Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ

24/02/2017
- 24 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Հունվարի ցուցանիշները եւ համադրումները անցած տարիների հետ

Ադրբեջանի այս տարվա առաջին ամսվա տնտեսական ցուցանիշներն է հրապարակել այդ երկրի վիճակագրության պետական կոմիտեն: Համաձայն դրանց, Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը 2017-ի հունվարին աճել է 0,8 տոկոսով: Նախորդ տարվա հունվարի համեմատ արդյունաբերությունում աճը կազմել է 0,8 տոկոս, առեւտրում եւ տրասնպորտային միջոցների նորոգման ճյուղումՙ 1,3 տոկոս, զբոսաշրջությունումՙ 0,3 տոկոս, գյուղատնտեսությունումՙ 3,5 տոկոս: Ըստ կոմիտեի, 5,3 մլրդ մանաթ կազմող համախառն ներքին արդյունքի 3 մլրդ մանաթի ավելացված արժեքը ստեղծվել է ոչ նավթային հատվածում, 2,3 մլրդ մանաթինըՙ նավթայինում: Այսինքն, նավթագազային հատվածը կազմել է Ադրբեջանի ՀՆԱ-ի 43,7 տոկոսը:

Այս ցուցանիշներ համադրենք անցյալ տարվա հունվարի հետ, երբ նավթի (Brent տեսակի) գները անկման նվազագույն մակարդակին էին հասելՙ 29 դոլարի, իսկ միջին գինը ամսվա ընթացքում մոտ 30 դոլար: Այս տարվա հունվարին վերոնշյալ տեսակի նավթի միջազգային միջին գինը գտնվել է 55-56 դոլարի միջակայքում: Այսինքն, մեկ տարվա ընթացքում արձանագրվել է նավթի գների մոտ 90 տոկոսանոց աճ: Դա բերել է Ադրբեջանի տնտեսության միայն 0,8 տոկոսանոց աճի: Վերոնշյալ ցուցանիշներից երեւում է, որ արդյունաբերության մեջ, այսինքն նավթագազային հատվածում, աճը եղել է դարձյալ նույն 0,8 տոկոսը: Թեեւ մեկ ամսվա, այն էլ հունվարի հիման վրա, ճիշտ չի հստակ եզրակացություններ անել, բայց համեմատությունները նախորդ տարվա հետ որոշակի պատկերացումներ են ձեւավորում: Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական եւ արդյունաբերության ցածր աճը Ադրբեջանում, այն դեպքում, երբ նավթի գների աճը մեկ տարվա ընթացքում զգալի է եղել:

Անցյալ տարվա հունվարին Ադրբեջանի տնտեսության մեջ նավթային հատվածի բաժինը կազմել էր 67,2 տոկոս, այժմՙ 43,7 տոկոսը: Այսինքն, նավթի գների նվազման հետ նվազել է նաեւ դրա մասնաբաժինը ՀՆԱ-ում: Սա առաջին փաստն է: Երկորդը շաղկապված է առաջինի հետՙ նվազել են ոչ միայն նավթի գները, այլեւ Ադրբեջանի կողմից նավթի արդյունահանման ծավալներըՙ հունվար ամսին օրական 35 հազար բարելով կամ 4,2 տոկոսով: Դա նույնպես նվազեցնում է ՀՆԱ-ի ծավալը եւ հետեւաբար տնտեսական եւ արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշները: Երրորդըՙ վերոնշյալ գործոններով պայմանավորված, ազգային արժույթիՙ մանաթի արժեզրկումն է: Անցյալ տարվա հունվարի համեմատ, այն մոտ 15 տոկոսով արժեզրկվել է, չհաշված նախորդող 2014-2015 թթ.ին արձանագրվածՙ ազատ անկում հիշեցնող արժեզրկումը ավելի քան 2 անգամ: Վերջինս այն հիմնական գործոնն է, որի միջոցով ադրբեջանական վիճակագրությունը մանեւրում է:

Բնական է, որ տվյալ երկրի տնտեսական ցուցանիշները ներկայացվում են ազգային արժույթով: Սակայն Ադրբեջանը զուգահեռաբար չի ներկայացնում դոլարային արտահայտությամբ իրերի կացությունը, ինչը նշանակում է թաքցնելու կամ գոնե հրապարակային չարտահայտվելու խնդիրներ ունի: Դոլարային արտահայտությամբ տվյալները անհրաժեշտ են հատկապես այն պատճառով, որ այդ երկրի հիմնական ռեսուրս նավթը միջազգային շուկայում վաճառվում է դոլարով:

Այսպիսով, մի քանի տարի շարունակ, ադրբեջանական մանաթի կայունությունը հնարավոր էր լինում ապահովել նավթի բարձր գների եւ միլիարդավոր դոլարների ներհոսքի շնորհիվ: Սակայն նավթի գների անկումը փոխեց իրավիճակը: Արդյունքում 1 դոլարի դիմաց 0,7 ադրբեջանական մանաթը 2-3 տարվա ընթացքում դարձավ 1 դոլարի դիմաց 1,7 մանաթ (անցած տարվա ընթացքում եղել է, երբ փոխարժեքը հասել էր 2 մանաթի 1 դոլարի դիմաց): Սա պաշտոնական փոխարժեքն է, իսկ ամբողջությամբ անցումը լողացող փոխարժեքի այդ երկրում դեռ տեղի չի ունեցել: Հիմք ընդունելով փոխարժեքի պաշտոնական ցուցանիշը, կարող ենք արձանագրել, որ մանաթը վերոնշյալ ժամանակահատվածում արժեզրկվել է մոտ 2,5 անգամ:

Հետեւաբար, երբ, նավթի գների 2-3 անգամ նվազման պարագայում, Ադրբեջանի տնտեսական անկումը մանաթով արտահայտված ընդամենը 3,8 տոկոս է ներկայացվում, ինչպես դա եղավ 2016-ին, կամ 1,8 տոկոս աճ է ներկայացվում, ինչպես 2015-ինՙ նավթի գների կրկնակի անկման ժամանակ, ապա դոլարային արտահայտությամբ պատկերն ամբողջովին տարբեր է: Դրա համար համեմատենք 2013-ի ադրբեջանական տնտեսության ցուցանիշները, երբ նավթի (Brent տեսակի) գները չէին սկսել իջնել եւ կազմում էին միջինը 110 դոլար 1 բարելի դիմաց, 2016-ի տվյալների հետ, երբ միջին գինը 40-45 դոլար էր 1 բարելի դիմաց:

2013-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն 73 մլրդ դոլար էր, 2016-ին արդենՙ 34 մլրդ դոլար: Դոլարային արտահայտությամբՙ ավելի քան 2 անգամ անկում: Ադրբեջանի բյուջեի եկամուտները 2013-ին մոտ 24,5 մլրդ դոլար էին կազմել, 2016-ինՙ մոտ 9,5 մլրդ դոլար: Դարձյալ ավելի քան կրկնակի անկում դոլարային արտահայտությամբ: Պատկերն էապես չի փոխվել մյուս ցուցանիշների դեպքում, իսկ տնտեսության ճյուղեր կան, որտեղ բազմակի անգամներով մեծ անկում է արձանագրվել, օրինակ շինարարությունում: Մի խոսքով, մանաթով արտահայտված Ադրբեջանի տնտեսությունը կարծես թե մեծ անկում չի արձանագրել, բայց իրականում շեշտակի անկում է ունեցել: Ելնելով այս իրողությունից, կարող ենք արձանագրել, որ 2017-ի առաջին ամսվա 0,8 տոկոսանոց աճն, ըստ էության, ոչ մի փոփոխություն չի մտցրել ընդհանուր պատկերի մեջ:

Եթե ամփոփելու լինենք, ապա կարող ենք եզրակացնել, որ թշնամի երկիրը դեռեւս տնտեսական անկման մեջ է գտնվում, բայց նավթի գների որոշակի աճը թույլ է տվել կայունացնել վիճակը այնտեղ: Այս պարագայում, մենք ոչ միայն հանգստանալու իրավունք չունենք, այլ ընդհակառակը, պետք է ավելի ակտիվ եւ արմատական քայլեր կատարենք մեր տնտեսական զարգացման, պաշտպանունակության եւ անվտանգության ամրապնդման համար :

Հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 6,5 տոկոսով: Սա լավ սկիզբ կարելի է համարել, բայց, ինչպես արդեն նշեցինք, մեկ ամսվա ցուցանիշը բավարար չէ հստակ եզրակացությունների եւ անհիմն լավատեսության համար: Լավ սկիզբը պետք է լավ շարունակություն ունենա, այլապես անցյալ տարի նույնպես մեկնարկեցինք բարձր տնտեսական աճով, բայց եզրափակեցինք աննշանՙ 0,5 տոկոս աճով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ «ԴԱՎԻՆ ԱՆՏԵՂՅԱԿ, ՑԱՎԻՆ ԱՆՏԱՐԲԵՐ» ԵՆՔ ՄՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՉԱՓԱՎՈՐԵԼՈՎ ԹՐԱՄՓԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԱՓԱՎՈՐԵԼՈՎ ԹՐԱՄՓԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական