Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸՙ «ԷՐԻՎԱՆ. ԹԱՔՑՐԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ ՏԱՐԱԾԵԼ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

20/01/2017
- 20 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2016-ի տարեվերջին իրեն ունկնդիր հանրությանը հուսադրեց, թե խաղաղ ճանապարհով Երեւան են հասնելու, մենք կարծեմ այսպես պատասխանեցինքՙ թող գան, եթե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել: Նախագահ Ալիեւին իր հանրությունը ե՞րբ կհուշի, թե այդ պայմանագիրն այլընտրանք չունի, անհրաժեշտ է, առայժմ դժվար է կռահել: Իսկ երիտասարդներին ֆաշիստական գաղափարախոսությամբ սնող մեր հարեւան պետության արդի նկրտումների մասին պիտի բարձրաձայնենք հենց հիմա, առանց վարանելու, եվրոպական բոլոր ամբիոններից, երբ հայ- ադրբեջանական հակամարտության գիտակները մեզ ուսուցանում ենՙ փոխզիջման գնացեք, լեզու գտեք: Նրանց պիտի հուշել այցելել Բեռլինում Ադրբեջանի դեսպանության կայքէջը, եւ ժամեր ուսումնասիրելուց հետո պարզ կդառնա, որ ռասիստական քարոզչական այս հարթակը մեր անվտանգությանն է սպառնում: Միջազգային իրավունքի հայրենի մասնագետների կարծիքն եմ ակնկալում լսել` չդիմե՞նք միջազգային դատարան: Փաստ, ապացույց` ինչքան ուզես. ատելություն քարոզող հոդված-ելույթների ստվար թղթապանակը Բաքուն ամեն օր ավելի է բեռնում: Ադրբեջանի մյուս դեսպանությունների կայքէջերը չեմ մտել, բայց կարող եմ վստահեցնել, թե Բեռլինում 2016-ի սեպտեմբերի 7-ից պաշտոնավարող նոր դեսպան Ռամին Հասանովը գերբեռնել է իրենց կայքէջըՙ մանավանդ Ղարաբաղի մասին կեղծ ու շինծու տեղեկատվությամբ:

Նույն տիրույթում իրազեկ ենք դառնում, որ դեկտեմբերի 21-ին Բաքվում կայացել է «Էրիվան. թաքցրած ճշմարտություններ» եռալեզուՙ ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

Ֆիլմը ստեղծվել է Ադրբեջանի ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի եւ «Վիրտուալ Ղարաբաղ» («Virtual Qarabag») տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի համագործակցության շրջանակներում, ստացել երիտասարդության եւ սպորտի նախարարության կազմակերպչական աջակցությունը: Նախարարությանը կից հանրային խորհրդի երիտասարդների հետ տարվող աշխատանքի ղեկավար, «Վիրտուալ Ղարաբաղ» կենտրոնի համակարգող Նուրեդդին Մեհդիեւը նշել է, թե Ադրբեջանի հնագույն մշակութային կենտրոններից մեկը համարվող ժամանակակից Երեւանը, պատկանում է ադրբեջանցի թուրքերին, թե հայերը տարիներ ի վեր փորձում են թաքցնել այս ճշմարտությունը:

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազատ Ռահիմովն էլ ընդգծել է, թե պատմության ինստիտուտի համատեղությամբ ստեղծված ֆիլմը արխիվային նյութերի, գիտական հետազոտությունների վրա է հիմնված եւ լայն զանգվածներին իրազեկելու ամենահաջող միջոցն է: «Գրավյալ տարածքներում ոչնչացվում են մեր ազգին պատկանող նյութական եւ պատմամշակութային կոթողները, հայ զավթիչների վայրագությունները վերջին 150 տարիներին կատարվել են Երեւանում, այնուհետՙ մեր Զանգեզուրում,Վեդիբասարում, Ղարաբաղի պատմական այլ վայրերում: Բայց ամենամեծ հարվածը հասցվել է Երեւանին», ասել է նախարար Ռահիմովը:

Պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մախմուդովն էլ ընդգծել է, թե Երեւանում այսօր միակ պահպանվածը մի մզկիթ է, որեւէ ուրիշ հուշարձան, որի վաղեմությունը գերազանցում է 200 տարին, չկա, ջնջվել են: Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական, նախագահի աշխատակազմի նույնանուն բաժնի ղեկավար Ալի Հասանովն էլ նշել է, որ հնամյա Էրիվանի պատմության վկայությունների մասին անհրաժեշտ է ստեղծել բացիկներ, գրքույկներ եւ դրանք կիրառել զբոսաշրջային ոլորտում: «Մենք պիտի տարածենք այս ֆիլմը: Արտերկիր մեկնողները պիտի մասնակցեն այս ֆիլմի հանրայնացմանը, այդ կերպ պատմական իրողությունը հասու կդառնա շատերին», ասել է Հասանովըՙ շեշտելով, թե Ղարաբաղի, հայ- ադրբեջանական հակամարտության մասին աշխարհն իրազեկ է դառնում երկու այլընտրանքային եղանակովՙ հայկականՙ մտացածին, կեղծ տեղեկատվության միջոցով եւ իրենցՙ ճշմարիտ լրատվությամբ: Հասանովն այնուհետ նկատել է տվել, թե «Հայերի հետ հարեւանությունն Ադրբեջանի համար միայն խնդիրներ է հարուցել: Այդ հարեւանությունն Ադրբեջանի ժողովրդի եւ երիտասարդության առջեւ աշխարհաքաղաքական խնդիր է դնումՙ նրանցից պաշտպանել մեր պատմությունը, մշակույթը, հետագա զարգացումը: Վիրտուալ աշխարհում, վիքիպեդիայում, google- ում անհրաժեշտ է հայերից հարյուրապատիկ առավել տեղեկատվություն հրամցնել, նրանցից ակտիվ լինել»: Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է նաեւ Պալմիրային: «Աշխարհն անտարբեր է մահմեդական հինավուրց քաղաքների ու պատմական կոթողների հանդեպ, մահմեդական Արեւելքի, այդ թվումՙ Սիրիայի տարածքում գտնվող Պալմիրան օդուժի ռմբակոծման պատճառով հողին է հավասարվել: Ափսոսՙ այն տարածքը, որ անվանում ենք «քաղաքակիրթ Արեւմուտք», այդ վերաբերմունքն ունի մշակութային հուշարձանների պահպանության վերաբերյալ: Նրանց հանդուրժողականությունն ու բազմամշակույթ ներկայանալն էլ նույն վիճակում է: Մեր ու նրանց տարբերությունն այն է, որ հարգում, սիրում ենք Ադրբեջանում ապրող բոլոր ազգություններին, էթնիկ փոքրամասնություններին»: Հասանովը խոսել է Արեւմուտքիՙ փախստականների հանդեպ անհանդուրժողականության մասին, անդրադարձել իսլամաֆոբիային եւ իր ելույթն եզրափակել հետեւյալ արտահայտությամբՙ ադրբեջանցիներս այդ հիվանդության զոհն ենք հիմա:

Տարիներ առաջ Դյուսսելդորֆի պարսկական խանութներից մեկում, մասնագիտությամբ հոգեբան ներկայացած ու իսլամական հեղափոխության պատճառով Գերմանիայում ապաստանած պարսիկ խանութպանը, երբ լսեց, որ Երեւանից եմ, ասացՙ «Շատ ուրախ եմ, մեր քաղաքից ես ուրեմն»: «Մեր քաղաքից» արտահայտությունը երկար զրույցի առիթ դարձավ. պարսիկներից ով ներս մտավ, մասնակցեց մեր զրույցին, իսկ վերջումՙ լռեցին: Հասկացան երեւի, որ այդպես միայն անիրազեկ հանրության մեջ կարող են պատմության գիտակ ներկայանալ, իսկ ինձ հետ դրանից հետո միշտ սիրալիր էին: Չգիտեմՙ պարսիկներն իրենց գիտական գրականության մեջ ինչպե՞ս են ներկայացնում Երեւանը, բայց մեր մյուս հարեւանի երեւակայությունն ու ախորժակը զսպենք նաեւ ադրբեջաներեն լեզվով ներկայացնելով մեր ակադեմիական հրատարակություններն ու ֆիլմերը: Խավարը պատերազմ է սնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՅԻ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԵԿԱՔ… ԻՆՉՈ՞Ւ Կ”ԵՐԹԱՔ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԵԿԱՔ... ԻՆՉՈ՞Ւ Կ"ԵՐԹԱՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական