խոհանոցում վերոհիշյալ անվանափոխությունից երկու օր հետո որոշել է լրագրողական հետաքննություն անել: Նա մտել է Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկը եւ պահանջելՙ ճաշացանկը, իսկ այնտեղ գրված է եղել ոչ թե Ղրիմյան, այլ Կիեւյան կոտլետներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՊԱՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական