Կիրակի, Օգոստոսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԱՆՐՈՒՔ» ԲԱՆԵՐ…

27/01/2017
- 27 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մի հին, բավական սրամիտ պատմություն հիշեցի: Աղջիկտեսի գնացող երիտասարդ փեսացուին խորհուրդ են տալիս աղջկա ծնողների մոտ խոսել միայն մեծ-մեծ բաների մասին, եւ տղան մի ամբողջ ժամ խոսում է փղերի, դինոզավրերի, կետ ձկան մասին: Մենքՙ լրագրողներս, առավել եւս խմբագիրներս, սիրում ենք գրել կամ խոսել մեծ-մեծ բաների մասին, մոռանալով մանր կամ մանրուք թվացող թեմաները, որոնք մեր առօրյա կյանքի, կենսագործունեության մեծ մասն են կազմումՙ սննդեղեն, դեղորայք, տրանսպորտ, աշխատանք, առեւտուր, եւլն:

Վերջին ամիսներին ցելոֆանե տոպրակների սպառումը սահմանափակելով շրջակա միջավայրին ավելի քիչ վնաս հասցնելու մտահոգությամբ դրանք վաճառելու որոշումը դրական երեւույթ է անշուշտ: Սակայն մեր երկրում ինչպես ամեն նորամուծություն, այս մեկն էլ, ինչպես մեր քաղաքագետներն են ասումՙ համակարգային չէ- չկան թղթե տոպրակներ կամ փոխարինող այլ պարագաներ (հիշեցի սովետական ցանցե տոպրակներըՙ «սետկաները»): Ստիպվածՙ պետք է գնել ցելոֆանե տոպրակ, յուրաքանչյուրը 10 դրամով:

Օրերս սուպերմարկետներից մեկում մթերքը ձեռքիս մոտեցա դրամարկղին: Աղջիկը հարցրեցՙ տոպրակ տա՞մ, եւ առանց պատասխանիս սպասելու գնածներս սկսեց զետեղել սուպերմարկետի լոգոյով տոպրակի մեջ: Բայց ես չեմ ուզում այդ տոպրակը, ասացի, ինձ սովորական, ոչ լոգոյով տոպրակ տվեք: Չունենք, ասաց աղջիկը: Այդ դեպքում, ասացի, ես այդ 10 դրամը չեմ վճարի: Ո՞նց թե, հարցրեց նա: Քանի որ, ասացի, ես չեմ պատրաստվում ձեր սուպերմարկետի գովազդն անել եւ դրա դիմաց ինքս վճարել: Դա արդեն շատ էր աղջկա ուղեղիկի համար: Նրա զարմացած աչքերը խոշորացան ճիշտ իր ականջների օղակի չափ: Կարողացավ միայն ասելՙ դիմեք մեր տնօրենին: Այսինքն ճիշտ այնպես, ինչպես մեր ոստիկաններն են պատասխանում, երբ քաղաքացին նրանց ինչ-որ դիտողություն է անումՙ դիմեք վերադասին, այսինքն ոստիկանապետին: Մինչդեռ քաղաքացիները բնավ պարտավոր չեն ճանաչելու, ավելի շուտՙ դիմելու ոստիկանապետին, նույնիսկ եթե նա Վովա Գասպարյանն է:

Անունը տվեցի եւ հիշեցի: Նալբանդյան փողոցի վրա, ճիշտ այնտեղ, որտեղ գտնվում է գլխավոր ոստիկանատունը, երկաթյա մեծ դարպասների հենց դիմացի մայթին, նկատել եմՙ միշտ կանգնած է ոստիկանության մի մեքենա, մեջըՙ զույգ ոստիկան: Ի՞նչ են անում նրանք օրնիբուն: Երթեւեկության խախտումներին անտարբեր են, մեքենայի մեջ նստածՙ հանգիստ սպասում են: Տեսնեսՙ ինչի՞: Պարզվում է, որ նրանք կարեւորագույն մի պարտականություն ունեն: Ներքին ազդանշանի վրա, ոստիկանապետի կամ մեկ ուրիշ բարձրաստիճանի մեքենայիՙ շենքի դարպասներից դուրս գալուց, նրանք, այդ ոստիկանները, դուրս են թռչում իրենց տեղից եւ կանգնեցնում երթեւեկը, միաժամանակ հանդիսավոր բարեւի կանգնում մուգ ապակիների հետեւում նստած աստիճանավորին: Փորձությանը չդիմացա, թվաբանական մի պարզ գործողություն ընդամենը: Ոստիկաններն այդտեղ մայթին կանգնում են օրը մոտ 18 ժամ, գոնե 3 հերթափոխով: Ստացվում է ամեն օր 6 ոստիկան զբաղված են դռնբացեքի այդ արարողությամբ: Այդ էլՙ ազդանշանային համակարգերի մեր դարում: Մինչդեռ մեր վարչապետը խոսում է խնայողության եւ օպտիմալացման մասին:

Ոստիկան ասացիՙ հիշեցի: Սովորաբար շաբաթը մեկ անգամ (շաբաթվա օրը չեմ նշի, պետական գաղտնիք է) հանրապետության նախագահը նիստի է գալիս մեր կողմերը, նկատի ունեմՙ «Ազգ»ի խմբագրատան մոտակայքում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակը: Նախագահի ժամանելուց 2 ժամ առաջ (չեմ նշի ժամը, պետական գաղտնիք է) ոստիկանական 8-10 մեքենա հավաքվում են այդ փողոցում եւ հարակից տարածքներում (փողոցի անունը չեմ նշի, նույնպես գաղտնիք է) եւ հեռացնում կայանած ավտոմեքենաները այնպիսի գոռում-գոչումով, որպեսզի հաստա՛տ լսեն-իմանան Բաքվում, թե Հայաստանի նախագահը մոտակա ժամերին որտեղ է գտնվելու: Բա՞, ազգային անվտանգությունը այսպե՛ս է ապահովվում:

Մեկ ուրիշ անգամՙ այլ «մանրուքների» մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՁԳՈՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

ՁԳՈՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ունենք շատ քիչ ժամանակ Հայաստան պետությունը շատ գեղեցիկ փաթեթավորված կործանումից փրկելու համար. Վարուժան Գեղամյան

10/08/2025

Երեկվա մասին ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքով ստորագրված բոլոր թղթերն առանց բացառության ուղղված են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի ու պահանջների բավարարմանը:...

ԿարդալDetails

Երկու օր է՝ լուռ հետևում եմ ցանցում տիրող էյֆորիային ու ընկնում հիշողությունների գիրկը. Ռուբեն Մելիքյան

10/08/2025

Իրանը չունի ռազմական ուժ՝ «Թրամփի ճանապարհը» փակելու համար. Reuters

10/08/2025

Գերմանիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ կոչ անելով հնարավորինս շուտ ստորագրել այն

09/08/2025

Սաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

09/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական