Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «ՁԱՅՆԱԳՐԻՉԴ ԱՆՋԱՏԻՐՙ ԿԱՍԵՄ»

24/02/2017
- 24 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ազգ»- ի մասին այս պատումը հետաքրքրությամբ ընթերցողներն ինձ հարց են ուղղումՙ ինչպե՞ս ես հիշում, այն էլՙ այդքան մանրամասն: Հատկապես «Ազգ»- ական գործընկերներս պիտի որ հավաստենՙ հեռավոր ԱՄՆ-ում այժմ բնակություն հաստատած բացառիկ սիրելի մեր տնօրեն Սարգիս Սարգսյանը լրագրողներիս սենյակ էր մտնում ու ինձ դիմումՙ այսինչի հոդվածը ո՞ր օրն է լույս տեսել: Ես նրան զարմացրել էիՙ տպագրված տվյալ հոդվածի ոչ միայն օրն էի հիշում անսխալ, այլեւՙ էջը, նույնիսկՙ այլ մանրամասներ: Ինքս հիացած չեմ իմ այս «կարողությամբ», նույնիսկ ալցհայմեր դաժան ու դժգույն հիվանդության մեջ սփոփիչ պայծառ երանգ կաՙ անցյալը լավ են հիշում: Ալցհայմերն ինձ դեռ մոտ չի եկել, ներկան արձանագրելու լրագրողիս խնայում է, իսկ մոտալուտ ընտրությունների, ճառերի ու խոստումների կարուսելը, մանավանդ ընտրարշավ լուսաբանող լրագրողների համար այնպիսի թափանցիկ ներկա է, որ աստառից գլխի կընկնեսՙ վերաձեւված անցյալ է: Դե ուրեմն արտոնված է այդ անցյալից պատմությունս շարունակել:

Ասել եմ արդենՙ ընտրությունների նախաշեմն էր, իսկ «Ազգ»- ի աղմուկը չկար: 99 օրինակը, որքան էլ ընթերցողը սեփական նախաձեռնությամբ բազմացներ ու վերաբազմացներ, չէր կարող քողազերծել դիմակ հագած «ազգընտրյալին», չէր կարող մեր միակ դատավորինՙ ընթերցող ընտրողին կողմնացույց լինել: Ընտրողըՙ իմա ընթերցողը, որ 42 հազար տպաքանակի պարագայում կարելի է մի քիչ չափազանցրած նաեւ ազգ էլ կոչել, շվարել էրՙ կրպակից նույնանուն թերթն առնի՞- չառնի՞: Մեր թերթում ՀՀ առաջին նախագահի անունը երբեք երեք տառով հապավում չէր դարձել, ինչպես շատերն են նաեւ այսօր կիրառում, մենք լակոնիկ խոսքի ու լրագրային տարածքի խնայողության այլընտրանքային ըմբռնումն էինք գերադասում, մեր քննադատությունն առարկայական էր, բայց երբ կեղծ «Ազգ»- ում երեւաց Հայաստանի առաջին նախագահի հասակով մեկ լուսանկարը, մեր կարծիքը վերանայվեցՙ սա էր ամենամեծ վիրավորանքն ու ծաղրը, ուղղվածՙ ոչ միայն նախագահին, այլեւՙ լրագրությանը, նույնիսկՙ սպիտակ թղթին:

Քծնանքն ու գովասանաճառը, որ սողեսող նվաճել է նաեւ այսօրվա լրագրահարթակը, Հակոբ Ավետիքյանի, Համլետ Գասպարյանի նշդարին չի հանդիպել: «Ազգ»- ի մայրցամաքից «վտարանդի», ուրիշ լրատվամիջոցներում արարող լրագրողները, որոնց հոդվածներից մեր խմբագիրները 90- ականներին կտրել- հանել են ուռած- փքված բառախուրձը, կարող են վկայելՙ մետաստազներ չկան: Ուրեմնՙ ընտրողն էլ չի վարակվի: Հասարակությունն ու լրագրողը շունչ շնչի, խոսք խոսքի ձուլվում էին իրարՙ պահանջը նույնն էրՙ երկրաշարժին, սովին, անլույս օրերին, շրջափակմանը, նույնիսկ պատերազմին ու զոհերին դիմանում ենքՙ ուժեղ, անկախ, կայուն երկիր կառուցելու հույսով: Մեր ձայնըՙ այդ երկրի գրագետ շինարարին: Անթել հեռախոս «Ազգ»- ը չէր դարձել, չէր դառնում, լրագրողներս անկասկած չէինք մոռանում, որ իշխանություն- ժողովուրդ փոստատարն էինք, բանավորի ու գրավորի, բանահյուսության ու տպագիրի սահմաններն իհարկե բաժանված էին, բայց այսքան մականուն, այսքան հնազանդ ու անլեզու պատգամավոր մենք հո չէի՞նք տեսել:

Բանալու անցքից նայել պետք չէրՙ իր սենյակում մեկուսի, դառնացած ու տխուր, Հակոբ Ավետիքյանը ելք էր որոնում: Երբ կարճ թակեցի ու ներս մտա, աչքերն արագ վեր չհառեց, հոդվածն առջեւն էր, միգուցե կարդում էր … երբ ձայնիս զրնգուն ելեւէջը նրա թախիծը այդուհանդերձ ներս էր գլորել, փաթաթվեցի:

Ինչպես նրան եմ պատմել, նույնն էլ հիմա անեմ:

Գրողների միությունումՙ լայնարձակ սրահներից մեկում, ուրիշ աշխուժություն էր: Մուգ կարմիրՙ բորդո մի պիջակ ինձ հուշեցՙ սա կա՛մ Վազգեն Սարգսյանն է կամՙ Վանո Սիրադեղյանը: Այդպես էլ չընկալեցի, թե ինչպե՞ս, ո՞ր երկրից էր տղամարդկանց նորաձեւության այդ բորդո ճիչը, սպիտակ գուլպաներով սեւ կոշիկներ հագնելու քաղաքական գործունեություն ծավալող այրերի առօրյա մտել: Դրա մասին հպանցիկ ակնարկել եմ ժամանակին, բայց ներկան էլ, անկեղծ ասած, դեռ թանաք է լցնում գրելու իմ շարժիչի մեջ… Նրանցՙ գրականությունից քաղաքական հարթակ ձեւավորած սիլուետները, նրանց ստեղծած գրականությունն անշուշտ տարբերում էի: Խոստովանեմՙ երկար ժամանակ երկու ուժային նախարարներիՙ արձակից հավանածս տողը մտքիս դարակում պահ տված, ուզում էի պատահական առիթի դեպքում ձայնագրիչս դեմ տալՙ երկուսի քաղաքական ընթացքին իրենց տողերով վրեժխնդիր լինելՙ իրենց տպագիր միտքը ինձ հաց դառնալուց հրաժարվել` հարց դառնալու հավակնությունն ուներ այդժամ: Գրականության համար ժամանակ չէր մնացել, քաղաքականության համարՙ ժամանակը նոր էր սկսվում, ու ես վազեցի որսալու տեսածս մուգ կարմիրը:

«Ազգը» ե՞րբ եք արտոնելու», հարցս շատ լավ լսեց սրահի դռնից դուրս եկած Վանո Սիրադեղյանը, բայց նրա հայացքը իմ ձեռքն էր «բռնել»: «Ձայնագրիչդ անջատիրՙ կասեմ»: Անջատեցի, բայց երբ զգացի, որ խոսել է ուզում, նորից միացրի: «Կարմիր լույսը տեսնում եմ», ասաց: «Լա՛վ լրագրող ես, չես հանձնվում»: Ես էլ էի ժպտում, ինքն էլ: Ձայնագրիչս խցկեցի պայուսակս, բայցՙ չանջատեցի: «Դե, սպասում եմ», ասաց եւ անմիջապես շարունակեցՙ «եթե իհարկե ուզում ես իմանալ հարցիդ պատասխանը»: Ես խաղը թվացյալ տանուլ տվեցիՙ ինքը չգիտեր, որ ձայնագրող սարքն ականջս ու գլուխս է, որ Սիրադեղյանի այդ օրվա ձայնն ամրագրել է ուղեղիս ժապավենին, մեր քաղաքական ներկայում ՀՀՇ գործչի բացակայությանն ի հակադրություն «թվայնացրել» ու վերարտադրում է պահի թելադրանքովՙ պատմությանն ի պահ: «Մի քանի օրից «Ազգ»-ը լույս կտեսնի, հանգի՛ստ եղիր», ասացՙ առանց իմ աչքերին նայելու: Իսկ դրանց ծովում ես մի կերպ էի տեղավորում ներքին գործերի նախարարի խոստումը, թեկուզ ուրախության արցունքներ չպիտի հոսեին, վախենում էիՙ բա որ աղի ջրի մեջ խոսքն էլ գլորվեր, լուծվեր- անէանար:

Ավետիքյանի աչքերում ուրիշ տեսակ փայլ տեսա: «Ամենակարեւոր լուրը բերեցիր», ասաց, ու դուրս եկանք նրա սենյակիցՙ մյուսներին փոխանցելու իմ բերած ամենաուրախ նորությունը: Վանոյի ասածին մենք պիտի հավատ ընծայեինք, մեր ուժերինՙ նույնպես:

«Ուրեմնՙ ի գործ», ասաց Ավետիքյանը:

(շարունակելի)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՐՊԵՍ ՔԱՂՑՈՒԻ ՄԵՋ ԽԵՂԴՎՈՂ ՄԵՂՈՒ

Հաջորդ գրառումը

ՌԱԿ-Ը ՀԱՅՐԵՆԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԿ-Ը ՀԱՅՐԵՆԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական