Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ

10/02/2017
- 10 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Վաշինգտոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության թանգարան ունենալու գաղափարը կողմերի միջեւ անհամատեղելի վեճերի հետեւանքով իրականություն չդառնալուց տարիներ անց, այժմ ամերիկահայերի շրջանում ծրագրեր են մշակվում հայկական հիմնական մի թանգարան կառուցելու Հարավային Կալիֆոռնիայումՙ հայաշատ Գլենդեյլում:

Թանգարանի առաքելությունը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, էթնիկական տարբեր խմբավորումների եւ մշակույթների միջեւ իրարհասկացողություն սերմանելուն եւ արժեքների փոխադարձ կապ հաստատելուն է միտված լինելու:

«Ի տարբերություն վաշինգտոնյան թանգարանի, այս մեկը նվիրված է լինելու Կալիֆոռնիայում ապրող տարբեր ներգաղթյալների, որոնք Մ. Նահանգներ են եկել եւ իրենց ներդրումն ունեցել երկրի զարգացման գործում: Իհարկե, հայկական փորձառությունը կազմելու է ցուցադրությունների հիմնական բաղադրիչը, որովհետեւ մենք ենք նախաձեռնողները», նշել է «Hichoice Health Care» առողջապահական ֆիրմայի գլխավոր գործադիր տնօրեն եւ ծրագրի նախաձեռնող Պերճ Կարապետյանը : Ծրագրի մյուս խանդավառ մասնակիցներն են բիզնես-խորհրդատու Զավեն Գազազյանը եւ «Ալաջաջյան-Մարկուսի ճարտարապետական ֆիրմայի» համահիմնադիր Արամ Ալաջաջյանը, որի ֆիրման հանձն է առել եւ արդեն նախագծել է ապագա թանգարանի շենքը: Ֆիրման ընտրվել է, որովհետեւ համաշխարհային ճարտարապետական ընկերությունների հետ աշխատելու մեծ փորձ ունի: Ապագա թանգարանի արտաքին տեսքը արտացոլելու է ինչպես Հայաստանի ժայռային եւ լեռնային, այնպես էլ Գլենդեյլի հյուսիսում գտնվող Սան Գաբրիել լեռների բնաշխարհները:

Քաղաքապետարանի հետ բանակցությունները ընթացքի մեջ են, եւ արդեն որոշ տարածք տրամադրվել է քաղաքի կենտրոնում: Ակնկալվում է, որ մինչեւ 2017-ի առաջին եռամսյակի ավարտը պայմանագիրը կկնքվի քաղաքային իշխանությունների եւ թանգարանի գործադիր վարչության միջեւ: Հայկական տասը կազմակերպություններ աջակցում են թանգարանի կառուցման համար անհրաժեշտ գումարը հայթայթելու: Կալիֆոռնիայի նահանգը մեկ միլիոն դոլար է հատկացրել իր 2016-17 բյուջեից նախագծի իրականացման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԿԵՆՍԱԳՈՐԾԵԼ ԵՐՐՈՐԴ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ՆՈՐԻՑ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՑՈՒՄԻ ՄԱՐՄԱՋԻ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐԻՑ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՑՈՒՄԻ ՄԱՐՄԱՋԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական