Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ Է ՊԱՅԹԵՑՐԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՏՐՈՆ

13/01/2017
- 13 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ
Հունվարի 8-ին ադրբեջանական մամուլը գրեց, որ 40 տարի առաջ այդ օրը Մոսկվայի մետրոյում եւ առեւտրի կենտրոններից մեկում տեղի է ունեցել ահաբեկչություն, որն իրականացրել են հայերը: Բաքվի քարոզչական հարձակումների գլխավոր հովանավորը ռուս պատմաբան եւ քաղաքագետի համարում ունեցող Օլեգ Կուզնեցովն էր, որի հետ ծավալուն հարցազրույցը տեղ էր գտել նաեւ Ազերթաջ պետական լրատվական գործակալության կայքէջում: Գլխավոր գաղափարն այն էր, որ խորհրդային երկրում դա առաջին եւ վերջին խոշոր ահաբեկչությունն էր, որը նպատակ ուներ անմեղ մարդկանց սպանության միջոցով ճնշում գործադրել ԽՍՀՄ իշխանությունների վրա: Կուզնեցովը նույնիսկ պնդել էր, որ ահաբեկիչներին անձամբ հովանավորել է Հայաստանի կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանը:Բայց ի՞նչ է տեղի ունեցել իրականում: 1977թ. հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյի վագոններից մեկում որոտացել է պայթյուն: Կես ժամ անց պայթուցիկ սարք է աշխատել նաեւ առեւտրի կենտրոններից մեկում, եւս մի քանի րոպե հետոՙ պետական արխիվի շենքի մոտ աղբամաններից մեկում: Կատարվածի մասին ՏԱՍՍ պաշտոնական գործակալությունը հաղորդագրություն է տարածել միայն հունվարի 10-ին: Քննչական մարմինները որեւէ վարկած չեն առաջադրել: Փոխարենը անգլիական թերթերից մեկի մոսկովյան թղթակիցը, հղելով ինքնությունը չվկայակոչած աղբյուրների, հոդված է հրապարակել, որ, ըստ ականատեսների, ահաբեկիչները սեւամազ տղամարդիկ են եղել, որոնք, հնարավոր է, կապ ունեն խորհրդային այլախոհ շրջանակների հետ:Անգլիական մամուլի այդ հրապարակման առթիվ ԽՍՀՄ դատախազությանը հղած հայտարարությամբ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը կասկած է հայտնել, որ պայթյունները կազմակերպել են պատժիչ մարմինները, որպեսզի առիթն օգտագործելովՙ հարձակման անցնեն այլախոհ մտավորականության, հատկապես հրեական ծագման անձանց դեմ: Հաջորդ օրը Սախարովը հրավիրվել է դատախազություն, որտեղ նրան զգուշացրել են հայտարարության սադրիչ բնույթի մասին եւ պահանջել հերքում: Ի պատասխան ակադեմիկոսն ասել է, որ, գուցե, հայտարարությունը որոշ չափով զգացմունքային է, ինքը հստակ մեղադրանք չի ներկայացրել խորհրդային պատժիչ մարմիններին, բայց շարունակում է մնալ իր տեսակետին: Նույն օրը Սախարովը հրավիրել է մամուլի ասուլիսՙ օտարերկրյա լրագրողների համար եւ իր կասկածները հիմնավորել նրանով, որ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության որոշակի շրջանակներ ճնշում են գործադրում Բրեժնեւի վրա, որպեսզի վերջինս չհամաձայնի իրականացնել Հելսինկյան եզրափակիչ ակտով ստանձնած պարտավորությունները, բայց հատկապեսՙ մարդու իրավունքների հարգմանը վերաբերող փաթեթը:Սախարովի գնահատմամբՙ Մոսկվայի կենտրոնում որոտացած երեք պայթյունները հետապնդել են մի նպատակՙ տպավորություն ստեղծել, որ խորհրդային այլախոհները կապ ունեն միջազգային ահաբեկչության հետ, մարդու իրավունքների համար պայքարը սոսկ պատրվակ է: Ոչ ուղղակի, բայց նկատելի ընդգծումներով այդ քննադատությունն ուղղված էր ՊԱԿ-ի նախագահ Անդրոպովին, որը ԽՍՀՄ ղեկավարության խիստ պահպանողական թեւի ներկայացուցիչ էր: Այսպիսով, ակադեմիկոս Սախարովի միջամտությամբ ՊԱԿ-ին չի հաջողվում պայթյունների համար պատասխանատվությունը բարդել խորհրդային այլախոհ շրջանակների եւ հրեաների վրա:Բայց աղմուկը տարածվել էր, Բրեժնեւը պահանջում է ինչ գնով էլ լինի բացահայտել հանցագործությունը: ՊԱԿ-ն անցնում է լայնածավալ գործողությունների: Ականատեսների վկայությամբ, քննչական խմբի ղեկավարի կարգադրությամբ պետական արխիվի շենքի շրջապատի եւ տանիքի ողջ ձյունը մաքրվում-հալեցվում է, որպեսզի գտնվեն պայթուցիկ սարքի մնացորդներ: Մետրոյի գնացքում հետաքննիչները հայտնաբերում են մետաղյա բեկորներ: Պարզվում է, որ պայթուցիկը տեղադրված է եղել սագ շոգեխաշելու համար նախատեսված խոհանոցային ամանում, որն արտադրվել էր Խարկովի գործարաններից մեկում: Իսկ պետական արխիվի շենքի տանիքի ձյան հալոցաջրերում հայտնաբերվում է զարթուցիչ ժամացույցի վայրկենասլաք, ինչից քննիչները պարզում են, որ այն արտադրվել է Երեւանի ժամացույցի գործարանում:Ըստ այդմ, առաջադրվում է վարկած, որ ահաբեկչությունն իրականացրել են կա՛մ ուկրաինացի, կա՛մ հայ ազգայնականները: Ութ ամիս տեւած քննությունը ոչ մի դրական արդյունք չի տալիս: Բացառությամբ, որ մետրոյի վագոնում հայտնաբերվում է նաեւ ճամփորդական պայուսակի մի քանի ծվեն: Եւ ահա Տաշքենդի օդանավակայանում հերթապահող ՊԱԿ -ի սպան 1977թ. հոկտեմբերի սկզբին ուղեւորներից մեկի մոտ նկատում է նույն գույնի պայուսակ: Պարզվում է, որ այն նույնպես երեւանյան արտադրության է: Մի քանի օր անց Մոսկվայի Կուրսկի կայարանի սպասասրահում զգոն քաղաքացիներից մեկը նկատում է տիրազուրկ մի պայուսակ եւ հրավիրում միլիցիայի աշխատակցին:Զննությամբ պարզվում է, որ պայուսակում առկա է պայթուցիկ սարք, սպորտային կապույտ գույնի կուրտկա, գլխարկ, որի վրա հայտնաբերվում է մի քանի սեւ մազ: Հայտարարվում է տագնապ, դեպի Անդրկովկաս մեկնող բոլոր գնացքները վերցվում են խիստ վերահսկողության տակ: Նույն օրը Վրաստանի եւ Հայաստանի սահմանին Մոսկվա-Երեւան գնացքում հետախույզները հայտնաբերում են կապույտ գույնի սպորտային շալվարով մի երիտասարդի եւ ձերբակալում: Շարունակությունն ավելի անհեթեթ է. նոյեմբերի 8-ին Երեւանի իր բնակարանում ձերբակալվում է Ստեփան Զատիկյանը, որի դեմ ցուցմունք էին տվել արդեն կալանավորված երկու հայ երիտասարդներ: Զատիկյանը 1977թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Երեւանից մեկ օր անգամ չէր բացակայել:Բայց դա չի խանգարում, որ ՊԱԿ-ի քննիչները նրա եւ մյուս երկու երիտասարդների հանցանքն ապացուցված համարեն եւ քրեական գործն ուղարկեն դատարան: Ընդ որումՙ միանգամից ԽՍՀՄ Գերագույն դատարան, որտեղ նման աղմկահարույց գործով դատավարությունը տեւել է ընդամենը 4 օր: Դատավճիռն անողոք էրՙ երեք հայ երիտասարդները դատապարտվում են մահապատժի: Դատավճիռն ի կատար է ածվել երեք օր անց: Դատապարտյալները զրկվել են վճիռը Գերագույն դատարանի պլենումին բողոքարկելու իրավունքից, ինչը խորհրդային արդարադատության պրակտիկայում աննախադեպ մի բան էր անգամ Ստալինի օրոք:Ի՞նչ կարելի է ենթադրել այս պատմությունից:Մոսկովյան պայթյունների գործը ԽՍՀՄ ՊԱԿ-ում գտնվել է Անդրոպովի առաջին տեղակալ Սեմյոն Ցվիգունի անմիջական վերահսկողության տակ: Օպերատիվ իրավիճակը վերահսկել է 5-րդ գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Բոբկովը: Սեմյոն Ցվիգունը 1961-67թ.թ. գլխավորել է Ադր. ԽՍՀ կառավարությանն առընթեր Պետական անվտանգության կոմիտեն: 1964-67թ.թ. նրա առաջին տեղակալն էր Հեյդար Ալիեւը, որը Ցվիգունի Մոսկվա տեղափոխվելուց հետո գլխավորել է Ադր.ԽՍՀ ՊԱԿ-ը, ապա 1969թ. հունիսի 14-ին ընտրվել Ադրբեջանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար:ԽՍՀՄ պետական-քաղաքական կյանքում 1976-77 թվականները սահմանադրական փոփոխությունների ժամանակաշրջան էր: Քննարկվում էին ստալինյան դարաշրջանի կոպիտ սխալները վերանայելու հարցերը: Տասնյակ հազարավոր նամակներ էին հղվում սահմանադրական հանձնաժողովինՙ կապված ԼՂԻՄ կարգավիճակի փոփոխության հետ: Կան փաստական վկայություններ, որ Արցախի հարցով եզրակացության համար ստեղծվել էր ԽՍՀՄ հատուկ կառավարական հանձնաժողով: Միաժամանակ քննարկվում էր Ղրիմում թաթարական ինքնավարություն ստեղծելու հարցը:Դժվար է, անշուշտ, միանշամակ պնդել, թե ԼՂ կամ թաթարական հարցում խորհրդային սահմանադրությունը կարող էր ինչ-որ լուծումներ գտնել: Բայց նույն տրամաբանությամբ չենք կարող նաեւ հակառակը պնդել: Աչքի է զարնում, որ Հեյդար Ալիեւի քաղաքական կենսագրության հեղինակ Էլմիրա Ախունդովան իր գրքում հատուկ ուշադրություն է դարձրել 1977թ. ԼՂ հարցը ԽՍՀՄ կառավարության հանձնաժողովի օրակարգից հանելու Հեյդար Ալիեւի հաջողությանը:Կա՞ երաշխիք, որ այդ հարցում Հեյդար Ալիեւը չի օգտագործել Մոսկվայի պայթյունների թեման: Հրապարակային փաստաթղթերն այդ մասին ոչինչ չեն ասում: Բայց տրամաբանությունը հուշում է, որ նա չէր կարող այդ դեպքը չօգտագործել Հայաստանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի եւ առհասարակՙ հայ ժողովրդի ազգային ձգտումների դեմ:Այս վարկածի օգտին է խոսում նաեւ փաստը, որ Սումգայիթի 1988թ. իրադարձությունների հետաքննության վերահսկողությունն իրականացրել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բոբկովը, նա, որ 1977թ. , ամենայն հավանականությամբ, մշակել է Մոսկվայի պայթյունների հայկական հետքի վարկածը եւ այն հասցրել ավարտին:Ի՞նչ դերակատարություն է ունեցել ՊԱԿ-ի գեներալ Հեյդար Ալիեւը 1977թ. հունվարի 8-ի մոսկովյան պայթյունների կազմակերպման գործում: Փաստեր չկան: Միայն արձանագրենք, որ 5 տարի անց ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Անդրոպովի հրավերով նա նշանակվեց ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ: Ադրբեջանական քարոզչությունը պնդում է, որ Ալիեւը հետագայում պետք է զբաղեցներ ԽՍՀՄ կառավարության ղեկավարի պաշտոնը: Ի՞նչ էր նախապատրաստել ՊԱԿ-ը ԽՍՀՄ-ի համար… Ինչպե՞ս է դրան խանգարել Արցախյան շարժումը… Բայց ամենակարեւորըՙ ինչո՞ւ մինչ օրս գաղտնազերծված չէ Մոսկվայի մետրոյի ահաբեկչության գործը: Չէ՞ որ անցել է 40 տարի…
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԿԱՆԴՈՒԽՏԸ» ԴԱՏԻ Է ՏՎԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԻՍԲԱԴԵՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԻՍԲԱԴԵՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Դրանք են՝ 1. Առանց հաստատված նախագծի...

ԿարդալDetails

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական